Jump to content

Ալեքսանդրի սյուն (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդրի սյունից)
Ալեքսանդրի սյուն
Ալեքսանդրի սյունը Պալատական հրապարակում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթանակի սյուն և տեսարժան վայր
ՔանդակագործԲորիս Օրլովսկի և Ավգուստ Մոնֆերան
ՃարտարապետԱվգուստ Մոնֆերան[1]
Ստեղծումսեպտեմբերի 11, 1834
Բարձրություն47,5 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ
Շինության ձևՍյուն
 Column of Alexander I Վիքիպահեստում

Ալեքսանդրի սյուն, գտնվում է Էրմիտաժի դիմաց՝ Պալատական հրապարակում։ Ամպիր ոճի է (lang-fr| թագավորական)։ Քանդակագործն է եղել Օգյուստ Մոնֆերրանը։ Կանգնեցվել է Նիկոլայ I կայսեր հրամանով՝ 1834 թվականին, ի հիշատակ իր եղբոր՝ Ալեքսանդր I-ի՝ Նապոլեոնի դեմ տարած հաղթանակի։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հուշարձանը ամբողջացրել է Գլխավոր շտաբի կազմը, որը նվիրված էր 1812 թվականին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին։ Հուշարձանի շինարարության գաղափարը տվել է հայտնի ճարտարապետ Կառլ Ռոսսին։ Պալատական հրապարակը նախագծելիս նա ենթադրեց, որ հրապարակի կենտրոնում պետք է կանգնեցնել հուշարձան։ Պետրոս I-ի՝ ձիավորի ևս մեկ արձան տեղադրելու գաղափարը նա մերժեց։

Պաշտոնապես հայտարարվեց բաց մրցույթ Նիկոլայ I-ինի անունից 1829 թվականին եղբոր հիշատակին վերնագրով։ Օգյուստ Մոնֆերրանը պատասխանեց այս հայտարարությանը՝ առաջարկելով տեղադրել հսկա գրանիտե կոթող, սակայն այս տարբերակը մերժվեց կայսրի կողմից։

Այդ ծրագրի գծանկարը պահպանվել է և այժմ գտնվում է տրանսպորտային ինժեներների գրադարանում։ Մոնֆերրանն առաջարկեց տեղադրել հսկայական գրանիտե կոթող 25,6 մետր բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա, որն ուներ 8,22 մետր բարձրություն։ Կոթողի դիմացի հատվածը առաջարկվում էր զարդարել խորաքանդակներով, որի վրա կպատկերվեր 1812 թվականի պատերազմական իրադարձությունները՝ հայտնի մեդալներով մեդալակիր Տոլստոյի գծագրով։

Նախագծվում էր պատվանդանի վրա թողնել Օրհնված՝ շնորհակալ Ռուսաստանին գրվածքը։ Պատվանդանի վրա ճարտարապետը պատկերացնում էր ձիավորի, որը ոտքով հեռացնում էր օձին, ձիավորի առջևում թռչում է երկգլխանի արծիվ, իսկ ձիավորի հետևից գալիս է հաղթանակի դիցուհին՝ պսակը գլխին. Ձիուն տանում են կանացի երկու սիմվոլիկ կերպարներ։

Ծրագրի գծանկարում նշված է, որ կոթողը պետք է անցներ իր բարձրության բոլոր ձուլվածքներին։ Նախագծի նկարչական հատվածը հիանալի է կատարված ջրաներկային տեխնիկայով և վկայում է Մոնֆերրանի բարձր վարպետության մասին արվեստի տարբեր բնագավառներում։

Փորձելով պաշտպանել իր նախագիծը՝ ճարտարապետը գործեց հրամանատարական օղակի շրջանակներում՝ ուղարկելով Նիկոլայ առաջինին իր շարադրությունը («Plans et details du monument consacré à la mémoire de l’Empereur Alexandre»), սակայն այնուամենայնիվ գաղափարը մերժվեց և Մոնֆերանիին արդեն հստակ հայտարարվել էր, որ հուշարձանի ցանկալի տեսքը խոյակն էր։

