Ալեքսանդր Բելով (1876-1940)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բելով
փետրվարի 23 (մարտի 6), 1876 - նոյեմբերի 26, 1940(1940-11-26) (64 տարեկան)
ԾննդավայրԱթբասար, Atbasarsky Uyezd, Aqmola Oblast
Մահվան վայրՀարբին, Մանջոու-Գո
ԳերեզմանQ61715413?
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան

Ալեքսանդր Բելով (ռուս.՝ Александр Иванович Белов, փետրվարի 23 (մարտի 6), 1876, Աթբասար, Atbasarsky Uyezd, Aqmola Oblast - նոյեմբերի 26, 1940(1940-11-26), Հարբին, Մանջոու-Գո), ռուս զորահրամանատար, գեներալ-մայոր (13.07.1919), Ռուս-ճապոնական, Առաջին համաշխարհային և Քաղաքացիական պատերազմների և Սիբիրում Սպիտակ շարժման մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բելովը ծնվել է 1876 թվականի փետրվարի 23-ին։ Սերվել է Աթբասարսկի գավառի սիբիրյան կազակներից (այժմ` Ղազախստանի Աքմոլայի մարզ)։ Սիբիրյան կադետական կորպուսի (1893) և Նիկոլաևսկի հեծելազորային ուսումնարանի (1895) շրջանավարտ է։ Ծառայել է լեյբ-գվարդիայի Համա-կազակական գնդում։

Մասնակցություն Ռուս-ճապոնական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Լյոյանի և Մուկդենի տակ մղվող մարտերին։ Եղել է Սիբիրյան կազակական գնդի ենթաեսաուլ, Մուկդենի ճակատամարտում հրետանին փրկելու համար ստացել է եսաուլի կոչում։

Մասնակցություն Առաջին համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արդեն գնդապետ էր, Սիբիրյան կազակական դիվիզիայի 1-ին բրիգադի և Սիբիրյան կազակական գնդի հրամանատարն էր[1]։ Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով։ .

Մասնակցություն Քաղացիական պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադմիրալ Կոլչակի ռուսական բանակում 1919 թվականին եղել է Սիբիրյան կազակական առանձնակի բրիգադի, հետագայում 3-րդ Սիբիրյան կազակական դիվիզիայի հրամանատար։ Այնուհետև եղել է 1-ին Օրենբուրգյան կազակական դիվիզիայի հրամանատար։ Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի IV աստիճանի շքանշանով։

1920 թվականին ծառայել է Հեռավորարևելյան բանակում, մինչև 1920 թվականի մայիսի 7-ը եղել է բանակային սանիտարա-էվակուացիոն հանձնաժողովի ներկայացուցիչ։ Եղել է գեներալ, Հեռավորարևելյան բանակի հրամանատարի հանձնակատար։

Էմիգրացիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարբինում միավորել է գվարդիայի սպաներին, 1921-1923 թվականներին եղել է Արևելյան կազակական միության վարչության անդամ։ Մահացել է 1940 թվականի նոյեմբերի 26-ին Հարբինում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волков Е. В., Егоров Н. Д., Купцов И. В. Белые генералы Восточного фронта Гражданской войны: Биографический справочник. — М.: Русский путь, 2003. — 240 с. ISBN 5-85887-169-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]