Ալեքսանդրա Ավկսենտիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրա Ավկսենտիևա
Александра Авксентьева
Avksentieva-Pregel.jpg
Ծնվել էդեկտեմբերի 2 (15), 1907
ԾննդավայրՀելսինկի, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 28, 1984(1984-05-28)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի
Կայքpregel.org

Ալեքսանդրա Ավկսենտիևա, (ռուս.՝ Александра Николаевна Авксентьева, դեկտեմբերի 2 (15), 1907, Հելսինկի, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1984(1984-05-28)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ռուս նկարչուհի և գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 2-ին Նախկին Ռուսական կայսրության Հելսինկի քաղաքում։ 1910 թվականին նրա ծնողները ամուսնալուծվում են և մայրը ամուսնանում է բանաստեղծ և քննադատ Միխայիլ Ցետլինի հետ և մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Նրանց կապից ծնվել է Վալենտինա Ցետլինը, ով եղել է նշանավոր գիտնական և հոգեվերլուծաբան։

Ալեքսանդրա Ավկսենտիևան ստացել է գերազանց կրթություն Ռուսաստանից դուրս։ Քանի որ նա 1919 թվականից սկսած ապրել է Փարիզում, Ալեքսանդրան ընդունվել է Փարիզի ռուսական դպրոց և այն ավարտել բարձր առաջադիմությամբ։ 1921 թվականին ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել դեկորատիվ արվեստի ազգային դպրոց։ Չնայած ֆրանսերեն ուսուցման, 1927 թվականին Ալեքսնադրան ավարտում է ակադեմիան, իսկ 1928 թվականին դասեր վերցնում Նատալյա Գոնչարովայից։

Ուսումը ավարտելուց հետո երիտասարդ նկարչուհին մոր հետ վերադարձել է Մոսկվա: Նրանց ժամանելու շրջանում Ռուսաստանում բռնկվել էր Փետրվարյան հեղափոխությունը: Մեկ տարի հետո սկսվում է Հոկտեմբերյան հեղափոխությունը և Բոլշևիկների կարգերը չընդունելով Ալեքսանդրան իր ընտանիքի հետ գաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մահացել է 1984 թվականի հունիսի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի արվարձաններից մեկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]