Վերջնական նախագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ նախագիծը, որը և իրականացվեց, կայանում էր սյունի տեղադրմամբ, որը Վանդոմսկայա սյունից ավելի բարձր էր (Նապոլեոնի հաղթանակի պատվին կանգնեցված)։ Որպես ներշնչանքի աղբյուր Մոնֆերանին առաջարկված էր Տրայանոսի սյունը Հռոմում։

Նախագծի նեղ շրջանակները թույլ չէին տալիս ճարտարապետին դուրս գալ համաշխարհային հայտնի օրինակների ազդեցությունից, և նրա ստեղծագործությունները միայն թեթև փոփոխված տարբերակներն էին նախորդների։ Նկարիչն արտահայտեց իր անհատականությունը՝ հրաժարվելով հավելյալ զարդարանքների կիրառումից, ինչպիսիք են խորաքանդակները։ Մոնֆերանը ցույց տվեց վարդագույն գրանիտի հսկայական նուրբ ձուլվածքի գեղեցկությունը (Այն ուներ 25,6 մետր բարձրություն)։

Բացի այդ, Մոնֆերանը ստեղծեց իր հուշարձանը՝ ամենաբարձրը գոյություն ունեցող ձուլածո սյուներից։ Այս նոր տեսքով 1829 թվականի սեպտեմբերի 24-ին նախագիծը մինչ քանդակագործության ավարտն ընդունվեց պետի կողմից։ Կառուցումը ընթացավ 1829 թվականից մինչ 1834 թվականը[2]։ 1831 թվականից Սուրբ Իսահակի տաճարի շինարարության հանձնաժողովի նախագահի կողմից որոշվեց ընդունել Հուլիոս Լիտտայի գծագիրը։

Վանդոմսկի սյունը՝ Փարիզում

Նախապատրաստական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանիտե ձուլվածքի՝ սյունի հիմնական մասի համար օգտագործվել է ժայռ, որը քանդակագործը նշել էր իր՝ Ֆինլանդիա գնալուց առաջ։ Լեռնային և նախնական մշակումը արտադրվում էր 1830-1832 թվականներին Պյուտերլակսկի քարհանքում, որը գտնվում էր Վիբորգի և Ֆրիդրիխսգամի միջև։ Այդ աշխատանքներն իրականացվում էին Ս. Սուխանովի մեթոդով, ղեկավարում էին Ս. Կոլոդկինը և Վ. Յակովլևը։

Այն բանից հետո, ինչ դարբինները, հետազոտելով ժայռը, պնդեցին, որ նրանից մի հատված կոտրվել է պրիզմայի տեսքով, որը իր չափերով կարևոր էր ապագա սյան համար։ Օգտագործվել էին հսկայական հարմարություններ՝ հսկայական լծակներ և ելքեր, որ շարժեին գունդը տեղից և տապալեին նրան։

Կոտրված հատվածի հեռացումից հետո այդ իսկ ժայռից կտրվեցին հսկայական քարեր հուշարձանի հիմքի համար, որոնցից ամենամեծերը կշռում էին 25000 փութ (ավելին, քան 400 տոննա)։ Նրանց տեղափոխումը Սանկտ Պետերբուրգ կատարվեց ջրային ճանապարհով, որի համար նախատեսված էր հատուկ կառուցված զբոսանավ։

Հաղթահրելով բոլոր դժվարությունները՝ սյունը բեռնեցին տախտակի վրա, իսկ ձուլվածքը ուղարկվեց Կրոնշտանդտ երկու շոգենավով, որպեսզի այնտեղից ուղարկվեր Սանկտ Պետերբուրգի Պալատական ծովափ։

Ժամանումը Սանկտ Պետերբուրգի կենտրոնական հատվածտեղի ունեցավ 1832 թվականի հուլիսի 1-ին։ Վերոնշյալ բոլոր աշխատանքների համար պատասխանատու էր Վ. Յակովլևը, տեղում կատարվող հետագա աշխատանքները Մոնֆերրանի գլխավորությամբ էին իրականանում։

Յակովլևի աշխատանքի որակը, աննկարագրելի ջանասիրությունը գնահատվեցին Մոնֆերանի կողմից։

Աշխատանքներ Սանկտ Պետերբուրգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականից Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում սկսեցին հիմքի և սյունի պատվանդանի նախապատրաստական աշխատանքները։ Աշխատանքները վերահսկում էր Մոնֆերրանը։

