Ալեքսանդր Խախանշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Խախանշվիլի
Brockhaus and Efron Encyclopedic Dictionary B82 56-3.jpg
Ծնվել էհունվարի 3, 1864(1864-01-03) կամ 1866[1]
Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 7, 1912(1912-08-07)
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, Արևելագիտություն, հրապարակախոսություն և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Լազարյան ճեմարան, Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Ալեքսանդր Սոլոմոնի Խախանշվիլի (Խախանով) (հունվարի 3, 1866, ք. Գորի - մայիսի 25, 1912, Սամարա, թաղվել է Թբիլիսիում), վրացի բանասեր, պատմաբան, հնագետ։

1888 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1888 թվականից վրաց լեզվի և գրականության մասին դասախոսություններ է կարդացել Լազարյան ճեմարանում և Մոսկվայի համալսարանում։

Խախանշվիլին մշակել է վրաց գրականության պատմության լրիվ դասընթացը հին ժամանակներից մինչև XIX դար, գրել «Ակնարկներ վրացական գրականության պատմությունից» (պրակ 1 - 4, 1895 - 1906), «Վրացական գրականության պատմություն» (հ. 1 - 2, 1904 - 1917) աշխատությունները։ Հրատարակել է նաև «Ճորտատիրական իրավունքը Վրաստանում մինչև Ռուսաստանին միանալը» (1890), «Փոքր Ասիայում վրացիների բնակության հնագույն սահմանները» (1890), «Հնագիտական գիտարշավներ Կովկասում 1892, 1893 և 1895 թթ.» (1897), «Վրաստանի պատմություն» (Փարիզ, 1910) գործերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Положение армян в грузинском царстве, в км.։ Братская помощь пострадавшим в Турции армянам, M., 1898.
  • Джавахов А. Н., A, C. Xaxанов и его деятельность в области кавказоведения, «Этнографическое обозрение» 1912, № 3-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png