Ալեքսանդր Դիմիդկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդր Դիմիդկո
Aleksandr Dimidko 2011.jpg
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1986(1986-01-20)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Խիմկի
Համար 2
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2007 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 132 (17)
2002-2003  Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 6 (0)
2007-2010 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 26 (4)
2010  Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 20 (3)
2010-2012 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 56 (6)
2012-2013 Ռուսաստան Տոմ 30 (10)
2013-2014 Ռուսաստան Մորդովիա 31 (2)
2014-2015 Ռուսաստան Տոմ 22 (2)
2015 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 15 (0)
2016-2018 Ռուսաստան ՍԿԱ-Խաբարովսկ 56 (1)
2018—մ.հ. Ռուսաստան Խիմկի 24 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15 հունիսի, 2019:

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Դիմիդկո (ռուս.՝ Александр Александрович Димидко, հունվարի 20, 1986(1986-01-20)[1], Խաբարովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի պաշտպան և կիսապաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիդկոն ներկայացվում է որպես Մոսկվայի «Դինամոյի» նորեկ

Ալեքսանդր Դիմիդկոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «ՍԿԱ-Էներգիա» ակումբում: Խաբարովսկի թիմում նա հանդես է եկել 2003-2007 թվականներին: Այդ ընթացքում կիսապաշտպանն առաջին դիվիզիոնում անցկացրել է 132 խաղ, որոնցում աչքի է 17 գոլով:

2007 թվականի ամռանը Ալեքսանդրը տեղափոխվել է Մոսկվայի՝ Պրեմիեր լիգայում հանդես եկող «Դինամո» ակումբ: Դիմիդկոյի նորամուտը «Դինամոյի» կազմում կայացել է 2007 թվականի հուլիսի 14-ին Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում: Ընդհանուր առմամբ նորամուտային մրցաշրջանում ֆուտբոլիստը Մոսկվայի թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել չորս անգամ, այդ թվում՝ երեք անգամ Պրեմիեր լիգայի խաղերում և մեկ անգամ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: 2008 թվականին ֆուտբոլիստը մասնակցել է երկրի առաջնության 12 խաղի և խփել 2 գնդակ՝ աչքի ընկնելով «Սպարտակ-Նալչիկ» և «Լուչ Էներգիա» ակումբների դեմ խաղերում: 2009 մրցաշրջանում Դիմիդկոն «Դինամոյի» կազմում անցկացրել է 14 խաղ Պրեմիեր լիգայում և նախորդ մրցաշրջանի պես աչքի ընկել երկու գոլով («Խիմկի» և «Կռիլյա Սովետով» ակումբների դեմ խաղերում):

2010 թվականի մրցաշրջանի սկզբին վարձավճարով վերադարձել է «ՍԿԱ-Էներգիա» ակումբ[2]: «Բանակայինների» կազմում Դիմիդկոն հանդես է եկել մինչև օգոստոս՝ այդ ընթացքում անցկացնելով 20 հանդիպում և հեղինակելով երեք գոլ:

2010 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել Բրյանսկի «Դինամոյի» հետ[3]: Բրյանսկի թիմում Դիմիդկոն հանդես է եկել ընդհանուր առմամբ երկու տարի: ՖԱԼ 2011/12 առաջնության երրորդ մասից առաջ նշանակվել է թիմի ավագ[4]:

2012 թվականի հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Տոմ» ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[5]: Խաղացողի նորամուտը նոր ակումբում կայացել է հուլիսի 9-ին «Ռոտոր» ակումբի դեմ խաղում: Հուլիսի 17-ին Տոմսկի թիմի կազմում անցկացրած երկրորդ խաղում Ալեքսանդրը կարողացել է ձևակերպել դուբլ՝ երկու անգամ գրավելով «Պետրոտրեստ» ակումբի դարպասը: Ընդհանուր առմամբ «Տոմ» ակումբի կազմում անցկացրած մրցաշրջանում Ալեքսանդրը 30 խաղում խփել է 10 գնդակ, ինչով օգնել է թիմին վերադառնալ Պրեմիեր լիգա:

