Ալեքսանդր Գարսոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդր Գարսոևից)
Ալեքսանդր Գարսոյան
նոյեմբերի 11, 1882(1882-11-11)[1] - 1932[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՌազմածովային նավատորմ
Կոչում2-րդ կարգի կապիտան[1]
Հրամանատարն էրPochtovy?, Minoga? և Լվիցա
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա, Մոսկվայի 1-ին գիմնազիա (1900), ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1903), Ծովային կադետական դպրոց և Q48944994? (1911)
Պարգևներ
Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Նիկողոսի Գարսոյան (նաև՝ Գարսոև) (նոյեմբերի 11, 1882(1882-11-11)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1932[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի ռուսական և խորհրդային բանակի ծովային սպա, ռազմածովային գործի գիտության պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գարսոևը ծնվել է 1882 թվականին։ Քսաներեք տարեկան հասակում ավարտել է Ծովային կորպուսը և ստացել միչմանի կոչում։ 1906 թվականի մարտից մինչև կյանքի վերջը ծառայել է Բալթյան նավատորմում, սկզբում «Վնիմատելնի», «Վիդնի», «Ֆինն», «Անդրեյ Պերվոզվաննի» տարբեր տիպի ռազմական նավերում իբրև սպա։ 1911 թվականին Գարսոևը նշանակվում է «Ակուլա» սուզանավի հրամանատարի օգնական, իսկ 1912 թվականին՝ «Մինոգա» սուզանավի հրամանատար։ 1915 թվականին ստանում է 2-րդ կարգի կապիտանի կոչում և նշանակվում «Ռոսիա» զրահակիր հածանավի, ապա՝ «Լվիցա» սուզանավի հրամանատար։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծովային մարտերում ցուցաբերած անձնական արիության համար Գարսոևը մի շարք անգամ պարգևատրվել է շքանշաններով։

Սպիտակգվարդիականների և նրանց օժանդակող արտաքին ուժերի դեմ Գարսոևը կռվում է արդեն իբրև Բալթյան նավատորմի ավիացիայի շտաբի պետ։ Նա հաջողությամբ ղեկավարում էր օդային ուժերի, ծովային նավատորմի և ցամաքային զորքերի փոխգործողությունները։ Երբ Կարմիր Բանակը հաղթում է Բալթիկայում, Գարսոևին արդեն Սև ծովի նավատորմում է հակառակորդի դեմ պայքարում։

Քաղաքացիական կռիվներից հետո նրան 1921 թվականին կանչում են Պետրոգրադ և նշանակում Հանրապետության ծովային ուժերի շտաբի գլխավոր սուզանավորդ։ Նա միաժամանակ սկսում է աշխատել Ռազմա-ծովային ակադեմիայում որպես դասախոս։ Այստեղ ստանում է պրոֆեսորի կոչում։

Բալթյան նավատորմի Ռազմա-հեղափոխական խորհուրդը 1922 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանով Գարսոևին շնորհակալություն է հայտնում ծովային նավատորմի վերածնման գործում իր փորձն ու ուժերը ի սպաս դնելու և Բալթյան նավատորմի առաջին ռազմական երթերը հաջող կազմակերպելու համար։

Ալեքսանդր Նիկողոսի Գարսոևը մահացել է 1932 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ռազմա-ծովային գործի գիտության պրոֆեսոր Ալեքսանդր Գարսոև։ Արմո Մալխասյան, Սովետական բանակի հայ գործիչները, Ե., Հայպետհրատ, 1963, էջ 118-119։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 702