Ալեքսանդրա Պերեգոնեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Պերեգոնեց
Ծնվել էնոյեմբերի 15, 1895(1895-11-15)[1][2]
ԾննդավայրՆովոկուզնեցկ, Q4244887?, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1944(1944-04-10)[1][2] (48 տարեկան)
Մահվան վայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գերեզման1st civil cemetery of Simferopol
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և ընդհատակյա գործիչ
Պարգևներ և մրցանակներ

Ալեքսանդրա Ֆեոդորովնա Պերեգոնեց (ռուս.՝ Александра Фёдоровна Перего́нец, նոյեմբերի 15, 1895(1895-11-15)[1][2], Նովոկուզնեցկ, Q4244887?, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1944(1944-04-10)[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս և խորհրդային դերասանուհի, ընդհատակյա գործիչ։ Ողբերգականորեն վախճանվել է Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Պերեգոնեցը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 15-ին,Կուզնեցկում (այժմ՝ Նովոկուզնեցկ)։ Նա հանքարդյունաբերող Ֆեոդոր Եգորովիչի և նրա կնոջ՝ Մարիա Մատվեևնայի հինգերորդ դուստրն էր[3]։ 1858 թվականի տվյալներով՝ Պերեմիշլի գանձապետ Պերեգոնեց Եգոր Իգնատևիչը 1846 թվականից եղել է կոլեգիական դատական ատենակալ (1851 թվականին ստացել էր 25 տարվա անբասիր ծառայության համար տարբերանշան), որը հավանաբար նրա պապն էր։ 1897 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կալուգա։ 1914 թվականին Ալեքսանդրան ավարտում է Կալուգայի կանանց գիմնազիան, այժմ՝ Կալուգայի № 5 դպրոց, տնային ուսուցչուհու կոչումով[4]։ Հանդես է եկել ինքնագործ սիրողական ներկայացումներում, աշխատել է սպաների ակումբի թատերական ստուդիայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի աշնանն Ալեքսանդրան ընդունվում է Պետերբուրգի «Բեմական արվեստի դպրոց», որը 1908 թվականին կազմակերպել էր Անդրեյ Պետրովսկին։ Թատրոնի բեմում նա հաջողությամբ է կատարում Աննայի դերը «Բալենու այգում», Նորայի և այլ դերեր։

1916 թվականից աշխատել է Պետրոզավոդսկի թատերական ընկերությունում, այնուհետև՝ Պետրոգրադի մանրապատումների թատրոնում։ Ամուսնացել է դերասան Իվան Ալեքսանդրովիչ Վոլսկու հետ, որից բաժանվել է, 1928 թվականին։ 1917 թվականից Ալեքսանդրա Պերեգոնեցը աշխատել է տարբեր թատրոններում Նովոռոսիյսկում, Կիևում, Խարկովում, Եկատերինոդարում, Ռոստովում, Թբիլիսիում, այդ տարիներին, որպես կանոն դերասաններին հավաքագրում էին մեկ թատերաշրջանի համար։ 1922 թվականից հանդես է եկել Մոսկովյան «Չղջիկ» թատրոնում։

1924 թվականին դրամատուրգ Իոսիֆ Պրուտի երաշխավորությամբ նկարահանվել է Յակով Պրոտազանովի «Աէլիտա», ֆիլմում, որտեղ կատարում է ծառա Աէլիտա Իխոշկայի դերը։ Սցենարի համաձայն Ալեքսանդրա Պերեգոնեցի հերոսուհին մահանում է «մարսյան ֆաշիստների» ձեռքով։ 1920-ական թվականներին դերասանուհին աշխատել է Կազանի, Պետրոզավոդսկի, Լենինգրադի (Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն), Նովոսիբիրսկի Իրկուտսկի թատրոններում։ 1931 թվականից մինչև կյանքի վերջին օրերը, նա եղել է Սիմֆերոպոլի Ղրիմի Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի։

Պերեգոնեցը ստեղծել է մի շարք հիշարժան կերպարներ՝ Նորա («Նորա»), Լուիզա («Սեր և խարդավանք»), Դիանա («Շունը խոտի վրա»), Նաստյա («Հատակում») և այլն։ Ղրիմի ԻԽՍՀ վաստակավոր դերասանուհի է, այլ տվյալներով՝ ՌՍՖՍՀ վաստակավոր դերասանուհի[5]։

Ընդհատակյա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Սիմֆերոպոլի թատրոնը չկարողացավ էվակուացվել Սևաստոպոլի ճանապարհի կտրված լինելու պատճառով։ Թատերախումբը վերադարձավ Սիմֆերոպոլ, որն օկուպացվել էր 1941 թվականի նոյեմբերի 1-ին։ Օկուպացիայի ժամանակ դերասանուհու երկրորդ ամուսինը՝ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Անատոլի Իվանովիչ Դոբկևիչը, հրաժարվեց դառնալ Սիմֆերոպոլի քաղաքապետ և կախաղան հանվեց օկուպանտների կողմից։

