Ալեքսանդր Թամանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Թամանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Գևորգի Թամանյան
փետրվարի 17, 1942(1942-02-17) - մարտի 6, 2005(2005-03-06) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ծառայության տարիներԼիբանան 1978-1982 թթ.
{{{ASALA}}} 1982-1983 թթ.
Հայաստան 1990-1993 թթ.
ԿոչումՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Մարտակերտի (Չլդրան, Վաղուհաս), Ասկերանի, Մարտունիի, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտեր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՊարգևներՀՀ «Արիություն» մեդալ

Ալեքսանդր Գևորգի Թամանյան (փետրվարի 17, 1942(1942-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2005(2005-03-06)), ֆիզիկոս, Արցախյան շարժման գործիչ։

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի (1878-1936) թոռը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1965

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1972 թվական՝ հազվագյուտ ռադիոակտիվ տրոհումների ստորերկրյա լաբորատորիայի վարիչ, 2001 թվականից, միաժամանակ՝ Ա. Թամանյանի թանգարանի տնօրեն։

Թամանյանը եղել է ԼՂԻՄ զարգացման ծրագրերի աշխատանքային կոլեկտիվների խորհրդի նախագահ և ՀՀ աշխատանքային կոլեկտիվների խորհրդի ստեղծման նախաձեռնողը։ Զինագործների հետ ստեղծել է մեծ տրամաչափի նռնակային ականանետ, հրթիռ և զենքի այլ տեսակներ։ 1998 թվականին իր ստեղծած «Իքս» դասակով «Արծիվ-մահապարտներ» գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Չլդրան, Վաղուհաս), Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի շրջանների ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։

«ԻՔՍ» կամավորական ջոկատ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԻՔՍ» կամավորական ջոկատի հիմնադիրը և հրամանատարը Ալեքսանդր Թամանյանն է։ Դասակը կազմավորվել է 1992 թվականին, Երևանում՝ մի խումբ մտավորականներից (Գ. Գինոսյան, Ա. Թամանյան, Ա. Կոծինյան, Է. Հովակիմյան, Ա. Հովհաննիսյան, Ռ. Հովհաննիսյան, Փ. Մանիկյան, Մ. Մելքոնյան, Վ. Միրզոյան, Շ. Մնացականյան, Վ. Պախալով, Յու. Սեմյոնով, Գ. Քոչինյան, Գ. Օհանյան)։ 1992-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Վարդենիսի և ԼՂՀ Ասկերանի, Մարտունու, Լաչինի, «Արծիվ-մահապարտների» կազմում՝ Մարտակերտի (Վաղուհաս, Չլդրան) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ «Արիության» մեդալով պարգևատրվել է 3, «Արծիվ-մահապարտ» հուշամեդալով՝ 3 ազատամարտիկ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։