Սկզբում ձեռնարկվեց տարածքի երկրաբանական հետազոտություն, որի արդյունքում հրապարակի կենտրոնից ոչ հեռու, 5,2 մետր խորությունում հայտնաբերվել է ավազե ամուր հիմք։ 1829 թվականի դեկտեմբերին սյան դիրքն արդեն որոշված էր։ Կտրվեց 1250 սոսու վեցմետրանոց սյուներ։ Այնուհետև սյուները կտրվեցին հարթաչափով չափվելուց հետո՝ ձևավորելով հրապարակը հիմքի տակ յուրօրինակ ձևով. Փոսի ներքևի մասը լցրեցին ջրով և սյուները կտրեցին ջրային հայելու մակարդակով, որպեսզի այն ապահովի հրապարակի ուղղահայացությունը։

Այս տարբերակն առաջարկվել էր գեներալ-լեյտենանտ Ա. Բետանկուրի կողմից, ով ճարտարապետ, ինժեներ և Ռուսական Կայսրության շինարարության և տրանսպորտի կազմակերպիչն էր։ Սրանից առաջ նմանատիպ ձևով կառուցվել էր Սուրբ Իսահակի տաճարի հիմքը։

Հուշարձանի հիմքը պատված էր 0,5 մետր լայնություն ունեցող քարից և գրանիտից։ Այն հանվել էր քարե պահոցից մինչև հրապարակի հորիզոնը։ Նրա կենտրողում դրված էր բրոնզե արկղիկ մետաղադրամներով՝ 1812 թվականի հաղթանակը հիշատակող։ Աշխատանքները ավարտին հասցվեցին 1830 թվականի հոկտեմբերին։

Պատվանդանի կառուցումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքի տեղադրումից հետո նրա վրա դրվեց հսկայական 400 տոննա ունեցող քար՝ բերված Պյուտերլակսկի քարհանքից։ Մեծ քարի տեղադրման ինժեներական հանձնարարությունը կատարված էր Մոնֆերրանի կեղմից հետևյալ կերպ։

  • Քարի տեղադրումը հիմքի վրա
    • Ձուլվածքը գլորեցին ուղղահայաց հարթության վրա՝ կառուցված հիմքի մոտ
Այդ ժամանակ երկիրն այնքան ուժեղ ցնցվեց, որ վկաները՝ անցնողնեը, այդ ժամանակ հրապարակում գտնվողները զգացին այն ինչպես ստորերկրյա հարված
- :
    • Դրվեցին ձողեր, այնուհետև աշխատողներնլցրեցին ավազն ու տեղադրեցին սահեցնող հարմարանքներ՝ ակեր
    • Ձողերը կտրվեցին և քարը դրվեց ակերի վրա
    • Քարը դրեցին հիմքի վրա

Ձուլվածքի ճշգրիտ տեղադրում

  • Պարանները, որոնք ձգված էին ձողերով, բարձրացնում էին քարը մոտ 1 մետր բարձրության վրա։
  • Հեռացվեցին ակերը, լցվեց ողորկ շերտ, որը յուրահատուկ էր իր պարունակությամբ
Քանի որ աշխատանքները ձմռանն էին ընթանում, ես խառնեցի ցեմենտը օղուն և ավելացրի օճառի 1/10 մասը։ Քանի որ քարը սկզբում ճիշտ չէր դրվել, դրա դիրքը մի քանի անգամ փոփոխվեց, ինչն արվեց 2 ձողերի միջոցով և իհարկե, յուրահատուկ հեշտությամբ։ Դա այն օճառի շնորհիվ էր, որը ես հրամայել էի լցնել խառնուրդի մեջ։

Օգյուստ Մոնֆերան

Վերին հատվածի տեղադրումն ավելի հեշտ կատարվող աշխատանք էր՝ չնայած բարձրությանը

Սյան տեղադրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1832 թվականի հուլիսին սյան ձուլվածքը գրեթե, իսկ պատվանդանը արդեն պատրաստ էին։ Ամենադժվար աշխատանքի՝ պատվանդանի վրա սյունը դնելու ժամանակն էր։

Գեներալ-լեյտենանտ Ա. Բետանկուրի տվյալներում կար բարձրացման մշակված, յուրահատուկ համակարգ՝ օգտագործված Սուրբ Իսահակի տաճարի կառուցման ժամանակ 1830 թվականին։ Դրա մեջ էին մտնում 47 մետր բարձրությամբ ծառերի կառուցողական համակարգ, 60 ձողեր և այն օգտագործվում էր հետևյալ կերպ.

