Jump to content

Ալեքսանդրա Օբոլենցևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Օբոլենցևա
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 21, 2001(2001-06-21) (25 տարեկան)
ԾննդավայրՏուլա, Ռուսաստան
Կոչումկանանց ՖԻԴԵ-ի վարպետ, կանանց միջազգային վարպետ, կանանց վարպետության թեկնածու և կանանց գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2325
ՖԻԴԵ համար24153648
365chessAlexandra_Obolentseva
Chesstempo համար151787
ICCF համար151787
 Alexandra Obolentseva Վիքիպահեստում

Ալեքսանդրա Սերգեևնա Օբոլենցևա (ռուս.՝ Александра Серге́евна Оболенцева, հունիսի 21, 2001(2001-06-21), Տուլա, Ռուսաստան), ռուս շախմատիստուհի, կանանց գրոսմայստեր (2018): Իր տարիքի աղջիկների խմբերում հաղթել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնություններում, Եվրոպայի և աշխարհի դպրոցական առաջնություններում:

Օբոլենցևան սկել է շախմատ խաղալ վեց տարեկան հասակում, հաճախել է Տուլայի թիվ 4 մարզադպրոցի շախմատի խմբակի պարապմունքներին։ Նրա առաջին մարզիչը Նիկոլայ Միխայլովիչ Գոլովինն էր[1][2]։ Ալեքսանդրան երեք անգամ հաղթել է Ռուսաստանի պատանեկան առաջնություններում. 2009 թվականին՝ մինչև 8 տարեկան աղջիկների[3][4], 2011 թվականին ՝ մինչև 10 տարեկան աղջիկների[5], և 2012 թվականին՝ մինչև 12 տարեկան աղջիկների մրցապայքարում[6]։

2011 թվականի նոյեմբերին Բրազիլիայի Կալդաս Նովաս քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում հռչակվել է մինչև 10 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի, ինչպես նաև արժանացել է ՖԻԴԵ-ի կանանց վարպետի կոչման։ 2012 թվականին հաղթել է Ռումինիայի Յասսի քաղաքում կայացած աշխարհի դպրոցականների առաջնության մինչև 11 տարեկան աղջիկների մրցաշարում[7]:

2016 թվականի փետրվարին Անաստասիա Բոդնարուկի և Սումյա Սվամինաթանի հետ կիսել է 1-3-րդ տեղերը «Moscow Open»-ի կանանց մրցաշարում, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել երրորդ տեղը[8][9], միաժամանակ լրացրել միջազգային վարպետի (IM) նորմանվ։ Հունիսին հաղթել է Հալկիդիկիում անցկացված Եվրոպայի դպրոցական առաջնությունում՝ մինչև 15 տարեկան աղջիկների մրցապայքարում[10]։ Հաջորդ ամսում Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի Պոպրադ քաղաքում կայացած շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում մինչև 16 տարեկան աղջիկների մրցապայքարում[11][12]։ Հոկտեմբերին արծաթե մեդալ է նվաճել Խանտի Մանսիյսկում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում՝ մինչև 18 տարեկան աղջիկների խմբում։ Դեկտեմբերին Դարյա Պուստովոյտովայի հետ բրոնզե մեդալի է արժանացել Ռուսաստանի կանանց գավաթի խաղարկության մրցումներում[13]։

2017 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել մինչև 16 տարեկան աղջիկների համաշխարհային օլիմպիադայում[14]։ Հաջորդ տարում արծաթե մեդալի է արժանացել Հալկիդիկիում կայացած մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում[15]։ 2019 թվականի հոկտեմբերին բրոնզե մեդալի է արժանացել աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում[16]։

Ալեքսանդրան SC Bad Königshofen / «Բադ Քյոնիգսհոֆեն» թիմի կազմում հաղթել է Գերմանիայի կանանց Բունդեսլիգայի 2018/2019[17][18] և 2019/2021 [ 29 ] մրցաշրջաններում։ 2023 թվականի մայիսին նա Մոսկվայի շախմատի թիմի կազմում հաղթել է Ռուսաստանի կանանց թիմային առաջնությունում[19]։

Վարկանիշի փոփոխությունների գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[20] RatingDate17001800190020002100220023002400մրտ. 2011մրտ. 2017Ալեքսանդրա ՕբոլենցևաElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Tula official information portal Արխիվացված 2018-01-08 Wayback Machine (ru)
  2. Семилетняя жительница Тулы поедет на чемпионат мира по шахматам. Interfax.ru (ռուսերեն). 2009-02-14. Վերցված է 2019-04-21-ին.
  3. «Alexandra Obolentseva wins the Russian U8 chess championship» (ամերիկյան անգլերեն). // Chessdom. Արխիվացված է օրիգինալից 2018-01-20-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  4. Kosteniuk A. K. (2009-06-01). «Women Chess Kaleidoscope». // Chessblog.com. Արխիվացված օրիգինալից 2020-07-03-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  5. «Закрытие чемпионатов России среди юношей и девушек до 10, 12, 14, 16 и 18 лет» (ռուսերեն). // Федерация шахмат России. Արխիվացված օրիգինալից 2019-01-23-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  6. U12 Girls Russian Championship. Russian Chess Federation (ru)
  7. «8th World School Individual Chess Championship». // Chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2018-01-08-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  8. «RSSU Chess Cup Moscow Open 2016 – All Winners» (ամերիկյան անգլերեն). // Chessdom. Արխիվացված օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  9. «Talents shine in Moscow Open» (անգլերեն). // ChessBase (Chess News). 2016-02-09. Արխիվացված օրիգինալից 2020-12-02-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  10. «Russians Are Successful In European School Chess Championship» (անգլերեն). // Федерация шахмат России. Արխիվացված օրիգինալից 2021-06-14-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  11. «Russia Finishes Second At The Junior Olympiad» (անգլերեն). // Федерация шахмат России. Արխիվացված օրիգինալից 2018-01-08-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  12. «World Youth Under-16 Chess Olympiad» (անգլերեն). // ChessBase (Chess News). 2016-08-14. Արխիվացված օրիգինալից 2021-03-05-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  13. «Дмитрий Яковенко первенствовал в Кубке России». Արխիվացված օրիգինալից 2020-02-07-ին. Վերցված է 2025-06-25-ին.
  14. «Russia wins World Youth Chess Olympiad 2017 with a round to spare» (ամերիկյան անգլերեն). // Chessdom. Արխիվացված օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  15. «Polina Shuvalova Triumphs at World Girls' U18 Championship» (անգլերեն). // Федерация шахмат России. Արխիվացված օրիգինալից 2019-04-21-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  16. «World Youth Chess Championship 2019 - Girls U18». // Chess-results.com. Արխիվացված օրիգինալից 2021-12-04-ին. Վերցված է 2021-01-18-ին.
  17. «SC Bad Königshofen gewinnt die Frauenbundesliga» (գերմաներեն). // Deutscher Schachbund. 2019-03-04. Արխիվացված է օրիգինալից 2020-09-26-ին.
  18. Pereira A. (2019-03-04). «SC Bad Königshofen wins Women's Bundesliga / Solingen catches Baden-Baden as stars gather in Berlin» (անգլերեն). // ChessBase (Chess News). Արխիվացված է օրիգինալից 2021-01-20-ին.
  19. Moscow Chess Teams Win Russian Championships
  20. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Օբոլենցևա» հոդվածին։