Ալեքսանդր Աքսյոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Աքսյոնով
Могила государственного деятеля Александра Аксенова.jpg
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1][2] և Communist Party of Byelorussia?[3][2][1]
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց[3][2][1] և Q33141147?
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 9, 1924(1924-10-09)[3][1][2]
Ծննդավայր Kuntarawka, Q4387961?, Vietka District, Բելառուս[3][1][2]
Վախճանի օր սեպտեմբերի 8, 2009(2009-09-08)[4] (84 տարեկանում)
Վախճանի վայր Մինսկ, Բելառուս
Գերեզման Արևելյան գերեզմանատուն
Թաղված Արևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[5][2][1] և Flag of Belarus (1995–2012).svg Բելառուս
 
Պարգևներ

Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Q14798421?, Diploma of the Supreme Soviet of the Byelorussian SSR?, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, «Աշխատանքի վետերան» մեդալ, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ալեքսանդր Աքսյոնով (ռուս.՝ Александр Никифорович Аксёнов, հոկտեմբերի 9, 1924(1924-10-09)[3][1][2], Kuntarawka, Q4387961?, Vietka District, Բելառուս[3][1][2] - սեպտեմբերի 8, 2009(2009-09-08)[4], Մինսկ, Բելառուս), խորհրդային և բելառուս պետական և կուսակցական գործիչ, ԽՍՀՄ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ (1985-1989):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Գոմելի մանկավարժական ուսումնարանը: 1957 թվականին ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941-1942 թվականներին տարհանվել է Օրենբուրգի մարզ,
  • 1942-1943 թվականներին եղել է գործող բանակում Ստալինգրադի պաշտպանության մասնակից՝ բաժանմունքի հրամանատար և դասակի հրամանատար: Վիրավորվել է,
  • 1943-1944 թվականներին՝ Օրենբուրգի մարզի Գավրիլի շրջանի տարրական դպրոցի վարիչ,
  • 1944-1957 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ կոմսոմոլական աշխատանքում. շրջանային կոմիտեի առաջին քարտուղար, Բարանովիչի մարզային կոմիտեի դպրոցների բաժնի վարիչի տեղակալ, Բարանովիչի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, Բարանովիչի մարզային կոմիտեի քարտուղար, Գրոդնոյի մարզային կոմիտեի առաջին քարտուղար, քարտուղար, երկրորդ քարտուղար, Բելառուսի Լենինի կոմունիստական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար,
  • 1957-1959 թվականներին՝ Լենինի համամիութենական երիտասարդական կոմունիստական միության կենտկոմի քարտուղար,
  • 1959-1960 թվականներին՝ Բելառուսի ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ,
  • 1960-1965 թվականներին՝ Բելառուսի ԽՍՀ ներքին գործերի նախարար,
  • 1965-1971 թվականներին՝ Բելառուսի Կոմունիստական կուսակցության Վիտեբսկի մարզային կոմիտեի առաջին քարտուղար,
  • 1971-1978 թվականներին՝ Բելառուսի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար,
  • 1978-1983 թվականներին՝ Բելառուսի ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ,
  • 1983-1986 թվականներին՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան,
  • 1985-1989 թվականներին՝ ԽՍՀՄ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ: Նրա ղեկավարության օրոք սկսվել է խորհրդային հեռուստատեսության գրաքննության թուլացումը։
  • 1989 թվականից՝ միութենական նշանակության անձնական թոշակառու։

ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1976-1990): ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր՝ Բելառուսական ԽՍՀ Ազգությունների Խորհրդի 7-8-րդ գումարումների (1966-1974)[6][7], Գրոդնոյի մարզի Միության խորհրդի 9-10 գումարումների (1966-1984)[8][9][10]: 9-րդ գումարման Գերագույն խորհրդում Գրոդնոյի թիվ 587 ընտրատարածքից ընտրվել է Միության Խորհրդի մանդատային հանձնաժողովի նախագահի տեղակալ[8]։ Թաղված է Մինսկի Արևելյան (Մոսկովյան) գերեզմանատանը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Աքսյոնով Վլադիմիր Ալեքսանդրովիչը, ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 2-ին Բելառուսի ԽՍՀ Բրեստի մարզի Բարանովիչ քաղաքում, ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան, հասարակական գիտությունների ակադեմիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի, տնտեսական գիտությունների թեկնածու է, ընտրվել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կոմերիտմիության կոմիտեի քարտուղար, ԽՍՀՄ Երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ (1980 թվականի հունվար-1987 թվականի ապրիլ), երկու անգամ ստացել է Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի մանդատը:

Դուստրը՝ Շիչկովա Տատյանա Ալեքսանդրովնան, Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանի Ֆիզիկական, կոլոիդ և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ է:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 1: А — АршынМінск: 1996. — Vol. 1. — P. 205. — 552 p. — ISBN 978-985-11-0036-7
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Энцыклапедыя гісторыі Беларусі ў 6 тамах. Том 1Мінск: Беларуская Энцыклапедыя імя Петруся Броўкі, 1993. — P. 84. — ISBN 978-5-85700-074-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Кто есть кто в Республике БеларусьBiałystok: Podlaski Instytut Wydawniczy, 2000. — P. 9. — 313 p. — ISBN 978-83-913780-0-7
  4. 4,0 4,1 4,2 http://www.sb.by/prezident-belarusi/article/aksenov-aleksandr-nikiforovich.html
  5. Кто есть кто в Республике БеларусьBiałystok: Podlaski Instytut Wydawniczy, 2000. — P. 10. — 313 p. — ISBN 978-83-913780-0-7
  6. Список депутатов Верховного Совета СССР 7 созыва
  7. Список депутатов Верховного Совета СССР 8 созыва
  8. 8,0 8,1 Депутаты Верховного Совета СССР VII-го созыва 1966 - 1970
  9. Список депутатов Верховного Совета СССР 10 созыва
  10. Список депутатов Верховного Совета СССР 11 созыва

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Государственная власть СССР. Высшие органы власти и управления и их руководители. 1923—1991 гг. Историко-биографический справочник./Сост. В. И. Ивкин. Москва, 1999. — ISBN 5-8243-0014-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]