  • Սյունը դնում էին հորիզոնական դիրքով, հատուկ հարթության վրա՝ անտառների ստորոտին գտնվող և պարանի միջոցով փաթաթում էին շատ օղակներով, որոնց կցված էին արկղերը։
  • Արկղերի մեկ այլ համակարգ գտնվում էր անտառների գագաթին։
  • Քարը բարձրացնող ամենաշատ պարանները շրջանցում էին վերին և ստորին արկղերը և ազատ ծայրերով ամրացված էին հրապարակում դրված ձողերին։

Բոլոր աշխատանքների ավարտից հետո նշանակվեց տոնական բարձրացման օրը։ 1832 թվականի օգոստոսի 30-ին այդ արարողությանը նայելու էր եկել մարդկանց հոծ բազմություն. Նրանք զբաղեցնում էին ամբողջ հրապարակը և բացի այդ Գլխավոր շտաբի շենքի լուսամուտներն ու տանիքը նույնպես լցված էին մարդկանցով։ Բարձրացմանը եկել էր թագավորն ու թագավորական ամբողջ ընտանիքը։

Սյունն ուղղահայաց դիրքով կանգնեցնելու համար օգտագործվեց 2000 զինվորի և 400 աշխատողների ուժը։ Նրանք 1 ժամ և 45 րոպեում տեղադրեցին ձուլվածքը։

Քարե գունդը բարձրացվեց, հաջողակ կերպով կանգնեցվեց և դրվեց պատվանդանի վրա։ Ժողովուրդն այդ ժամանակ բարձրաձայն գոռաց «Ուռա՜»: Թագավորը շատ բավարարված էր աշխատանքի հաջողակ ավարտով։

Մոնֆերրան, դուք ինքներդ ձեզ անմահացրիք:(Montferrand, vous vous êtes immortalisé!)
- Նիկոլայ 1-ինն ասում է Օգյուստ Մոնֆերրանին աշխատանքների ավարտի կապակցությամբ

Վերջնական փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյան տեղադրումից հետո մնացել էր միայն խորաքանդակային թիթեղներ ու դեկորային մասնիկներ ամրացնել և փայլեցնել սյունը։ Սյունը բրոնզե խոյաքանդակներով էր զարդարված և նրա վրա դրված էր բրոնզե գլանաձև պատվանդան՝ վերին կիսաշրջանաձև հատվածով։

Սյան կառուցմանը զուգահեռ 1830 թվականի սեպտեմբերին Մոնֆերանն աշխատում էր այն հուշարձանի վրա, որը ենթադրվում էր, որ կդրվի սյան վրա (Նիկոլայ 1-ինի ցանկության համաձայն)։ Նախնական տարբերակում սյան վրա պետք է դրվեր խաչ, որին շրջափակում էր օձը։ Բացի այդ, նկարչության ակադեմիայի քանդակագործ Բ. Օրլովսկիի կողմից առաջարկվել էր հրեշտակներից պատրաստված հավաքածուների մի քանի տարբերակներ և առաքյալներ՝ խաչը ձեռքերին։ Կար Ալեքսանդր Նևսկի կայսրի քանդակի տեղադրման տարբերակը։

Արդյունքում ընդունվեց խաչով հրեշտակի քանդակի տեղադրման տարբերակը՝ իրագործված քանդակագործ Բ. Օրլեվսկիի կողմից։

Հուշարձանի հղկումն ու հարդարումը տևեց 2 տարի։

Հուշարձանի բացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրի սյան բացման շքերթը 1834 թվականին

Հուշարձանի բացումը տեղի ունեցավ 1834 թվականի օգոստոսի 30-ին և աշխատանքի ավարտը հայտարարվեց Պալատական հրապարակի մաքրումից հետո։ Արարողությանը ներկա էին կայսրը, թագավորական ընտանիքը, դիվանագիտական ներկայացուցիչները, ռուսական հարյուր հազար-անոց բանակը և ռուսական զորքի ներկայացուցիչներ։ Այն իրականացավ ընգծված ուղղափառ պատվիրակության ներկայությամբ և ուղեկցվեց աստվածամեծար հանդիսավոր արարողությամբ։ Սյան առջև ծնկի իջան զորքերը և հենց ինքը՝ կայսրը։

