Ալեքսանդր Բերիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բերիձե
Բնօրինակ անունალექსანდრე ბერიძე
Ծնվել էհունիսի 29, 1980(1980-06-29) (43 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Վրաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
Գործունեություն2009 թվականից
ԿրթությունՄաննես քոլեջ
Կայքalexanderberidze.com

Ալեքսանդր Բերիձե (վրաց.՝ ალექსანდრე ბერიძე, հունիսի 29, 1980(1980-06-29), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի դաշնակահար[1], Նյու Յորքի դաշնամուրային փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար[2]։ 29 տարեկանում դարձել է դաշնակահարների 53-րդ միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր[3]։ 2011 թվականին Բերիձեն մենահամերգ է ունեցել Նյու Յորքի Ալիս Թուլի սրահում[4]։ Նրա կատարումները հեռարձակվել են ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում և 54 այլ երկրներում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բերիձեն ծնվել է Թբիլիսիում։ Մայրը՝ ժուռնալիստ Մանանա Բեգիաշվիլին, հորդորել է որդուն ստեղծագործել և գնել է նրա առաջին դաշնամուրը[1]։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը և Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։ Կվիրիս Պալիտրա վրացական թերթում հրապարակել է շուրջ 500 երաժշտական հոդվածներ և հարցազրույցներ է ունեցել հայտնի կատարողների և դիրիժորների հետ, ինչպիսիք են Մցիսլավ Ռոտրոպովիչը, Մաքսիմ Ենգերովը, Յուրի Բաշմետը, Գենադի Ռոժդենստվենսկին[1]։ ԱՄՆ է մեկնել 2004 թվականին՝ Վլադիմիր Ֆելցմանի հրավերով, այնուհետև ստացել է իր առաջին մրցանակը Յակոբ Ֆլիեր մրցույթում[6]։ Նյու Ջերսիի պետական համալսարանի Մասոն Գրոս արվեստի դպրոցից ստացել է երաժշտական արվեստի դոկտորի կոչում[2]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերիձեն երաժշտական կատարումներով հանդես է եկել Վրաստանի նվագախմբերի հետ, այդ թվում՝ Թբիլիսիի պետական, Վրաստանի ազգային սիմֆոնիկ, պետական օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ 2004 թվականին ԱՄՆ-ում իր առաջին դեբյուտային մենահամերգն է ունեցել Նյու Յորքում Հադսոն Վելի նվագախմբի հետ, դիրիժոր՝ Վլադիմիր Ֆելցման[2]։ 2011 թվականի ապրիլի 19-ին մենահամերգով հանդես է եկել Լինքհոլն կենտրոնի Ալիս Թուլի սրահում, որպես համաշխարհային դաշնակահարների մրցույթի ոսկե մեդալակիր[4]։ 2014 թվականի նոյեմբերի 12 Կուդերտ ինստիտուտի հովանավորությամբ մենահամերգով հանդես է եկել Կարնեգի սրահում[1]։

Նյու Յորքում դուետով հանդես է գալիս կնոջ՝ ճապոնացի դաշնակահար Մե Կագայայի հետ[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշնակահարների համաշխարհային 53-րդ մրցույթի Ոսկե մեդալ, 2009[3]
  • Յակոբ Ֆլիեր դաշնակահարների միջազգային մրցույթի մրցանակակիր, 2004[7]
  • Վրաստանի նախագահական դրամաշնորհ, 2001 և 2005
  • Վլադիմիր Սպիվակովի անվան մրցանակ, 2003[8]

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014: CD: Alexander Beridze: Beethoven:Sonata No. 28 in A Major, Op. 101; Brahms: Two Rhapsodies, No. 1 in B Minor, Op. 79 Schumann: Kreisleriana, Op. 16. NYClassics

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Stephanie Murphy-Lupo. «Alexander Beridze and the Coudert Institute». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 New York Piano Festival. «Alexander Beridze». Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  3. 3,0 3,1 Cincinnati WPC. «Past Winners». Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 Rorianne Schrade for New York Concert Review; New York, NY. «Alexander Beridze, Pianist in Review». Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Palm Beach Post.com. «Piano virtuoso at FAU». Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  6. Stephanie Murphy-Lupo. «Cultural series highlights pianist's talents». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  7. New Paltz State University of New York. «New Paltz News Hub PianoSummer at New Paltz celebrates 20th anniversary». Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  8. Garrett Lake Arts Festival. «New York Piano Duo: Alexander Beridze & Mai Kagaya». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]