Jump to content

Ալեքսանդր Դավիդով (կինեմատոգրաֆիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դավիդով
Ծննդյան թիվ՝հունվարի 25, 1937(1937-01-25)[1]
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝նոյեմբերի 20, 2012(2012-11-20)[1] (75 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
IMDb։ID 1843416

Ալեքսանդր Դավիդով (ռուս.՝ Алекса́ндр Рома́нович Давы́дов), հունվարի 25, 1937(1937-01-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2012(2012-11-20)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և նկարիչ-մուլտիպլիկատոր, «Նիկա» մրցանակի դափնեկիր:

Նրա ամենահայտնի աշխատանքներից են՝ «Մեկ ոլոռ, երկու ոլոռ», «Անառակ թութակի վերադարձը (երկրորդ թողարկում)» և այլն:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դավիդովը ծնվել է 1937 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում, հայտնի մուլտիպլիկատոր՝ Ռոման Դավիդովի ընտանիքում:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Դավիդովի ընտանիքին տարհանել են Սամարղանդ: Պատերազմից հետո Ալեքսանդրը Մոսկվայում հաճախել է դպրոց, տարրական դասարանից տարվել է նկարչությամբ:

1956 թվականին Դավիդովը մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի երկամյա դասընթացներին, որտեղ էլ մնացել է աշխատելու: 1959 թվականին՝ առաջին անգամ որպես մուլտիպլիկատոր մասնակցել է «Շուտով անձրև կլինի» մուլտֆիլմի ստեղծմանը:

1980 թվականին ռեժիսորական առաջին աշխատանքն եղել է «Ուրախ կարուսել. № 11. Հետապնդում» մուլտֆիլմը:

1959-2005 թվականներին Ալեքսանդր Դավիդովը մասնակցել է շուրջ 100 մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմանը՝ որպես մուլտիպլիկատոր, նկարիչ, ռեժիսոր, սցենարիստ կամ բեմադրող:

1986-1988 թվականներին Դավիդովը որպես ռեժիսոր մասնակցել է «Ֆիտիլ» կինո-երգիծական ամսագրին:

1988 թվականին «Անառակ թութակի վերադարձը» սերիալի համար Ալեքսանդր Ռոմանովիչը արժանացել է Կինեմատոգրաֆիստների միության (ԽՍՀՄ) «Նիկա» ազգային մրցանակի՝ դառնալով այդ մրցանակի առաջին մուլտիպլիկատոր-դափնեկիրը:

Որոշ ժամանակ նա աշխատել է արտասահմանում՝ Հնդկաստանի կինոդպրոցում[2]:

Դավիդովի վերջին աշխատանքն եղել է 2005 թվականի «Կեշա թութակի նոր արկածները»[3]:

Ալեքսանդր Դավիդովը մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Մոսկվայում[4][5]:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 թվական՝ Ուրախ կարուսել. № 11. Հետապնդում
  • 1981 թվական՝ Մեկ ոլոռ, երկու ոլոռ
  • 1982 թվական՝ Պապիկի, տատիկի և հավիկ Րյաբայի մասին
  • 1983 թվական՝ Ուրախ կարուսել. № 15. Ինչու՞ է ինձ դուր գալիս փիղը
  • 1983 թվական՝ Անհաջողակները
  • 1985 թվական՝ Դերեզա
  • 1986 թվական՝ Ուրախ կարուսել. № 18. Տոնածառի տակ
  • 1987 թվական՝ Անառակ թութակի վերադարձը (երկրորդ թողարկում)
  • 1989 թվական՝ Երկու դյուցազունները
  • 1990 թվական՝ Ուրախ կարուսել. № 21. Բանաստեղծություններ գետաձու հետ
  • 1992 թվական՝ Ուրախ կարուսել. № 24. Ագռավ
  • 1994 թվական՝ Աթուրմա № 1
  • 1997 թվական՝ Կոշկավոր կատուն
  • 1997 թվական՝ Իվանն ու Միտրոֆանը հեռուստատեսությամբ
  • 2000 թվական՝ Ուրախ կարուսել. № 31. Վրձինը
  • 2002 թվական՝ Թութակ Կեշայի առավոտը
  • 2005 թվական՝ Կեշա թութակի նոր արկածները
  • 1962 թվական՝ Կենդանի թվեր
  • «Պատահար ճահճի վրա»
  • 2000 թվական՝ Ուրախ կարուսել. № 31. Վրձինը

Սյուժեներ «Ֆիտիլ» կինոամսագրից` որպես ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1986 թվական՝ Հիշողություններ ապագայի մասին («Ֆիտիլ» № 287)
  • 1986 թվական՝ Ամեն դեպքում («Ֆիտիլ» № 292)
  • 1987 թվական՝ Կախարդական մատանին («Ֆիտիլ» № 298)
  • 1988 թվական՝ Կոմբայն ճանճի տակ («Ֆիտիլ» № 314)
  • 1988 թվական՝ Հատուկ ուշադրության գոտում («Ֆիտիլ» № 318)

Նկարիչ-մուլտիպլիկատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված մրցանակներ[6]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Энциклопедия отечественной мультипликации
  3. Новые приключения попугая Кеши (2005)
  4. Российская газета — «Скончался режиссёр мультфильмов про попугая Кешу»
  5. РИА-Новости — «Скончался режиссёр мультфильмов про попугая Кешу»
  6. «Лауреаты Национальной кинематографической премии «НИКА» за 1987 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. 3000 экз. ISBN 5-9265-0319-4 Стр. 220-221.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]