Ալեքսանդր Ալեքսանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Ալեքսանյան
Ալեքսանդր Համիկի Ալեքսանյան
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԻԿԻ.jpg
5 նոյեմբերի, 1968 - 16 սեպտեմբերի, 1996
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բաքու
Մահվան վայր ԼՂՀ
Պաշտոն վաշտի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Courage medal of RA.jpg

Ալեքսանդր Ալեքսանյան (5 նոյեմբերի, 1968, Բաքու - 16 սեպտեմբերի, 1996), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ալեքսանյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 5-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է տեղի ռուսական դպրոցներից մեկը։ 1986-88 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Ընտանիքով Բաքվից Մարտունի է բռնագաղթել Ղարաբաղյան շարժման սկզբին։ Մասնակցել է Քարվաճառի, Ավդալ-Գյուլափլուի, Հորադիզի, Մարտակերտի, Մաճկալաշենի, Ղուրուչուխի ռազմական գործողություններին։ Հրադադարի հաստատումից հետո նշանակվել է հետախուզական վաշտի հրամանատար։ 1996 թ. սեպտեմբերի 14-ին ծանր վիրավորվել և մահացել է նույն թվականի նոյեմբերի 16-ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Հանգչում է Մարտունի քաղաքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]