1942 թվականի մայիսին թատրոնը վերսկսեց իր աշխատանքը նոր անվանումով՝ «Սիմֆերոպոլի դրամայի և կոմեդիայի ռուսական թատրոն»։ Պերեգոնեցը թույլտվություն ստացավ թատրոնին կից ստեղծելու երիտասարդական ստուդիա, որտեղ հավաքագրվեց շուրջ 50 մարդ՝ դրանով նրանց փրկելով Գերմանիա տանելուց։

1943-1944 թվականներին Պերեգոնեցն ակտիվ մասնակցություն ունեցավ «Բազեներ» ընդհատակյա հետախուզական դիվերսիոն խմբի գործունեությանը (այլ տվյալներով՝ «Բազեն» խմբի ղեկավար, թատրոնի նկարիչ Բարիշև Նիկոլայ Անդրեևիչի ընդհատակյա կեղծանունն էր)։ Ընդհատակյա խմբում ընդգրկված էին շուրջ 60 մարդ, այդ թվում՝ 10 թատրոնի աշխատակիցներ, դերասաններ` Զոյա Պավլովնա Յակովլևան և ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Դմիտրի Կոնստանտինովիչ Դոբրոմիսլովը ղեկավարում էր խումբը, հանդերձապաններ` Իլյա Նիկոլաևիչ Օզերովը և Ելիզավետա Կուրչենկոն, բեմի մեքենավար՝ Պավել Իպպոլիտովիչ Չեչյոտկինը, հավաքարար՝ Պրասկովյա Տարասովնա Եֆիմովան, նկարչի աշակերտ՝ Օլեգ Սավվատեևը։ Խմբի կազմակերպիչներն էին թատրոնի գլխավոր նկարիչ Նիկոլայ Անդրեևիչ Բարիշևը և դերասանուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնա Պերեգոնեցը[6]։ Սա այն հազվագյուտ դեպքերից մեկն էր, երբ կարևոր առաջադրանքները հանձնարարվեցին ոչ թե պրոֆեսիոնալ հետախույզներին, այլ դերասաններին։ Մասնավորապես նախատեսվում էր իրականացնել ահաբեկչական գործողություն, մահափորձ Հիտլերի դեմ 1943 թվականի աշնանը, երբ նա գալու էր Ղրիմ Կերչի նեղուցի վրա կառուցված կամուրջի բացմանը։ Սակայն «Ղրիմի կամուրջը» ոչնչացվեց, Հիտլերը չեկավ և գործողությունը չեղյալ հայտարարվեց։

Ընդհատակայինները վերակողմնորոշվեցին հետախուզական աշխատանքների ուղղությամբ և նախապատրաստվում էին դիվերսիոն գործողությունների։ Մասնավորապես, նրանք պայթեցրին մարզային արխիվի շենքը, որտեղից նահանջի ժամանակ չէին կարողացել հանել գաղտնի փաստաթղթերը[7]։ Ընդհանուր առմամբ «Բազեներ» խումբը կազնակերպեց 45 խոշոր դիվերսիաներ և տրամադրեց հարյուրավոր հետախուզական տեղեկություններ։

1943 թվականի վերջին Ն. Ա. Բարիշևը կազմեց Սիմֆերոպոլի հատակագիծը՝ դրա վրա նշելով թշնամու ռազմական օբյեկտների վերաբերյալ հետախուզական տեղեկությունները։ Քարտեզը հանձնվեց պարտիզաններին և այն օգտագործվեց 51-րդ բանակի կողմից, 1944 թվականին քաղաքի ազատագրման ժամանակ։ Ընդհատակայինները կապեր էին պահպանում Ղրիմի պարտիզանների և ընհատակյա մարզկոմի հետ։ Թատրոնում ստեղծել էին գաղտնարան, որտեղ թաքցրել էին 5000 թատերական հագուստներից բաղկացած հավաքածուն, որը գերմանացիները պլանավորել էին դուրս տանել։ 1944 թվականի մարտին գեստապոն ընկավ խմբի հետքի վրա։ Մարտի 18-ին՝ ներկայացումից անմիջապես հետո, ընդհատակայիններին ձերբակալեցին։ Միայն Ե. Յա. Կուչերենկոյին հաջողվեց փրկվել, որն էլ գերմանացիների նահանջի ժամանակ փրկեց թատրոնի շենքը հրդեհից[8]։

