Ալեքսանդր Գրաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Գրաչով
Anastasia Platonova Alexander Grachev 2009 Rostelecom Cup (cropped) - Grachev.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Александр Павлович Грачёв
Մասնագիտացում`ice dancer
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հուլիսի 28, 1984(1984-07-28) (35 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Ալեքսանդր Ժուլին

Ալեքսանդր Գրաչով (ռուս.՝ Александр Павлович Грачёв, հուլիսի 28, 1984(1984-07-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, պարեր սառույցի վրա մարզաձևում հանդես է եկել Անաստասիա Պլատոնովայի հետ, իսկ ավելի վաղ՝ Ելենա Ռոմանովսկայայի հետ, ում հետ էլ նա 2004 թվականի պատանիների կարգում աշխարհի առաջնությանը եղել է հաղթող, իսկ 2002 թվականի պատանիների կարգում աշխարհի առաջնությանը՝ բրոնզե մեդալակիր: Զույգը մասնակցել է Ավստրիայում կայացած 2005 թվականի Ձմեռային ունիվերսիադային: Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ է:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Ռոմանովսկայայի հետ երկու անգամ անընդմեջ դարձել է աշխարհի պատանեկան առաջնությունների բրոնզե մրցանակակիր (2002 և 2003 թթ.), իսկ 2004 թվականին այդ առաջնությունում նրանք վերջապես հաղթում են: Մարզվել են Սվետլանա Ալեքսեևայի և Ելենա Կուստարովայի ղեկավարությամբ:

2006 թվականի Ռուսաստանի առաջնությունում նրանք գրավում են չորրորդ հորիզոնականը և ընդգրկվում է Թուրինի օլիպիադա մեկնող Ռուսաստանի հավաքականի կազմ՝ որպես փոխարինող:

2006 թվականի առաջին «մեծահասակների» Աշխարհի գավաթից հետո, որտեղ նրանք 23-րդն էին, զույգը բաժանվեց: Ելենան մեկնեց Կանադա` նոր պարընկեր փնտրելու համար, իսկ Ալեքսանդրը, բաց թողնելով 2006-2007 թթ. մրցաշրջանը, գտավ նոր պարընկերուհու` Անաստասիա Պլատոնովային:

2008 թվականի Ռուսաստանի առաջնությունում նոր զույգը դարձավ հինգերորդը: 2007-2008 թթ. մրցաշրջանում նրանք այլևս ոչ մի տեղ հանդես չեկան:

2008-2009 թթ. մրցաշրջանում զույգը «Finlandia Trophy» տուրնիրում նվաճեց արծաթե մեդալներ և մասնակցեց Գրան-Պրի սերիայի «Cup of Russia» փուլին, որտեղ դարձավ յոթերորդը: 2009 թվականի Ռուսաստանի առաջնությունում զույգը կրկնեց իրենց անցյալ տարվա արդյունքը: Նրանք կրկին հինգերորդն էին: 2009 թվականի ամռանը զույգը փոխեց մարզչին: Նրանք սկսեցին մարզվել Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ:

2010 թվականի Ռուսաստանի առաջնությունում զույգն անհաջող ելույթ ունեցավ, զբաղեցրին միայն յոթերորդ հորիզոնականը և որոշեցին ավարտել իրենց սպորտային կարիերան[1]:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Պլատոնովայի հետ
Մրցումներ 2007—2008 2008—2009 2009—2010
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 5 5 7
Этапы Гран-при:Cup of Russia 7 5
տուրնիրներ «Finlandia Trophy» 2 2
Տուրնիրներ «NRW Trophy», Դորտմունդ 1
  • Ե. Ռոմանովսկայայի հետ
Մրցումներ 1999—2000 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Գեղասահքի աշխարհի առաջնություն 23
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանեկան կարգում 6 3 3 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 7J 4J 2J 3J 2J 4 4
NHK Trophy 6
Skate Canada International 5
Skate America 11
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 4
Պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչներ 5 2 3 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Ճապոնիա 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Սլովակիա 1 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Իտալիա 2
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Նիդեռլանդներ 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Շվեցիա 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Լեհաստան 1
Պատանեկան Գրան-Պրիի փուլեր. Գերմանիա 3

J=պատանեկան մակարդակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]