Jump to content

Ալեքսանդր Գրինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գրինս
լատիշ․՝ Aleksandrs Grīns
Ծնվել էօգոստոսի 15, 1895(1895-08-15)[1]
ԾննդավայրԲիրժու, Լատվիա
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1941(1941-12-25)[1] (46 տարեկան)
Վախճանի վայրԱստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունսպա, լրագրող, թարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Լատվիա
ԱշխատավայրԱյսօր
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան և Վիեստուրա շքանշան

Ալեքսանդր Գրինս (լատիշ․՝ Aleksandrs Grīns, իսկական անունը` Е́каб (լատիշ․՝ Jēkabs), օգոստոսի 15, 1895(1895-08-15)[1], Բիրժու, Լատվիա - դեկտեմբերի 25, 1941(1941-12-25)[1], Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի գրող և ռազմական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի մարտական գործողությունների մասնակից։ Համագործակցել է «Այսօր» թերթի հետ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրինսը ծնվել է Բիրժսկի վոլոստում (Եկատերինբուրգի մարզի Կալնսկի վոլոստ)։ Ցեսիսի դպրոցն ավարտելուց հետո կամավոր մտել է ռուսական կայսերական բանակ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին։ Ավարտել է Մոսկովյան ռազմական ուսումնարաններից մեկը, ստացել պրապորշչիկի կոչում (1915), ուսումնարանն ավարտելուց հետո գործուղվել է ռազմաճակատ։ Հետագայում փոխադրվել է նոր ձևավորված լատիշական հրաձիգների գումարտակ։ 1917 թվականի հուլիսին ծանր վիրավորվում է և Արևմտյան ռազմաճակատի լուծարումից հետո տարհանվում է Պետրոգրադ։

Լատվիա է վերադառնում Բրեստի հաշտության համաձայնագրի կնքումից հետո։ 1919 թվականի գարնանը Գրինսը հավաքագրվում է Լատվիական ԽՍՀ բանակ, սակայն դրա նահանջի ժամանակ անցնում է Լատվական հանրապետության զորքերի կողմը։ 1920 թվականին Ալեքսանդր Գրինսը ստանում է լատվիական բանակի կապիտանի աստիճան, 1920-1924 թվականներին եղել է ռազմական լրագրող, լատվիական բանակի Latvijas kareivis ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։

1924 թվականին Ալեքսանդր Գրինսը զորացրվում է և սկսում պրոֆեսիոնալ գրողի կարիերան։ 1932-1934 թվականներին նա հրատարակել է Առաջին Համաշխարհային պատերազմի մասին «Հոգիները ձյունամրրիկում» վեպի երկհատորյակը (լատիշ. Dvēseļu putenis)։ 1939 թվականին Ալեքսանդր Գրինը վերադառնում է զինվորական ծառայության և մասնակցում Լատվիայի սահմանների պաշտպանությանը։ Խորհրդային Միության կողմից Լատվիայի բռնակցումից հետո 1941 թվականի հունիսին Ալեքսանդր Գրինը կալանավորվում է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցների կողմից և փոխադրվում է Աստրախան, որտեղ էլ գնդակահարվում է։

Ալեքսանդր Գրինի անվամբ է կոչվել Ռիգայի փողոցներից մեկը։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nameja gredzens (Նամեյայի օղակը, 1931)
  • Dvēseļu putenis (Սառցե հոգիները, մաս I, 1933)
  • Debesu ugunis (Երկնային կրակներ, անավարտ, 1934)
  • Dvēseļu putenis (մաս II, 1934)
  • Tobago (Տոբագո, 1934)
  • Трилогия Saderinātie (Նշանվածները)
    • Մաս I։ Pelēkais jātnieks (Գունատ նժույգի հեծյալը, 1938)
    • Մաս II։ Sarkanais jātnieks (Կարմիր նժույգի հեծյալ, 1938)
    • Մաս II։ Melnais jātnieks (Սև նժույգի հեծյալ, 1940)
  • Trīs vanagi (Երեք բազե, 1938)
  • Zemes atjaunotāji (Երկիրը վերականգնողները)
    • Մաս I։ Meža bērni (Անտառի զավակները, 1939)
    • Մաս II։ Atdzimusī cilts (Վերակենդանացած ցեղ, 1939)
  • Pārnākšana (Վերադարձ, 1941)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Roszkowski W., Кофман J. (ed.), Биографический словарь Центральной и Восточной Европы ХХ века, Варшава 2005. ISBN 83-7399-084-4