Բաց երկնքի տակ իրականացած այդ երկրպագությունը զուգահեռներ առաջացրեց 1814 թվականի մարտի 29-ին Փարիզում տեղի ունեցած ուղղափառ Զատիկի հետ։

Հնարավոր չէր նայել առանց խորը հոգեկան զգացմունքի կայսրի նկատմամբ՝ ծնկի իջած ամբողջ զորքի առջևում։ Նա աղոթում իր եղբոր համար, և ամեն ինչ ասում էր ինքնիշխան եղբոր երկրային փառքի մասին՝ և՛ հուշարձանը, որը կրում նրա անունը, և՛ ծնկի իջած ռուսական բանակը, և՛ ժողովուրդը, որի մեջ նա ապրում էր։ Նա բարեգործ էր և հասանելի բոլորին։ Ինչքան զարմանալի էր այդ պահին աշխարհիկ ազնվությունը՝ ծաղկուն, բայց և անցողիկ, մահվան վեհությամբ, մռայլ, բայց անփոփոխ։ Այս պերճախոսության հիմքում հենց նա է՝ հրեշտակը, ով, չհաշված այն ամենն, ինչ շրջապատում է նրան, կանգնած է երկրի և երկնքի միջև, պատկանում էր միայն իր մոնումենտալ գրանիտին՝ խորհրդանշող այն, ինչ արդեն չկա, իսկ նրա պայծառ խաչն այն բանի խորհրդանիշն է, ինչն անմահ է, հարատև։

-Վ. Ժուկովսկիի հեռագիրը «Ալեքսանդր կայսրին», որը բացահայտում է հուշարձանի նշանակությունը

Այնուհետև հրապարակում անցկացվեց զինվորական շքերթ։ Դրան մասնակցում էին 1812 թվականին Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած խմբերը։ Ամբողջ շքերթին մասնակցում էին մոտ հարյուր հազար մարդ։

Ոչ մեկը չէր կարող նկարագրել այն րոպեի մեծությունը, երբ 3 կրակոցների տակ, կարծես հողից ծնվեցին և հարվածային գործիքների ամպրոպով բոլոր փողոցներից Փարիզյան մարշի ներքո քայլեցին ռուսական զորքի սյուները։ 2 ժամ շարունակվեց այս ամենը։ Երեկոյան լուսավորված քաղաքում դեռ երկար շրջում էին մարդկանց աղմկոտ խմբեր։ Վերջապես փողովները դատարկվեցին, ամայի հրապարակում մնաց մեծ հսկան։

- Բանաստեղծ Վ. Ժուկովսկիի հիշատակարանից

Ալեքսանդր առաջինի մետաղադրամը՝ Ալեքսանդրի սյան բացման առթիվ

Այս իրադարձության առիթով արտադրվեցին հիշատակային ռուբլի՝ 15000 շրջանառությամբ։

Հուշարձանի նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրի սյունը հիշեցնում է անտիկ ժամանակաշրջանի հաղթական կառույցները, հուշարձանն ունի չափերի զարմանալի համաչախություն, լակոնիկ ձև և ուրվագծի գեղեցկություն։

Հուշարձանի թիթեղի վրայի գրվածքը՝

Ալեքսանդր 1-ին-ին՝ շնորհակալ Ռուսաստանից

Սա աշխարհի ամենաբարձր հուշարձանն է՝ պատրաստված ամբողջական գրանտից և բարձրությամբ երրորդն է Մեծ բանակի սյունից (Բուլոն-սյուր-Մեր-ում) և Տրաֆալգարյան հրապարակից (Լոնդոնում) հետո։ Այն ավելի բարձր է աշխարհի նմանատիպ հուշարձաններից՝ Վանդոմսկյան սյունից, Տրայանի սյունից, Պոմպեի սյունից։

