Ալեքսանդրա Շևչենկո
Ալեքսանդրա Շևչենկո ուկրաիներեն՝ Олександра Шевченко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն և ուկրաիներեն |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան |
Անդամություն | FEMEN? |
![]() |
Ալեքսանդրա Շևչենկո (ուկրաիներեն՝ Олександра Шевченко, ապրիլի 24, 1988, Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական «Femen» շարժման համահիմնադիր, ակտիվիստ և առաջնորդ[1][2][3][4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա Շևչենկոն ծնվել է Խմելնիցկի քաղաքում, 1988 թվականի ապրիլի 24-ին։ 2008 թվականի ապրիլի 10-ին Ալեքսանդրա Շևչենկոն Օքսանա Շաչկոյի հետ Կիևում մասնակցել է Աննա Գուցոլի կազմակերպած ուկրաինական չգրանցված կանանց շարժմանը։ Ակտիվիստները բողոքել են ուկրաինացի կանանց սեռական շահագործման դեմ։
2011 թվականի վերջին Ալեքսանդրա Շևչենկոն, Իննա Շևչենկոյի և Եվգենիա Կրայզմանի կազմակերպած շարժումները հասել է միջազգային մակարդակի․ հոկտեմբերի 31 ակտիվիստները բողոքել են ֆրանսիացի քաղաքական գործիչ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ։ Նոյեմբերի 5-ին Հռոմում կազմակերպած նրանց բողոքը եղել է իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ, հաջորդ օրը՝ Հռոմի պապի դեմ, նոյեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունեցած ակտիվիստների բողոքը եղել է մարմնավաճառության դեմ, դեկտեմբերի 9-ին Ալեքսանդր Շևչենկոն Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի մոտ բողոքել է Վլադիմիր Պուտինի դեմ։
2013 թվականին Ալեքսանդրա Շևչենկոն Բեռլինում բացել է «FEMEN» ուսումնական կենտրոնը, նույն թվականի փետրվարի 9-ին նա Բեռլինի կինոփառատոնում բողոքել է կանանց սեռական օրգանների ալյանդակման դեմ. նրա մերկ կրծքին գրված է եղել՝ «2013 թվականի մարտի 6-ին FEMEN-ի ակտիվիստուհիները, համագործակցելով ֆրանսիացի գրող Գալյա Աքերմանի հետ, ֆրանսերենով թողարկեցին իրենց առաջին գիրքը՝ "FEMEN" վերնագրով»։
2013 թվականի օգոստոսին Շևչենկոն քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Ալեքսանդրա Շևչենկոն ամուսնացել է սևաստոպոլցի ֆոտոլրագրող Դմիտրի Կոստյուկովի հետ[6]։ Նրանք ծանոթացել են 2013 թվականին, երբ աշխատել են «New York Times» լույս տեսած FEMEN-ի մասին հոդվածի վրա։ Դմիտրի Կոստյուկովից Ալեքսանդրա Շևչենկոն ունի որդի՝ Թիմը[7] Ж։ Ապրում է Փարիզում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2014, «Ուկրաինան հասարակաց տուն չէ», (անգլ.՝ Ukraine Is Not a Brothel) ավստրալացի ռեժիսոր Քիթի Գրինի վավերագրական ֆիլմը
- 2014, «Ես Ֆեմեն եմ» (ֆր.՝ Je suis Femen), Ալեն Մարգոյի ֆրանսիական վավերագրական ֆիլմը
- 2014, «Մերկ պատերազմ» (անգլ.՝ Naked War), ֆրանս-գերմանական վավերագրական ֆիլմ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "The Femen Phenomenon", Gleb Garanich, Photographer's Blog, 1 March 2012, "Olexandra" is used here, in its original Ukrainian version and not translated into Russian. [Accessed 4 January 2020].
- ↑ "Ukraine's Femen: Topless protests 'help feminist cause'", Sam Wilson, BBC News, 24 October 2012. [Accessed 4 January 2020].
- ↑ "UKRAINE: Ukrainian Femen activist Oleksandra Shevchenko, who was recently deported from Tunisia, is arrested with two fellow protesters after staging an anti-Lukashenko topless protest in Kiev", REUTERS, 18 June 2013, reprinted on screenocean website.[Accessed 4 January 2020].
- ↑ Jeffrey Tayler (13 March 2013)։ «The Woman Behind Femen's Topless Protest Movement - Jeffrey Tayler»։ The Atlantic։ Վերցված է 6 September 2013
- ↑ «FEMEN»։ FEMEN։ Վերցված է 6 September 2013
- ↑ Активистка Femen Саша Шевченко вышла замуж
- ↑ Sasha Shevchenko on Instagram: “Я устала. Физически. Морально. Быть мамой очень тяжело. Сегодня Тимулён плохо спал ночью. Перемещался во сне по кровати, будто я к себе не…”
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- FEMEN website
- Femen закриє офіс в Україні, але діяльність не припинить
- Активістки Femen втекли з України
- [Активістки Femen втекли з України Femen Book (2013)]
- Interview in der Zeit mit Alexandra Schewtschenko vom 12. Juni 2012
- Alexandra Schewtschenko hat Femen nach Deutschland geholt, Artikel in der Badischen Zeitung vom 7. Mai 2013
- Ukraine’s Feminist Shock Troops, Artikel in der New York Times über Alexandra Schewtschenko, 31. Mai 2013
|