Ալեքսանդր Գոլիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Գոլիկով
1896 - դեկտեմբերի 10, 1937(1937-12-10)
ԾննդավայրՍիրոտինսկ, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Զորատեսակհետևազոր
Կոչումբրիգադայի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Ալեքսանդր Գոլիկով (ռուս.՝ Александр Григорьевич Голиков, 1896, Սիրոտինսկ, Second Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1937(1937-12-10), Մոսկվա, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կոմբրիգ, Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1920, 1921)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գոլիկովը ծնվել է 1896 թվականին Վոյսկա Դոնսկի մարզի Սիրոտինսկ ստանիցայում (ներկայումս` Վոլգոգրադի մարզի Իլովլինսկի շրջան), (այլ տվյալներով` Նովո Նովոխոպյորսկում)[1]։ Ծառայել է Ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին` հասնելով պորուչիկի կոչման, զբաղեցնելով մարտկոցի հրամանատարի պաշտոն։ 1918 թվականի հունիսին կամավորական հիմունքներով ծառայության է անցել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Սկզբում եղել է դիվիզիայի հրամանատարի օգնական և 23-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար, այնուհետև դիվիզիայի հրամանատարի պաշտոնում փոխարինել է Ֆիլիպ Միրոնովին։ Ավելի ուշ եղել է 7-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ Բազմիցս աչքի է ընկել մարտերում[2]։

Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 260 հրամանով 1920 թվականին դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Գոլիկովը պարգևատրվել է ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի առաջին շքանշանով[3]։ Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 353 հրամանով 1921 թվականին դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Գոլիկովը երկրորդ անգամ պարգևատրվեց ՌՍՖՍՀ Կարմիր Դրոշի շքանշանով[3]։

1921 թվականի մարտին ձերբակալվել է Հակահեղափոխության և դիվերսիայի դեմ պայքարի համառուսական հանձնաժողովի կողմից Ֆիլիպ Միրոնովի (եղել է նրա փեսան) դավադրությանը մասնակից լինելու կասկածանքով, պահվել է Բուտիրյան բանտում, սակայն շուտով ազատվել է և վերականգնվել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի կադրային կազմում։ Շարունակել է ծառայությունը բանակում[2]։ Ավարտել է ռազմական ակադեմիան։ 1937 թվականին զբաղեցրել է ԽՍՀՄ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի հեծելազորի տեսուչի օգնականի պաշտոնը։ Բնակվել է Մոսկվայում։

1937 թվականի հուլիսի 17-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի օրգանների կողմից, ռազմա-ֆաշիստական դավադրության կազմակերպմանը մասնակցելու մեղադրանքով։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ դատապարտվել է պատժի առավելագույն չափին` գնդակահարության։ Գնդակահարվել է նույն օրը։ Գոլիկովի աճյունը թաղված է «Կոմունարկա» հրաձգարանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Голиков Александр Григорьевич» (ռուսերեն). Сахаровский центр. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  2. 2,0 2,1 «Протокол допроса Ф.К. Миронова в Особом отделе ВЧК (по делу № 8382)» (ռուսերեն). Фонд Александра Яковлева. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.