  • Ամբողջական կառույցի բարձրությունը՝ 47,5 մետր
    • Սյան ձուլվածքային հատվածի երկարությունը՝ 25,6 մետր
    • Պատվանդանի բարձրությունը՝ 2,85 մետր
    • Հրեշտակի քանդակի բարձրությունը՝ 4,26 մետր
    • Խաչի բարձրությունը՝ 6,4 մետր
  • Սյան ստորին հատվածի տրամագիծը՝ 3,5 մետր, վերին հատվածինը՝ 3,15 մետր
  • Պատվանդանի չափը՝ 6,3×6,3 մետր
  • Բարելյեֆի չափերը՝ 5,24×3,1 մետր
  • Ամբողջ կառույցի քաշը՝ 704 տոննա
    • Սյան քարե զանգվածի քաշը՝ 600 տոննա
    • Վերին հատվածի ամբողջ քաշը՝ մոտ 37 տոննա

Սյունը կանգնած է գրանիտի վրա առանց որևէ հարմարանքների, միայն իր սեփական ծանրությամբ։

Ալեքսանդրի սյան պատվանդանը

Սյան պատվանդանը՝ չորս կողմից զարդարված բրոնզե բարելյեֆներով, պատրաստվել է Չարլզ Բերդի գործարանում՝ 1833-1834 թվականներին։ Պատվանդանը զարդարելու վրա աշխատել է հեղինակային մեծ կազմ՝ ուրվագծային պատկերները նախագծում էր Մոնֆերրանը, այնուհետև նկարիչներ Ջ. Բատիստան, Վ. Սոլեվյևը, Ֆ. Բրյուլլոն, Մարկովը քանդակներն էին գծագրում իրենց ջանքերով։

Քանդակագործներ Պ. Ցվինցովը և Ի. Լեպպեն ձուլման համար քանդաներ էին քանդակում։ Երկգլխանի արծիվների մոդելները պատրաստեց քանդակագործ Ի. Լեպպեն, իսկ ծաղկեպսակներն ու մյուս զարդարանքները՝ գծագրող-մոդելավորով Ե. Բալինը։

Սյան պատվանդանի քանդակները այլաբանորեն ներկայացնում են Ռուսաստանի զինված ուժերի հաղթանակը և խորհրդանշում են ռուսական բանակի քաջութունը։ Քանդակների մեջ մտնում են հին ռուսական զինվորական զգեստները, սաղավարտներն ու վահանները՝ պահվող Մոսկվայի Զինական պալատում։

Հին ռուսական այս պատկերները հայտնվեցին ֆրանսիացի Մոնֆերրանի աշխատանքներում այդ ժամանակ Նկարիչների ակադեմիայի նախագահի՝ ռուսական հնությունների սիրահար Ա. Օլենինի ջանքերով։

Բացի զենք ու զրահից, պատվանդանի հյուսիսային հատվածում պատկերված են այլաբանական պատկերներ՝ թևավոր աղջիկները բռնում են ուղղանկյուն տախտակ, որի վրա գրված է «Ալեքսանդր առաջինին՝ շնորհակալ Ռուսաստանից»։ Տախտակի տակ պատկերված են զինական պալատի իրերի ճշգրիտ կրկնօրինակները։

Զենքրի կողքին սիմետրիկ դասավորված պատկերները (ձախից՝ գեղեցիկ, երիտասարդ կին, որը հենվել է աղբյուրի վրա, իսկ աջից՝ ծերուկ-ջրհոս) խորհրդանշում են Վիսլա և Նեման գետերը, որոնք նպաստել էին ռուսական բանակին Նապոլեոնի հետապնդման ժամանակ։

Ուրիշ քանդակների վրա պատկերված են Հաղթանակն ու Փառքը՝ պատմական պատերազմերի արտացոլանքները։ Բացի այդ, պատվանդանի վրա գրված են հաղթանակ և խաղաղություն, անաչառություն և բարեսրտություն իմաստություն և առատություն արտահայտությունները։

Պատվանդանի վերին եզրերում զետեղված են երկգլխանի արծիվների պատկերները, որոնցում նրանք պահում են կաղնու ծաղկեպսակներ։ Սյան դիմային հատվածից, ծաղկեպսակների տակ, շրջանակի մեջ պատկերված է ամենատես աչքը և գրված է 1812 թվական։

