Ալեքսանդր Աբրահամյան (հրամանատար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր Աբրահամյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Աբրահամյան
օգոստոսի 26, 1976(1976-08-26) - ապրիլի 3, 2008(2008-04-03) (31 տարեկանում)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Ալեքսանդր Աբրահամի Աբրահամյան (օգոստոսի 26, 1976(1976-08-26), Ստեփանակերտ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2008(2008-04-03)), Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 26-ին Ստեփանակերտ քաղաքում։ Գերազանց գնահատականներով ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել ԱրՊՀ-ի Ժողտնտեսության ֆակուլտետում[1]։

1994 թվականի ապրիլի 1-ին զորակոչվել և ծառայել է հրետանային ուսումնական կենտրոնում՝ որպես կուրսանտ։ Ավարտելուց հետո՝ 1994 թվականի օգոստոսի 1-ին շնորհվել է լեյտենանտի կոչում և նշանակվել նույն զորամասում՝ որպես դասախոս։ 2001 թվականին Ոսկե մեդալով ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմահրետանային համալսարանը։ Թիվ 39138 զորամասում ծառայել է 2001 թվականից, սկզբում որպես փոխհրամանատար, իսկ 2005 թվականից՝ զորամասի հրամանատար[1]։

Նվիրված, անբասիր ծառայության համար արժանացել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական ծառայության համար», «Անբասիր ծառայության համար» (1-ին և 2-րդ աստիճան), «Մարշալ Բաղրամյան», և «Դրաստամատ Կանայան» մեդալների։ Մահացել է 2008 թվականին ապրիլի 3-ին, ծառայության ժամանակ։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]