Ալեքսանդր Թավրիզյան
Ալեքսանդր Ավետի Թավրիզյան | |
---|---|
Ծնվել է | 1912 հուլիսի 21 |
Ծննդավայր | Բաքու |
Մահացել է | օգոստոսի 29, 1981 | (տարիքը 69)
Մահվան վայր | Մոսկվա |
Մասնագիտություն | ավիակոնստրուկտոր |
Ալեքսանդր Ավետի Թավրիզյան (հուլիսի 21, 1912, Բաքու, Ռուսական կայսրություն - օգոստոսի 29, 1981, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ավիակոնստրուկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1956 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը։ 1956-1979 թվականներին եղել է Սուխոյի փորձնական կոնստրուկտորային բյուրոյի պետ, ապա՝ գլխավոր ճարտարագետ։ Մասնակցել է տիեզերական տեխնիկայի նոր նմուշների, հրթիռների, այդ թվում՝ «Սալյուտ» ուղեծրակայանի առաջին նմուշի ստեղծման աշխատանքներին։
Մշակել և փորձարկել է տիեզերագնացների մարզման համար վակուումային խցի փոխարեն բազմաէթիլենային «պարկի» կիրառման մեթոդը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|