Ալեքսանդր Իվանովիչ Գուչկով (հոկտեմբերի 26, 1862(1862-10-26)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 14, 1936(1936-02-14)[2][1], Փարիզ, Ֆրանսիա), ռուս կապիտալիստ, օկտյաբրիստների կուսակցության հիմնադիրն ու պարագլուխը։ Գուչկովը ողջունեց 1905 թվականի դեկտեմբերյան զինված ապստամբության ճնշումն ու ռազմադաշտային դատարանների ստեղծումը։ 1906 թվականին հիմնել է «Գոլոս Մոսկվի» («Голос Москвы») թերթը։
1907 թվականի մայիսին ընտրվել է վաճառականների և արդյունաբերողների ներկայացուցիչ Պետական խորհրդում, նոյեմբերին՝ III Պետական դումայում։ 1910-1911 թվականներին եղել է դումայի նախագահ, 1915-1917 թվականներին՝ Կենտրոնական ռազմա-արդյունաբերական կոմիտեի նախագահ ն Պետական խորհրդի անդամ։ 1917 թվականի Փետրվարյան ևեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարության առաջին կազմում (1917 թվականի մարտ-մայիս) ռազմածովային մինիստրն էր։ 1917 թվականի օգոստոսի կոռնիչովշչինայի կազմակերպիչներից էր՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո պայքարել է խորհրդային իշխանության դեմ։ 1918 թվականին վտարանդվել է Բեռլին։ Վախճանվել՝ 1936 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 253)։