Բոլոր քանդակներում պատկերները դասական ոճում են, որոնք

չեն պատկանում ժամանակակից Եվրոպային և չեն կարող վիրավորել ոչ մի ինքնասեր ժողովրդի։
- Օգյուստ Մոնֆերրան

Սյունը և հրեշտակի քանդակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրի սյան վրա տեղադրված հրեշտակի քանդակը

Քարե սյունն իրենից ներկայացնում է նուրբ տարր՝ վարդագույն գրանիտից։ Սյան հիմքը գլանաձև է։ Սյան վերևի մասում կան խոյաձև, բրոնզե գլխատառեր։ Նրա վերևի հատվածում ուղղանկյուն աբակ է՝ ոսկե երեսպատմամբ։ Դրա վրա դրված է գլանաձև պատվանդան՝ վերևում շրջանային հատվածով, որի մեջ լցված է զանգված՝ պարունակող գրանիտ, աղյուս և ևս երկու տարր։

Հուշարձանը արտահայտում է հրեշտակի պատկեր, որը Բորիս Օրլովսկիի աշխատանքն է։ Հրեշտակն իր ձախ ձեռքում պահում է քառածայր լատինական խաչ, իսկ աջը՝ մեկնում է դեպի վեր։ Հրեշտակի գլուխը կախածը, հայացքը՝ դեպի ներքև։

Օգյուստ Մոնֆերրանի սկզբնական նախագծով՝ սյան վերևում քանդակը հենված պետք է լիներ երկաթե ձողի վրա, որը հետագայում հեռացվեց և 2002-2003 թվականների վերականգնողական աշխատանքների ժամանակ պարզվեց, որ հրեշտակը պահվում էր իր սեփական տարողությամբ։

Չնայած նրան, որ սյունը ավելի բարձր է Վանդոմսկի սյունից, հրեշտակի քանդակը բարձրությամբ գերազանցում է Վանդոմսկի սյան վրա տեղադրված Նապոլեոն առաջինի քանդակին։ Բացի այդ, հրեշտակը ոտնահարում է օձին, որը խորհրդանշում է խաղաղությունը, որը Եվրոպա բերեց Ռուսաստանը՝ հաղթելով Նապոլեոնի զորքին։

Քանդակագործը նմանություն է ստեղծել հրեշտակի և Ալեքսանդր առաջինի դեմքերի մեջ։ Այլ տեսակետով՝ հրեշտակը Եղիսաբեթ Կուլմանի քանդակագործական դիմանկարն է։

Հրեշտակի թեթև քանդակը, նրա հագուստը, ճշգրիտ ուղղահայաց խաչը, շարունակելով հուշարձանի ուղղահայացությունը, ընդգծում է սյան մեջ ամփոփված խիզախությունը։

Հուշարձանի շրջակայքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրի սյունն իր շրջակայքով

Ալեքսանդրի սյունը պատված էր բրոնզե պարսպով՝ մոտ 1,5 մետր բարձրությամբ։ Այն իրագործվել է Օգյուստ Մոնֆերրանի նախաձեռնությամբ։ Պարիսպը զարդարում էին 136 երկգլխանի արծիվներ և 12 ռազմական գնդացիրներ, որոնց շրջապատում էին երեքգլխանի արծիվները։

Հեղինակի նախագծով՝ պարսպի դարպասին կախվեցին փականներ։

Բացի այդ, նախագիծը ներառում էր բրոնզե լապտերներով սյուների տեղադրումը, որոնք կինեին գազային լուսավորմամբ։

Պարիսպն իր յուրահատուկ տեսքով դրվեց 1834 թվականին, բոլոր առարկաները վերջնականապես դրվեցին 1836-1837 թվականներին։ Պարսպի հյուսիսարևելյան հատվածում տեղադրված էր պահակային տաղավար, որտեղի պահակային խումբը գիշեր-ցերեկ հսկում էր հուշարձանի տարածքը և հետևում կարգուկանոնին։

Պատմություններ և լեգենդներ՝ կապված Ալեքսանդրի սյան հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հատկանշական է, որ և՛ պատվանդանի վրան սյան տեղադրումը, և՛ հուշարձանի բացումը տեղի ունեցան օգոստոսի 30-ին։ Դա պաատահական համընկնում չէր, այդ օրը սուրբ Ալեքսանդր Նևսկիի տոնի օրն էր։