Ով էր մատնել ընդհատակայիններին, մինչ այժմ ամբողջությամբ պարզ չէ։ Դավաճանը՝ Կաբլուկովի թատրոնի աշխատակցուհին, «Նրանք եղել են դերասաններ» ֆիլմից է, որը ոչ այլ ինչ է, քան գեղարվեստական երևակայության արգասիք։ «Ղրիմյան ընդհատակում» գրքի հեղինակ, Ղրիմի ընդհատակյա կենտրոնի քարտուղար Իվան Անդրեևիչ Կոզլովը (1888-1957) խմբի բացահայտման մեջ կասկածում էր «Լեսնայա» կեղծանունով կապավորին[9]։ Իրականում այս կեղծանունով հանդես էր գալիս Սկրիպնիչենկո Լյուդմիլա Վասիլևնան, որը ՊԱԺԿ-ի սպա էր։ Նրա դիակը հայտնաբերվել էր Սիմֆերոպոլում 1944 թվականի մարտին։ Նրա դստեր վարկածի[10] համաձայն՝ նա սպանվել էր գեստապոյի կողմից 1944 թվականի մարտի 29-ին։ Ապրիլին մահացել էր նրա ամուսինը՝Ալեքսանդր Իվանովիչ Սկրիպնիչենկոն, որը նույնպես պրոֆեսիոնալ հետախույզ էր[10]։ ՊԱԿ-ի արխիվների տվյալներով՝ «Բազեներ» խմբին մատնել էր աբվերի գործակալ Մ. Յաշչինը, որը աշխատում էր Սիմֆերոպոլի էլեկտրոկայանում[6]։

Պերեգոնեցը սարսափելի տանջանքների էր ենթարկվել, այրել էին նրա ոտքերը[7]։ Խորհրդային զորքերի կողմից Սիմֆերոպոլի ազատագրումից երեք օր առաջ 1944 թվականի ապրիլի 10-ին ընդհատակայիններին գնդակահարեցին «Կրասնի» խորհրդային տնտեսության տարածքում գտնվող «Դուբկի» բնավայրում։

Ալեքսանդրա Պերեգոնեցը թաղված է Սիմֆերոպոլի Ստարոռուսկի գերեզմանոցում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆերոպոլի ընդհատակայինների եղբայրական գերեզմանոցը
  • Ալեքսանդրա Պերեգոնեցի անունով է կոչվում Սիմֆերոպոլի Կիևյան շրջանի փողոցներից մեկը։
  • Մ. Գորկու անվան թատրոնի շենքի վրա տեղադրվել է հուշատախտակ, որտեղ աշխատել և մարտնչել են խմբի անդամները։
  • 1973 թվականին այս թատրոնում ռեժիսոր Ա. Գ. Նովիկովի կողմից բեմականացվեց «Նրանք դերասաններ են եղել» ներկայացումը Վ. Վ. Օռլովի և Գ. Գ. Նաթանսոնի համանուն պիեսի հիման վրա։ Այս ներկայացման համար 1977 թվականին կոլեկտիվը արժանացավ ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ 2000 թվականին արժանացավ Ղրիմի Գերագույն ռադայի պատվոգրի[11]։
  • 1981 թվականին Գեորգի Նատանսոնի կողմից նկարահանվեց «Նրանք դերասաններ են եղել» գեղարվեստական ֆիլմը, որտեղ փաստական նյութի հիման վրա ներկայացվում է «Բազե» ընդհատակյա խմբի պատմությունը։ Ռեժիսորը սցենարի վրա աշխատելիս օգտվել է ՊԱԿ-ի և ռազմական հետախուզության արխիվներից[7]։ Պերեգոնեցի դերը կատարում է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Զինաիդա Կիրիենկոն։
  • 2010 թվականի մայիսի 12-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվեց ռեժիսոր Ալեքսանդր Բելանովի «Գնդակահարություն պրեմիերայից հետո։ Մի դավաճանության պատմություն» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմում ցուցադրվում է, որ խմբի ջախջախման գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Ղրիմի թաթարական կոլլաբորացիոնիստները, որոնց գլխավորում էր Մուստաֆա Կիրիմալը[7]։
Հուշատախտակ թատրոնի պատին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. С. Рухля. Эта маленькая Перегонец/Санкт-Петербургские ведомости, 16.03.2007
  4. Гражданские чины 8 класса. СПб. 1858.
  5. «Официальный сайт школы № 5 города Калуги». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  6. 6,0 6,1 [Пащеня В. Н. О деятельности некоторых подпольных патриотических организаций в Крымской АССР в годы оккупации в 1941-1944 гг. (по материалам Крымского управления КГБ СССР)//Культура народов Причерноморья - 2004. № 56, т. 1.- с.29-33.]
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Документальный фильм «После премьеры - расстрел. История одного предательства»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  8. Козлов И. А. В крымском подполье. - М.: «Молодая гвардия», 1948. Глава двадцать вторая
  9. Козлов И.А. В крымском подполье. М., 1948. - 352 с.
  10. 10,0 10,1 Скрипченко-Коровяковская Г. А. Правда о разведчице «Лесной»: О Л. В. Скрипниченко. - Симферополь: Таврия, 1990. - 164 с. - ISBN 5-7780-0325-0
  11. «Русский академический драматический театр им. М. Горького»(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ландау С. Г. Александра Перегонец: Судьба актрисы. - М.: Искусство, 1990. - C. 271.
  • Елизарова М. Н. Незабываемые годы. - Каз.: Татарское книжное издательство, 1987.