Ալեքսանդր Ալֆոնս
Ալեքսանդր Ալֆոնս ֆր.՝ Alexandre Alphonse | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 1982[1] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Փարիզ | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ալեքսանդր Ալֆոնս (ֆր.՝ Alexandre Alphonse, հունիսի 17, 1982[1], Փարիզ), ֆրանսիացի և գվադելուպացի ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակվողի դիրքում, մարզիչ, որն որպես գլխավոր մարզչի օգնական աշխատել է շվեյցարական «Սերվետ» ակումբում:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ֆրանսիայում 2002 թվականին՝ պայմանագիր կնքելով «Գրենոբլի» հետ։ Չկարողանալով ամրապնդվել Լիգա 2-ի ակումբում՝ մեկնել է Շվեյցարիա, որտեղ սկզբում հանդես էր գալիս Առաջին լիգայի «Էտուալ» (Կարուժ) ապա՝ Չելլենջ-լիգայի «Լա-Շո դե Ֆոն» ակումբում:
2005 թվականի հոկտեմբերի 1-ին պայմանագիր է կնքել «Ցյուրիխի» հետ։ Այս ակումբի կազմում անցկացրել է 7 մրցաշրջան՝ 3 անգամ հաղթելով Շվեյցարիայի առաջնությունում և մասնակցել է Չեմպիոնների լիգայի 14 հանդիպման[2][3]: 2009 թվականի նոյեմբերի 3-ին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2009-2010-ի հիմնական փուլում գոլ է խփել ֆրանսիական «Մարսելի» դարպասը[4]:
2012 թվականի հունվարին միացել է ֆրանսիական «Բրեստին»[5]: 2016 թվականին տեղափոխվել է շվեյցարական «Սերվետ»: 2016 թվականի հուլիսի 23-ին «Քսամաքսի» դեմ խաղում նորամուտն է նշել թիմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Միրսադ Հասանովիչին[6]: Ակումբում խաղացել է մինչև կարիերայի ավարտը՝ 2019 թվականը։
Կարերիա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Ալֆոնսը, որը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, որոշում է կայացրել հանդես գալ Գվադելուպայի ազգային հավաքականումб որի կազմում մասնակցել է 3 հանդիպման․ 2009 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի երեք հանդիպման՝ Պանամայի (2:1)[7] և Նիկարագուայի (2:0)[8] ազգային հավաքականների, ինչպես նաև քառորդ եզրափակչում Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղում (1: 5), որի դարպասը խփել է միակ գոլը[9][10]:
2016 թվականի մարտի 23-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 2017 թվականի ընտրական մրցաշարի շրջանակներում Սուրինամի հավաքականի դեմ խաղում անցկացրել է չորրորդ և վերջին հանդիպումը Գվադելուպայի հավաքականի կազմում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցյուրիխ»
- Շվեյցարիայի չեմպիոն՝ 2005/06, 2006/07, 2008/09
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Alexandre Alphonse » Club matches » Champions League». Արխիվացված օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2023-05-08-ին.
- ↑ «Alexandre Alphonse » Club matches » Champions League Qual». Արխիվացված օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2023-05-08-ին.
- ↑ «Olympique Marseille - FC Zürich 6:1 (Champions League 2009/2010, Group C)». Արխիվացված օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2023-05-08-ին.
- ↑ Alexandre Alphonse qualifié Արխիվացված 2012-05-25 Wayback Machine sb29.com, 26 January 2012 (fr)
- ↑ «Neuchâtel Xamax l'emporte à la Maladière» (ֆրանսերեն). tdg.ch. Արխիվացված օրիգինալից 2019-06-12-ին. Վերցված է 2016-07-28-ին.
- ↑ «Панама vs. Гваделупа - 5 июля 2009 - Soccerway». en.soccerway.com. Վերցված է 2022-06-15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Гваделупа vs. Никарагуа - 10 июля 2009 - Soccerway». en.soccerway.com. Վերցված է 2022-06-15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Guadeloupe 1-5 Costa Rica» (անգլերեն). ESPN. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2010-05-12-ին.
- ↑ «Гваделупа vs. Коста-Рика - 19 июля 2009 - Soccerway». ru.soccerway.com. Վերցված է 2022-06-15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ալֆոնս» հոդվածին։ |
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրեստի ֆուտբոլիստներ
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ
- Գրենոբլի ֆուտբոլիստներ
- Գվադելուպայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սերվետի ֆուտբոլիստներ
- Գվադելուպացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