Ալեքսանդրա Աննենսկայա
Ալեքսանդրա Աննենսկայա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29 (հուլիսի 11), 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | մայիսի 6 (19), 1915[1][3][4] (74 տարեկան) կամ մայիսի 19, 1915[3][4] (74 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | մանկագիր, գրող, լրագրող և թարգմանչուհի |
Ամուսին | Nikolai Annensky?[5] |
Ալեքսանդրա Աննենսկայա (ռուս.՝ Алекса́ндра Ники́тична А́нненская, հունիսի 29 (հուլիսի 11), 1840[1][2][3][…], Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ - մայիսի 6 (19), 1915[1][3][4] կամ մայիսի 19, 1915[3][4], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մանկավարժ և հայտնի մանկագիր։
Պյոտր Տկաչյովի քույրը և Ն. Աննենսկու կինը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրա Աննենսկայան ծնվել է 1840 թվականին։ Հոր՝ ճարտարապետ Նիկիտա Տկաչյովի մահից հետո մոր հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ, սովորել է գերմանական գիշերօթիկ դպրոցում 1851-1856 թվականներին և 16 տարեկանում քննություններ է հանձնել տնային ուսուցչուհու կոչման համար։
1865 բացել է մասնավոր դպրոց փոքր տարիքի երեխաների համար (1867 թվականին փակել է այն` անբավարար միջոցների պատճառով), այնուհետև դասավանդել է կիրակնօրյա դպրոցում։ 1861 թվականին բնակություն է հաստատել քեռու՝ Ֆ. Աննենկսու ընտանիքում, որպես փոքր դուստրերի ուսուցչուհի։ 1866 թվականին ամուսնացել է իր զարմիկ Ն. Աննենսկու հետ, 1880 թվականին նրան հետ մեկնել է աքսորի։
Մասնակցել է շատ ուսուցողական ստեղծագործությունների թարգմանության և ակտիվորեն համագործակցել է սանկտպետերբուրգյան «Ընտանիք և դպրոց» ամսագրի հետ։ Նրա` երեխաների համար գրած վիպակներն ու պատմվածքները տոգորված են 1860-ական թվականների գաղափարներով։
Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքի նրա թարգմանությունը բազմաթիվ անգամներ վերահրատարակվել է։ Պավլենկովի կենսագրական գրադարանի համար Ա. Աննենսկայան կազմել է Նիկոլայ Գոգոլի, Չարլզ Դիքենսի և Ֆրանսուա Ռաբլեի կենսագրությունները, մանկական գրադարանի համար գրել է «Բենջամին Ֆրանկլինի մանկությունն ու պատանեկությունը»։
Մահվանից կարճ ժամանակ առաջ գրել է իր հուշերը` «Անցյալ տարիներից» վերնագրով աշխատությունը, որտեղ նրա հուշերն էին 1912 թվականին մահացած ամուսնու մասին։ Ալեքսանդրա Աննենսկայան մահացել է 1915 թվականին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը, ամուսնու կողքին[7]։
Գրական հանրագիտարանում այսպեղ է նկարագրվում Ա. Աննենսկայայի գրական ներդրումը. «Հեղափոխությունից առաջ Ա.-Ի գրքերը յուրաքանչյուր մանկական գրադարանի հիմնական կորիզի մաս էին կազմում։ Նրա կենսագրությունները, ճանապարհորդությունները և արտասահմանյան գրականության փոփոխումները դեռևս չեն հնացել»[8]։
Ընտրված մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուրիշի հացը», վեպ (1871)
- «Չարլզ Դիքենսի մանկությունը», վիպակ (1872)
- «Գտածո», վիպակ (1872)
- «Ուժեղ տղան», վիպակ (1872)
- «Ընկերները», վիպակ (1873)
- «Ձմեռային երեկոներ։ Պատմություններ երեխաների համար» (1876 և 1887)
- «Եղբայր և քույր», վիպակ, (1880)
- «Աննա» պատմվածք (1881),
- «Իմ երկու զարմուհիները» (1882)
- «Ընտանիքի հույսը» (1882)
- «Զարհուրելի քույրը» (1882)
- «Ծանր կյանք» (1884)
- «Իմ ճանապարհով։ Պատմվածքներ և վիպակներ երեխաների համար» (1889)
- «Գայլուկը» (1889)
- «Անհաջողակը» (1889)
- «Բարդ պայքար» (1889)
- «Փոքր եղբայրը», վիպակ (1889)
- «Հայտնի տպագրիչը», վիպակ (1892)
- «Լույս և ստվերներ» (1903)
- «Առանց տոհմի և ցեղի», վիպակ (1903)
- «Գրիշան»
- «Մանկության հիշողություններ»
- «Կառամատույցում»
- «Հրաշագործը»
- «Օտար հողում»
- «Միշան և Կոստյան»
- «Մորաքույր Վերան»
- «Երկու եղևնիներ»
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քեռի Թոմի խրճիթը»
- «Փոքրիկ փնթփնթանը» (1876)
- «Ասիայի լույսը, կամ Մեծ ժխտումը» (1890)
Կենսագրական արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռոբիզոն Կրուզե։ Դե-Ֆոեի թեմայի նոր վերամշակում» (1889)
- «Ն. Գոգոլ։ Կյանքը և գրական գործունեությունը» (1891)
- «Չարլզ Դիքենս։ Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1892)
- «Ֆրանսուա Ռաբլե:Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1892)
- «Ժորժ Սանդ։ Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1893)
- «Բենիամին Ֆրանկլինի մանկությունը և պատանեկությունը» (1893)
- «Օնորե դե Բալզակ։ Կյանքը և կենսագրական գործունեությունը» (1895)
- «Ֆրիտյոֆ Նանսենը և նրա ճանապարհորդությունը դեպի Գրենլանդիա և Հյուսիսային բևեռ»
- «Սվեն Գեդինի ճանապարհորդությունը 1893-1897 թվականներին դեպի Պամիր, Տիբեթ և հարավային Թուրքեստան»
- «Քրիստափոր Կոլումբոս. Ամերիկայի բացահայտումը»
- «Միխայիլ Ֆարադեյ»
- «Ջորջ Վաշինգտոնը և անկախության համար պատերազմը» (1899)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. Nikolayev — Moscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — P. 84. — 672 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ П. В. Б. Анненская, Александра Никитична (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 122. — 956 с.
- ↑ «Анненская». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Могила А. Н. Анненской на Волковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ http://dic.academic.ru/dic.nsf/enc_literature/269/%D0%90%D0%BD%D0%BD%D0%B5%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1840 ծնունդներ
- Մայիսի 19 մահեր
- 1915 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս մանկագիրներ
- 20-րդ դարի ռուս գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Ռուսական կայսրության կին գրողներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուսական կայսրության թարգմանիչներ