Ալեքսանդրի սյուն (Դոնի Ռոստով)
Ալեքսանդրի սյուն | |
---|---|
Ալեքսանդրի սյունը Դոնի Ռոստովում | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Նիկոլայ Դուրբախ |
Ստեղծում | 1894 |
Բարձրություն | 11 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Ռոստովի մարզ |
Նյութ | granite? |
Ներկա վիճակ | Կանգուն |
Column of Alexander II (Rostov-on-Don) Վիքիպահեստում |
Ալեքսանդրի սյուն[1] (ռուս.` Александровская колонна), հուշարձան, որը գտնվում է Դոնի Ռոստովի Վիտյա Չերևիչկինի անվան մանկական զբոսայգում։ Հուշարձանը բացվել է 1894 թվականին Նոր Նախիջևանում (1928 թվականին Նոր Նախիջևանը միացվել է Դոնի Ռոստովին)։ Ալեքսանդրի սյունը համարվում է քաղաքի մինչհեղափոխական միակ հուշարձանը[2]։ Սյունն ունի տեղական նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրի սյան հանդիսավոր բացումը կայացել է 1894 թվականի սեպտեմբերի 18-ին (այդ օրը բացվել է նաև Եկատերինա Երկրորդի հուշարձանը)[3]։ Հուշարձանը նվիրված է Ալեքսանդր Երկրորդի գահակալման 25-ամյակին։ Հենց այդ պատճառով էլ սյունը ստացել է «Ալեքսանդրի» անվանումը։
Հուշարձանը իրենից ներկայացնում է 11 մետրանոց սյուն, որը պատրաստված է գրանիտի մեկ ամբողջական ապառաժից` Ռուսաստանի գերբով պսակված։ Սյունը կանգնեցված է քառակուսի պատվանդանի վրա։ Հուշարձանի զբաղեցրած տարածքը շրջափակված է շղթայակապ պատնեշով։ Հուշարձանի հեղինակը համարվում է նորնախիջանցի հայտնի ճարտարապետ Նիկոլայ Դուրբախը։ Սյունը պատրաստվել է Ս.Ա. Տոնիտոյի անվան արհեստանոցում։ Մինչև տեղադրվելը հուշարձանը կրում էր «Ալեքսանդր Երկրորդի հուշարձան` նորնախիջևանցի հայերի կողմից» անվանումը։
Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո հուշարձանը չի հանվել։ Ապամոնտաժվել են միայն պատվանդանի հուշատախտակները և վերևում գտնվող երկգլխանի արծիվը։ 1994 թվականի վերանորոգման ընթացքում սյան վրա կրկին տեղադրվել են երկգլխանի արծիվ և պատվանդանի հուշատախտակներ, որոնց վրա գրված էին, «Հուշարձանը նվիրված է Ալեքսանդր Երկրորդի գահակալման 25-ամյակին» և «Նորնախիջևանցի հայերի կողմից. 25.09.1894»:
-
Երկգլխանի արծիվ
-
Հուշատախտակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Геращенко, Антон (2002 թ․ հունվարի 1). Ростов-папа: роман-хроника о временах застоя, перестройки и смуты (ռուսերեն). Жинго.
- ↑ «Памятники Нахичевани (Листая старые архивы)». rostovbereg.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия старого Ростова и Нахичевани-на-Дону. — Р-н-Д, 1993. — Т. 1. — С. 39.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրի սյուն Արխիվացված 2013-09-17 Wayback Machine