Ալեքսանդր Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Առաքելյան
Ծնվել է1923
ԾննդավայրԽնածախ, Հայաստան
Մահացել է1987
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1947)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ալեքսանդր Նիկոլայի Առաքելյան (1923, Խնածախ, Հայաստան - 1987), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1965):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Առաքելյանը ծնվել է 1923 թվականին Գորիսի շրջանի Խնածախ գյուղում։ 1941 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը և ուսուցչական գործունեություն ծավալել հայրենի գյուղում։ 1942 թվականին զորակոչվել է գործող բանակ։ Հյուսիսային Կովկասի ազատագրման մարտերին մասնակցել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 390-րդ գնդի կազմում։ Մասնակցել է Մոզդոկի, Մոլգոբեկի, Նալչիկի մատույցներում մղված մարտերին։ 1943 թվականին ծանր վիրավորվել է և, որպես պատերազմի հաշմանդամ, զորացրվել բանակից[1]։

1943-1947 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Երկար տարիներ կատարել է մանկավարժական, դաստիարակչական աշխատանքներ։ Եղել է Գորիսի №2 միջնակարգ դպրոցի ուսմասվար, ՀԿԿ շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1957-1983 թվականներին վարել է շրջանային ժողկրթբաժվարի պաշտոնը[1]։ Կյանքի վերջին տարիներին եղել է Գորիսի շրջսովետի գործկոմի սոցապ բաժնի վարիչ[1]։

Մարտական և աշխատանքային աչքի ընկնող ծառայությունների համար Առաքելյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար, «Աշխատանքի վետերան» և այլ մեդալներով ու պատվոգրերով։ 1965 թվականին Առաքելյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում։

Ալեքսանդր Առաքելյանը մահացել է 1987 թվականին։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիր
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1965)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]