Ալեքսանդր Նևսկին քաղաքի երկնային պահակն է, այդ իսկ պատճառով Ալեքսանդրի սյան վրա դրված հրեշտակը միշտ համարվել է պահապան։

  • Պալատական հրապարակում զինվորական շքերթի համար Մոնֆերրանի նախագծով կառուցվել էր Դեղին կամուրջը։
  • Սյան բացումից հետո Սանկտ Պետերբուրգի բնակիչները շատ էին վախենում, որ այն կընկնի և աշխատում էին չմոտենալ նրան։ Բանն այն էր, որ սյունն ամրացված չէր պատվանդանին, ինչը նախնական նախագծի փոփոխման արդյունքն էր։

Մարդկանց այդ վախերից ազատելու համար Մոնֆերանն ամեն առավոտ քայլում էր իր շնիկի հետ հենց սյան կողքով։ Նա անում էր դա գրեթե մինչև մահը։

  • Թերթերը գրում էին, որ կար նախագիծ վերանորոգման ժամանակ սյան վրա Վ. Լենինի արձանը տեղադրելու մասին, իսկ 2002 թվականին տարածվեց հայտարարություն, որ Ստալինի կիսանդրին պետք է տեղադրվեր հրեշտակի քանդակի փոխարեն։
  • Ալեքսանդրի սյան մոնտաժային աշխատանքներ կատարելու ժամանակ կային խոսակցություններ այն մասին, որ այդ ձուլվածքը ստացվել է պատահաբար Սուրբ Իսահակի տաճարի կառուցման ժամանակ։ Իբր, սյունը ստացվելով ավելի երկար, քան պետք է լիներ, որոշվում է այն տեղադրել Պալատական հրապարակում։
  • 2002-2003 թվականների վերանորոգման աշխատանքների ժամանակ թերթերի միջոցով սկսեց տարածվել մի տեղեկություն, ըստ որի սյունն ամբողջական չէր և կազմված էր քարե շերտերից, որոնց մեջ տարածությունն այնքան փոքր էր, որ չէր երևում։
  • Ալեքսանդրի սյան մոտ գալիս են նորապսակները, տղան ձեռքերի վրա է պահում հարսնացուին, և նրանք պտտվում են սյան շուրջը. Որքան շրջան պտտվեն, այնքան երեխաներ կունենան։

20-րդ դարում կատարվել են ինժեներատեխնիկական վերականգնողական աշխատանքներ։ Կատարվել է սյան շրջակայքի վերանորոգում, որի վրա ծախսվել է 22,5 միլիոն ռուբլի[3]։

Հիշատակումներ արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրի սյունը ամպրոպի ժամանակ

Ըստ արվեստաբանների[4]՝ Մոնֆերրանի ստեղծագործությունը լիքն է համամասնությունների ճշտությամբ, գծերի և ուրվանկարի գեղեցկությամբ։ Դա ոգեշնչում է արվեստի ներկայացուցիչներին։

Որպես խորհրդանիշ՝ այն բազմիցս պատկերվել է նկարիչների կողմից։

Արդի օրինակ է համարվում «Սեր» անունով երգի տեսահոլովակը։ Այս տեսահոլովակում օգտագործվում է նաև սյան կրկնօրինակը և տիեզերանավի ուրվագիծը։

Ինչպես նաև սյունը պատկերված է պետերբուրգյան «Refawn» խմբի «Lemur of the Nine» ալբոմի շապիկին։

  • Ալեքսանդրի սյունը հիշատակվում է Ա. Պուշկինի հայտնի Հուշարձանը («Памятник») ստեղծագործության մեջ։ Այդ ստեղծագործությունը դժվար պատկերում է, նրա մեջ կան ոչ միայն Ալեքսանդր առաջինի մասին հիշատակումներ, այլև Ալեքսանդրիայի Օբելիքսի և Հորացիոսի մասին ակնարկումներ։

Բացի այս, ժամանակակիցները Պուշկինին գրել են երկտողներ.

В России дышит всё военным ремеслом
И ангел делает на караул крестом

Императорский виссон
И моторов колесницы, -
В чёрном омуте столицы
Столпник-ангел вознесён.
Օսիպ Մանդելշտամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]