Ալեքսանդր Իվաննիկով
Ալեքսանդր Իվաննիկով | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1955 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 9, 2013 (58 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ալեքսանդր Գեննադիևիչ Իվաննիկով (ռուս.՝ Александр Геннадьевич Ива́нников, մարտի 28, 1955, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 9, 2013, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Իվաննիկովը ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում, 1955 թվականի մարտի 28-ին, գիտնականների ընտանիքում: Ծնողները բաժանվել են նրա մանկության շրջանում: 1972 թվականին ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ցերեկային բաժինը: Մասնագիտացել է միջատաբանության ոլորտում: Բարոյագիտական համոզմունքներից ելնելով 3-րդ կուրսից հեռացել է համալսարանից՝ բողոքելով ուսումնական գործընթացում կենդանիների վրա կատարված անվայելուչ փորձերի դեմ: Մի քանի տարի անց օրենսդրորեն կարգավորվել է կրթական գործընթացում կենդանիների օգտագործման հարցը:
Կենդանաբանական այգում աշխատել է որպես մաքրող, տրամվայի և տրոլեյբուսի պահեստում՝ որպես էլեկտրիկ, թեթև ագրեգատային գործարանի մատակարարման բաժնում, լաբորանտ НИИМиПМ-ում, կաշվե գործարանում պահակ, օպերատոր, սանիտար՝ վարակված վիվարիումում:
Բանաստեղծություններ սկսել է գրել երիտասարդ տարիքից: 1970-1980-ական թվականներին Ալեքսանդր Իվաննիկովը ներառվել է Դոնի Ռոստովի, այսպես կոչված, «այլախոհ բանաստեղծների»՝ Լեոնիդ Գրիգորյան, Լեոպոլդ Էպշտեյն, Նաում Նիմ, Լեոնիդ Ստրուկով, Ալեքսանդր Բրունկո, Տատյանա Կրեսչենսկայա (Ժուրավլյովա), Գարիկ Բեդովոյ, Մարինա Պերևոզինա և այլոց շարքերը: Մոսկովյան գրողներից ընկերական հարաբերություններ է պահպանել Յուննա Մորիցի, Միխայիլ Էպշեյնի, Լեոնիդ Կոստյուկովի, Վիկտոր Կաչալինի հետ: Իրեն վերագրել է 70-80-ականների անդերգրաունդ շարժմանը: Որևէ ստեղծագործական կազմակերպության կամ միության անդամ չի եղել:
Ալեքսանդր Իվաննիկովը հրավերներով հանդես է եկել Դոնի հանրային գրադարանում, ՌՊՀ գիտական գրադարանի և այլ քաղաքային գրադարանների ընթերցասրահներում, գրքի սիրահարների երեկոներում, ինստիտուտներում, բանաստեղծական երեկոներում Մ. Գորկու անվան Ռոստովի դրամատիկական թատրոնում, Ռոստովի պատանի հանդիսատեսի թատրոնում (ՌՊՀԹ), Կինոյի տանը և Ուսուցչի տանը: Նա պարբերաբար կապեր էր պահում էր Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի գրական շրջանակների հետ: Մասնակցել է մայրաքաղաքային և տարածաշրջանային սեմինարների, գրական ընթերցումների, պոեզիայի փառատոների:
Ալեքսանդր Իվաննիկովի կենդանության օրոք լույս են տեսել «Նախտիպ» (Դոնի Ռոստով, 1998), «Հետադարձ հեռանկար» (Դոնի Ռոստով, 1998), «Խոսքի ազատագրումը» («Դոնի Ռոստով», 2002) գրքերը: Ալեքսանդր Իվաննիկովի բանաստեղծությունները լույս են տեսել Մոսկվայի անթոլոգիաներում, «Ռուսաստանի ժամը» (Մ., Սովրեմեննիկ, 1988), «Ռուսական վերլիբրի անթոլոգիայում» (Մ., Պրոմեթևս, 1991), «Ռոստովյան ժամանակ» կոլեկտիվ ժողովածուում (1988), «Ռոստովյան քնար» կոլեկտիվ եռահատորյակում (2007-2009),« Ռա-ի մանուկներ», «Դոն», «Տապան» (Դոնի Ռոստով, 2005-2008, 2012), «Ֆուտուրում-արվեստ» ամսագրերում, «Խռովահույզ ժամանակների որմնանկարներ» երեք հեղինակների գրքում, (Դոնի Ռոստով, 2005):
1974 թվականից Ալեքսանդր Իվաննիկովն ամուսնացած էր Տատյանա Իվանովնա Ժուրավլևայի (ռուս բանաստեղծ Տատյանա Կրեշչենսկայա) հետ, բնակվում էր Դոնի Ռոստովում: Ալեքսանդր Իվաննիկովը մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ին, որովայնի քաղցկեղից:
Ալեքսանդր Իվաննիկովի մահից հետո լույս տեսավ «Արեալ Կիրիլիք» բանաստեղծությունների երկհատորյակը, ինչպես նաև հեղինակի վերջին խմբագրությամբ «AD HONORES» բանաստեղծությունների եռահատորյակը, «Ընտիր երկերը» (արձակ, թարգմանություններ, տպագրություններ, նամակներ) և «Կենդանի նոթագրություններ» գրքերը: Նրա բանաստեղծությունները տպագրվել են նաև «Տապան» ամսագրում (2015, Դոնի Ռոստով) և «45-րդ զուգահեռագրական» ալմանախում:
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Прообраз» (Ростов-на-Дону, 1998).
- «Обратная перспектива» (Ростов-на-Дону, 1998).
- «Освобождение слова» (Ростов-на-Дону, 2002).
- «Ареал Кириллик» (Ростов-на-Дону, 2013)[1].
- «AD HONORES» (Ростов-на-Дону, 2014).
- «Избранное» (проза, переводы, переложения, письма) (Ростов-на-Дону, 2014).
- «Живые заметки» (Ростов-на-Дону, 2015).
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայր - Տատյանա Վենիամինովնա Ալեյնիկովա (1931), ռուս գիտնական, նյարդաֆիզիոլոգ, հոգեֆիզիոլոգ, հոգեվերլուծաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2]:
- Հայր - Գենադի Իվանովիչ Իվաննիկով (1930), կենսաբան:
- Կին - Տատյանա Իվանովնա Ժուռավլյովա (1951), ռուս բանաստեղծ Տատյանա Կրեշչենսկայա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Матвеев И. Александр Иванников, «Ареал Кириллик» // Дети Ра. — 2014. — № 3.
- ↑ Психоанализ: новейшая энциклопедия / Сост. и общ. ред.: В. И. Овчаренко, А. А. Грицанов. — Минск: Книжный Дом, 2010. — 1120 с.