Ալեքսանդր Ասլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ասլանով
Agheksantr Aslanian.png
Ծնվել էհոկտեմբերի 10, 1874(1874-10-10)
Բաքու, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
ԱՄՆ
Մահացել էհուլիսի 11, 1960(1960-07-11) (85 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտագետ

Ալեքսանդր Ասլանով (Ասլանյան) (հոկտեմբերի 10, 1874(1874-10-10), Բաքու, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1960(1960-07-11), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դիրիժոր, երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հոկտեմբերի 10-ին, Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանն առընթեր Երաժշտադրամատիկական ուսումնարանը[1]։

  • 1908 թվականին Բաքվում հիմնադրել է սիմֆոնիկ նվագախումբ։
  • 1912-1918 թվականներին ղեկավարել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախումբը։
  • 1912-1917 թվականներին համատեղել է նաև Պսուվյովսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը։
  • 1918-1920 թվականներին սիմֆոնիկ համերգներ և օպերային ներկայացումներ է ղեկավարել Թիֆլիսում ու Բաքվում։
  • 1921 թվականին հրավիրվել է Փարիզ՝ օպերային թատերաշրջանին մասնակցելու
  • 1923 թվականին հաստատվել է Նյու Յորքում։

1924 թվականին, իր կնոջ՝ երգչուհի Ն. Էյխենվալդի հետ հիմնադրել է ձայնամարզության ստուդիա (գործել է մինչև 1951 թվականը), ուր սովորել են բազմաթիվ, այդ թվում և հայ (Մ. Արագյան և ուրիշներ) երգիչ-երգչուհիներ[2]։

Հրատարակել է հայկական երգերի ժողովածու, դաշնամուրի համար գրել հայկական երաժշտական գործեր, նվագախմբի համար կատարել է վերադաշնակումներ, մշակումներ։ Մահացել է հուլիսի 11-ին, Դետրոյտում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր երգչուհի Ն. Էյխենբանդի հետ:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլովսկի համերգների ծրագրերի մեջ մտնում էին ռուս և օտար կոմպոզիտորների աշխատանքներ, դրանց մեջ են մտնում՝ Ս․ Վ․ Ռախմանինովի, Ն․ Յ․ Մյասկովսկովի, Կ․ Դեբյուսիի, Գ․ Մալեռի, Ն․ Ա․ Ռիմսկի-Կոռսակովի ստեղծագործությունները:

1911 թվականի մայիսի 26-ին կայացած իր համերգում մասնակցել է Յաշա Հայֆեցը[3]։ Նույն վայրում 1912 թվականի օգոստոսին Ա․ Պ․ Ասլանովը ղեկավարել է Ս․ Ս․ Պրոկոֆևի առաջին դաշնամուրային համերգը, իսկ 1913 թվականի օգոստոսի 23-ին ղեկավարել է նրա երկրորդ դաշնամուրային համերգի պրեմիերան։

Մ․ Գ․ Եկմալյանի պատարագների ամենալավ կատարողներից մեկն է։

1932 թվականին ԱՄՆ-ում ղեկավարել է Ռուսական Գրանդ-օպերայի Մ․ Պ․ Պանտելեևի ներկայացումները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Айдаров Н. Ж. Указатель имён // Эдуард Францевич Направник и Мариинский театр его времени : Дис. … канд. искусствоведения. — СПб., 2014. — С. 159.
  2. По музеям : Музей имени Э. Ф. Направника // Бирюч Петроградских государственных театров. — 1918. — № 7. — С. 55.
  3. Maltese J., Maltese J. A.։ «Concerts, Recording Sessions, and Radio Broadcasts: 1906–1974» (անգլերեն)։ Estate of Jascha Heifetz։ Վերցված է 2015-07-16 
  4. Курков Н. Выступления Русской Гранд-оперы М.П. Пантелеева в Америке : 1930-е гг. (Русский ХХ век в культурно-историческом контексте) // История и политические науки : Вестник МГОУ. — 2012. — № 2.