Ալեքսանդրիայի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրիայի կամուրջ
ԱնունովԱլեքսանդրա Դանիացի
Երկիր Կանադա
ՏեղանքԳատինո և Rideau-Vanier Ward?
Տեսակբարձակային կամուրջ, երկաթուղային կամուրջ և ճանապարհային կամուրջ
Նյութպողպատ
Հատում էՕտավա գետ
Երկարություն566 մետր
Բացման տարեթիվփետրվարի 18, 1901
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդրիայի կամուրջ (ֆր.՝ Pont Alexandra, անգլ.՝ Alexandra Bridge) նաև անվանվում է Միջգավառային կամուրջ (ֆր.՝ Pont Interprovincial[1][2]), նախկին երկաթուղային, 1950-ականներից սկսած ավտոմոբիլահետիոտնային կամուրջ, որը կառուցված է Օտտավա գետի վրա։ Տեղակայված է Օտտավա և Գատինո քաղաքներում գտնվող Կանադայի ազգային պատկերասրահի և Կանադական պատմության թանգարանի միջև։ Օրական կամուրջը հատում, անցնում է տասնհինգ հազար ավտոմեքենա[2]։

Մինչև Կվաբեկյան կամրջի կառուցումը Ալեքսանդրիայի կամուրջը Կանադայի ամենաերկար բարձակային կամուրջն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի կառուցումը ավարտվել է 1901 թվականին։ Կառուցմանը մասնակցել են տարածաշրջանի երկաթուղային ընկերությունները՝ Pontiac and Pacific Junction և Chemin de fer de la Vallée de la Gatineau: Hull Electric ընկերությունը կամուրջը օգտագործել է Էլմերի, Հալլի և Օտտավայի տրամվայի գծերը իրար կապելու համար[3]։

1950-ական թվականների ավարտին Ալեքսանդրիայի կամուրջը երկաթուղայինից վերափոխվեց ավտոմոբիլահետիոտնայինի[4]։

1975 թվականին փոխարինվեց սալարկմամբ։ 2009-2010 թվականներին սալարկումը նորից փոխարինվեց, ամրապնդվեցին մետաղական շինվածքները վիբրացիոն էֆեկտներին դիմակայելու նպատակով։ Աշխատանքները իրականացրել է McCormick Rankin Corporation ընկերությունը։

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի օգոստոսի 21-ին կամրջի վրա տեղի ունեցավ քաղաքում իրարանցում առաջացրած սպանություն։ Ալեն Բրոսսոն՝ «Շատո Լորե» հյուրանոցի մատուցողը, 23:30 ավարտելով իր հերթափոխը, կամրջով գնում էր տուն՝ Հալլ։ Նրա ճանապարհը անցնում էր Մեյջորս Հիլլ այգով։ Այգին հայտնի էր որպես հոմոսեքսուալների հանրածանոթ վայր։ Դրանից օգտվում էին տեղի հանցագործները, որոնք սպասում էին միայնակ հոմոսեքսուալներին կողոպտելու նպատակով (հույսով, որ նրանք, անհանգստանալով իրենց հեղինակության համար, չեն հայտնի ոստիկանությանը կողոպտիչների մասին)։ Այդ օրը վեց երիտասարդներ գտնվում էին այգում և փնտրում հոմոսեքսուալների։ Նրանք նկատում են Բրոսսոյին, որը հանգամանքների բերումով հոմոսեքսուալ չէր, և երբ նա մոտենում էր կամրջին, սխամբամբ ենթադրելով, որ նա հոմոսեքսուալ է, հետևում են նրան։ Արդեն կամրջի վրա Բրոսսոյին նախ հարվածում են ձեռնափայտով, իսկ հետո կողոպտում։ Հետո հանցախմբի անդամ Ջեֆրի Լալոնդը բարձրացնում է Բրոսսոյին ճաղերի վրայով և նետում կամրջից։ Բրոսսոն, քարերին դիպչելով, տեղում մահանում է[5]։ Այդ օրը Լալոնդը և նրա հանցակիցները ևս մեկ հանցանք կատարեցին՝ քաղաքի մյուս կողմում ծանր ֆիզիկական վնասվածքներ հասցնելով մի մարդու։ Լալոնդը ցմահ դատապարտվեց և մահացավ 2008 թվականին բանտում[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Histoire et patrimoine du génie civil canadien. «Le pont Alexandra». {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Réfection du pont Alexandra». Travaux publics et Services gouvernementaux Canada. 27 mai 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  3. Faculté des lettres et sciences humaines. «Construction du pont Alexandra reliant Hull et Ottawa». Université de Sherbrooke. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Alexandra bridge». Buckland & Taylor. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  5. «Gays attacked for their money, hearing told.» The Ottawa Citizen. September 11, 1991. pg. B.3
  6. «Gay-bashing Ottawa killer commits suicide in prison; Gang of toughs threw victim off bridge.» The Gazette. Montreal, Que.: May 29, 2008. pg. A.9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]