Ալեքսանդր Աբրամով (գրող)
Ալեքսանդր Աբրամով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1900[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 4, 1985[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, լրագրող և հեղինակ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Գրական-գեղարվեստական բարձրագույն ինստիտուտ |
Ժանրեր | ֆանտաստիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Զավակներ | Սերգեյ Ալեքսանդրովիչ Աբրամով |
Ալեքսանդր Աբրամով (ռուս.՝ Абра́мов, Алекса́ндр Ива́нович, դեկտեմբերի 1, 1900[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1985[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆանտաստ գրող, կինոսցենարիստ և թատերաքննադատ, լրագրող։ Ավարտել է Վալերի Բրյուսովի անվան գրական ինստիտուտն ու Օտար լեզուների ինստիտուտը (երկուսն էլ` Մոսկվայում)։ Աշխատել է «Միջազգային գրականություն», «Թատրոն» ամսագրերում, «Գիշերային Մոսկվա» օրաթերթում։ Դարձել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։
Գիտաֆանտաստիկ ժանրում իր նորամուտն է նշել է «Շախմատի մահը» (1926) պատմվածքով։ 30 տարի անց կրկին վերադարձել է ֆանտաստիկայի ժանրին` հաջորդ գրեթե բոլոր ֆանտաստիկ ստեղծագործությունները հրապարակելով որդու` Սերգեյ Աբրամովի հետ համահեղինակությամբ։
Գրել է նաև կինոսցենարներ, ժամանակակից արձակ գործեր։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբրամով Ա., Աբրամով Ս. Ստեղծագործություններ երեք հատորով, Մոսկվա, 1997
- «Շախմատի մահը», Մոսկվա, 1926
- Դեղին կաշվով դրամապատակ, 1926
- Ես փնտրում եմ Կիտեժը, Մոսկվա, 1982
- Երբ շտապօգնությունն ուշանում է, 1962
- Խնդրում եմ կանգնել, 1963
- Սպիտակներն սկսում են, 1982
- Վերջին կետ, 1983
- Պարահանդես, 1985
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1018364285 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Speculative Fiction Database — 1995.
|