Ալեքսանդր Գեյման
Ալեքսանդր Գեյման | |
---|---|
օգոստոսի 26, 1866 - 1939 | |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կիկինդա, Սերբիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Պարգևներ | Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան |
Ալեքսանդր Գեյման (ռուս.՝ Александр Александрович Гейман, օգոստոսի 26, 1866, Ռուսական կայսրություն - 1939, Կիկինդա, Սերբիա), ռուս գեներալ-լեյտենանտ, քաղաքացիական պատերազմի մասնակից[1]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Գեյմանը ծնվել է 1866 թվականի օգոստոսի 26-ին Ռուսական Կայսրությունում: Կրթությունը ստացել է Թբիլիսյան կադետական կորպուսում (1884): Ավարտել է 3-րդ Ալեքսանդրովյան ուսումնարանը (1886): Քսան տարեկանում ստացել է կրտսեր սպայի կոչում: Երկարատև ռազմական ծառայությունն անցկացրել է կուբանի կազակների հետ: 1912 թվականին ավարտել է սպայական հրաձգային դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է 14-րդ Կուբանյան կազակական գումարտակի (19.08.1914 թվականից), 8-րդ Կուբանյան կազակական գումարտակի (05.05.1915 թ.-ից), 2-րդ Կուբանյան կազակական գումարտակի (21.09.1915-02.1917) հրամանատար, գնդապետ (28.02.1915), գեներալ-մայոր (02.10.1917), 506-րդ հետևակային Պոչաևյան գնդի հրամանատար (1917), 3-րդ Կուբանյան կազակական բրիգադի հրամանատար (1917):
1918 թվականի փետրվարին 3-րդ Կուբանյան կազակական բրիգադը փոխադրվում է Կուբան: 1918 թվականի փետրվարին Մոզդոկում սպանվում է նրա սպա եղբայրը: 1918 թվականի ապրիլին Մայկոպի տակ, կազակական խուտորներից մեկում, կազմակերպում է ապստամբական կենտրոն, որտեղ սկսում են հավաքվել կարմիրների դեմ մարտերին պատրաստ կազակները: Նրանց հետ օգնում է կուբանցիներին գրավել Մայկոպը: 1918 թվականի հոկտեմբերին նրանց հետ միացել է գեներալ Պոկրովսկու զորամասերին: Գեներալ-լեյտենանտ (30.11.1918): Կազակական աշխարհայացքի համար պայքարի ժամանակ եղել է 2-րդ Կուբանյան կազակական առանձնակի բրիգադի հրամանատար (15.11.1918-11.1919). Կուբանում Գեյմանը եղել է իր ժամանակի բարձրաստիճան կազակական հրամանատարներից մեկը, ով պաշտպանել է Կուբանյան Ռադային, Դենիկինի դեմ պայքարում, առանձին Կուբանյան բանակի ստեղծման գործում: Լինելով Վրանգելի ռուսական բանակում նա պաշտոն չի ստացել: Վտարանդիության մեջ է (Սիբիրում) 1920 թվականից: Հավատարիմ է եղել Ազատ Կազակների ազգային սլացքի նկատմամբ և տպագրվել է նրանց «Ազատ Կազակություն» ռազմական ամսագրում: Հարավսլավիայի կազակ-էմիգրանտների շրջանում հռչակվել է որպես կազակական անցյալի փայլուն գիտակ, եղել է լավ հեքիթասաց և առանձնանում էր իր կուլտուրականությամբ: Կազակների խաղաղ և ռազմական կենցաղի թեմաներով Գեյմանը տպագրել է բազմաթիվ հեքիաթներ «Կազակական մտորումներ», «Կազակական Ուղի», «Կազակության ուղիներ» ամսագրերում:
Հիվանդացել է ասթմայով և մահացել կարիքի մեջ, սերբական Վելիկայա Կիկինդա քաղաքի ծերանոցում 1939 թվականին:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշանի ասպետ (1916, մայիսի 23)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вольная Станица
- Гейман, Александр Александрович на сайте «Русская армия в Великой войне»
- mirslovarei.com/content_his/gejman-aleksandr-aleksandrovich-34016.html Гейман Александр Александрович