2013 թվականի հունիսի 10-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Մորդովիա» ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]: «Մորդովիայի» կազմում դարձել է ՖԱԼ առաջնության 2013/14 մրցաշրջանի հաղթող, սակայն 2014 թվականի ամռանը թիմի կողմից ներկայացվել է տրանսֆերի[7]: Շուտով ֆուտբոլիստը խզել է Սարանսկի թիմի հետ կնքած պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել «Տոմ»[8], որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Սեպտեմբերի 7-ին խփել է առաջին գոլը Տոմսկ վերադառնալուց հետո՝ գրավելով «Տոսնո» ակումբի դարպասը:

2015 թվականի հունիսի 22-ին Դիմիդկոն պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալ» ակումբի հետ[9]: Օգոստոսի 3-ին նշել է իր նորամուտը Տուլայի ակումբում՝ մասնակցելով «Տոմ» ակումբի դեմ արտագնա խաղին (3:1):

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 31-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՍԿԱ-Էներգիա 2004 40 3 2 1 0 0 0 0 42 4
2005 40 6 0 0 0 0 0 0 40 6
2006 37 7 0 0 0 0 0 0 37 7
2007 15 1 0 0 0 0 0 0 15 1
2010 20 3 0 0 0 0 0 0 20 3
Ընդհանուր 152 20 2 1 0 0 0 0 154 21
Դինամո (Մոսկվա) 2007 3 0 1 0 0 0 0 0 4 0
2008 12 2 1 0 0 0 0 0 13 2
2009 14 2 2 0 1 0 0 0 17 2
Ընդհանուր 29 4 4 0 1 0 0 0 34 4
Դինամո (Բրյանսկ) 2010 12 3 0 0 0 0 0 0 12 3
2011/12 44 4 2 1 0 0 0 0 46 5
Ընդհանուր 56 7 2 1 0 0 0 0 58 8
Մորդովիա 2013/14 31 2 3 1 0 0 0 0 34 3
Ընդհանուր 31 2 3 1 0 0 0 0 34 3
Տոմ 2012/13 30 10 1 0 0 0 0 0 31 10
2014/15 22 2 0 0 0 0 1 0 23 2
Ընդհանուր 52 12 1 0 0 0 1 0 54 12
Արսենալ 2015/16 15 0 1 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 15 0 1 0 0 0 0 0 16 0
ՍԿԱ-Էներգիա 2015/16 6 0 0 0 0 0 0 0 6 0
2016/17 27 0 1 1 0 0 2 0 29 1
2017/18 18 1 0 0 0 0 0 0 18 1
Ընդհանուր 51 1 1 1 0 0 2 0 53 2
Ընդհանուր կարիերայում 386 46 14 4 1 0 3 0 403 50

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո»
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2008
«Տոմ»
  • ՖԱԼ առաջնության փոխչեմպիոն – 2012/13
«Մորդովիա»
  • ՖԱԼ առաջնության հաղթող – 2013/14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. ««СКА-Энергия» договорился об аренде Димидко» (ռուսերեն)։ Sports.ru։ 2010-02-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է 2012-07-01 
  3. «Брянское «Динамо» выкупило трансфер Димидко» (ռուսերեն)։ Sports.ru։ 2010-08-26։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է 2012-07-01 
  4. Митрофанов, Владимир (2012-03-07)։ «Александр Димидко назначен капитаном брянского «Динамо»» (ռուսերեն)։ OneDivision.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-03-07 
  5. «Состав «Томи» пополнил Александр Димидко» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Томь»։ 2012-07-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-06-ին։ Վերցված է 2012-07-01 
  6. «Димидко, Луценко и Ваганов подписали контракты с «Мордовией»» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2013-06-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-06-10 
  7. ««Мордовия» избавится от Самодина и Димидко» (ռուսերեն)։ Sportbox.ru։ 2014-07-12։ Վերցված է 2014-07-23 
  8. «Димидко возвращается в «Томь»» (ռուսերեն)։ Sportbox.ru։ 2014-07-16։ Վերցված է 2014-07-23 
  9. Александр Димидко перешёл в тульский «Арсенал»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]