Ալեքսանդրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ալեքսանդրո
Alecsandro Barbosa Felisbino
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքսանդրո Բարբոզա Ֆելիզբինո
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 4, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:4|2|0}}) (36 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա Բուրու
Հասակ 183 սանտիմետր
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Պալմեյրաս
Պատանեկան կարիերա
1997—1999 Բրազիլիա Վիտորիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2003 Բրազիլիա Վիտորա 43 (11)
2003—2004 Բրազիլիա Սպորտ Ռեսիֆի 0 (0)
2004 Բրազիլիա Պոնտե Պրետու 14 (6)
2005 Բրազիլիա Վիտորա 20 (13)
2005—2008 Բրազիլիա Կրուզեյրո 45 (24)
2006—2007 Պորտուգալիա Սպորտինգ 25 (8)
2008 ԱՄԷ Ալ Վախդա 2 (4)
2009—2010 Բրազիլիա Ինտերնացիոնալ ՖԱ 70 (35)
2011—2012 ԲրազիլիաՎասկո դե Գամա 73 (27)
2013 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո 39 (10)
2014—2015 Բրազիլիա Ֆլամենգո 56 (27)
2015—Հիմա Բրազիլիա Պալմեյրաս 17 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեքսանդրո (լրիվ անունը՝ Ալեքսանդրո Բարբոզա Ֆելիզբինո, պորտ.՝ Alecsandro Barbosa Felisbino բրետոներեն՝ Alecsandro Barbosa Felisbino; 1981 թվական, փետրվարի 4, Բաուրուում )՝ բրազիլացի ֆուտբոլիստ, «Պալմեյրաս» ակումբի գրոհային կիսապաշտպան և հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Սալվադորի «Վիտորիա» ակումբի սան։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին այդ նույն թիմում, սակայն նա իր արդյունավետությամբ չէր գոհացնում թիմի ղեկավարությանը և 2003 թվականին վաճառվում է (այդ պահին) B Սերիայի «Սպորտ-Ռեսիֆի» ակումբին։ 2004 թվականի մրցաշրջանի երկրորդ կեսում հանդես է եկել «Պոնտե Պրետու»-ի կազմում և 14 հանդիպումների ընթացքում խփել է 6 գոլ։

Իր սանի մասին հիշել է «Վիտորիա»-ն, և 2005 թվականին նա անցկացրել է իր առաջին, իսկապես ուժեղ մրցաշրջանը՝ Բրազիլիայի առաջնության B Սերիայի 20 հանդիպումներում թիմի համար խփելով 13 գոլ։

Հարձակվողով հետաքրքրվել է A Սերիայի «Կրուզեյրո» ակումբը, որը բավականին արագ գնեց ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքը։ 2006 թվականի սկզբին Ալեքսանդրոյին վիճակված չէր խաղալ «աղվեսների» (ակումբի մականունը) հետ, քանի որ հիմնական կազմում այդ տեղը տրվել էր Էլբերին, ով խաղում էր իր կարիերայի վերջին մրցաշրջանը։ Սակայն ավելի ուշ նա բավականին լավ համալրեց թիմի կազմը և առաջնության 18 խաղերում դարձավ 11 գոլ հեղինակ։ Օգոստոսին մարզիկը վարձակալվեց պորտուգալական «Սպորթինգ»-ի կողմից։ Պորտուգալիայում անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում Ալեքսանդրոն աչքի ընկավ 8 գոլով։ Վերադառնալով Բրազիլիա՝ շարունակեց գոլեր խփել բավականին տպավորիչ կայունությամբ՝ A Սերիայի 13 մրցախաղերում՝ 10 գոլ։ 2006-2007 թվականների ընթացքում «Կրուզեյրո»-ի կազմում 45 հանդիպուներում խփել է 24 գոլեր։

2008 թվականին տեղի ունեցավ Ալեքսանդրոյի փոխադրվելը Արաբական Միացյալ Էմիրաթների առաջնության ակումբ, ինչը ֆուտբոլային հանրությանը հուսահատեցնող քայլ էր։ Բարեբախտաբար, այս անբացատրելի «ճամփորդությունը» երկար չտևեց, և արդեն 2009 թվականի սկզբին հարձակվողին ձեռք բերեց Հարավային Ամերիկայի Գավաթի գործող չեմպիոն «Ինտերնացիոնալ»-ը։ Հունվարի 28-ին մարզիկը պաշտոնապես ընդգրկվեց թիմի կազմի մեջ։ 2009 թվականի մրցաշրջանը Ալեքսանդրոն բարձրագույն մակարդակով անցկացրեց՝ Բրազիլիայի առաջնությունում 25 հանդիպումներում՝ 14 գոլ, իսկ ընդհանուր առմամբ՝ 35 գոլ հօգուտ «Ինտեր»-ի՝ թիմի բոլոր 70 հանդիպումների ընթացքում։

2011 թվականին տեղափոխվեց «Վասկո դե Գամա», ուր առաջին իսկ սեզոնում դարձավ Բրազիլիայի Գավաթի հաղթող։ 2013 թվականին «ծովակալները» ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էին իրենց գրոհային առաջնորդին վաճառել «Ատլետիկո Մինեյրո»-ին։ «Գալոս»-ի հետ միասին Ալեքսանդրոն դարձավ Լիբերտադորեսի Գավաթի հաղթողը։

2014 թվականից հանդես է գալիս «Ֆլամենգո»-ի կազմում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրոն նախկինում հայտնի մարզիկ և «Կուրիտիբայի» կապիտան Ռեյնալդո Ֆելիզբինոյի՝ Բրազիլիայի 1985 թվականի չեմպիոնի (հանդես է եկել նաև «Ֆլումինենս»-ի կազմում), որդին է։ Ալեքսանդրոյի հարազատ եղբայրը՝ Ռիշարլիսոն է. խաղում է «Սան Պաուլու»-ի կազմում. Բրազիլիայի եռակի չեմպիոն է, Բրազիլիայի հավաքականի մարզիկ։ Բացի դա, Ալեքսանդրոն և Ռիշարլիսոնը Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիկ Դեկուի աներորդիներն են։

Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի Գավաթի հաղթող (1)։ 2011
  • Պորտուգալիայի Գավաթի հաղթող (1)։ 2007
  • Գաուշուի Լիգա (1)։ 2009
  • Մինեյրոյի Լիգա (2)։ 2006, 2013
  • Բաիյանոյի Լիգա (4)։ 2000, 2002, 2003, 2005
  • Բրազիլիայի հյուսիս-արևելքի Գավաթ (1)։ 1999 *

Լիբերտադորեսի Գավաթ (2)։ 2010, 2013

  • Suruga Bank Գավաթ (1)։ 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]