Ալեքսանդր Արարատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալեքսանդր Արարատյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16 (28), 1897[1][2] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 2, 1991[3] (94 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բուսաբան և բջջաբան |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց[1] և Երևանի պետական համալսարան (1927)[1] |
Կոչում | դոցենտ[1][2] |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու[1][2] (1940) |
Պարգևներ |
Ալեքսանդր Գեորգի Արարատյան (փետրվարի 16 (28), 1897[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 2, 1991[3], Երևան, Հայաստան), հայ խորհրդային բուսաբան–բջջաբան։ Կենսաբանական գիտությունների թեկնածու (1940), դոցենտ (1951), գիտությունների վաստակավոր գործիչ (1940)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է փետրվարի 16-ին, Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1927)։ 1935 թվականին եղել է ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի բջջաբանության լաբորատորիայի վարիչ, 1931-1958 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի վարիչ։ Արարատյանի աշխատանքները հիմնականում նվիրված են բուսական օրգանիզմների վրա ռենտգենյան ճառագայթների ազդեցությանը, մշակովի և վայրի բույսերի կարիոկարգաբանությանը, հացազգիների բջջասաղմնաբանությանը։ Արարատյանը հայտնաբերել է մի քանի հումուսային բույսեր, մշակել հողի էլեկտրական ախտահանման մեթոդը, մասնակցել «Երեանի ֆլորան» գրքի կազմմանը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բուսական բջիջ, Ե., 1948
- Բույսերի վեգետատիվ բազմացումը, Ե., 1952
- Հայաստանի մոլախոտերը, Ե., 1963
- Բույս և էլեկտրականություն, Ե., 1966։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 698.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 http://am.hayazg.info/index.php?curid=1971
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 698)։ ![]() |