Jump to content

Ալեքսանդեր Փրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալեքսանդեր Պրասսից)
Ալեքսանդեր Փրաս
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 26, 2001(2001-05-26)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Hellmonsödt, Urfahr-Umgebung District, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 1,8 մետր
Դիրք կիսապաշտպան

Ալեքսանդեր Փրաս (գերմ.՝ Alexander Prass, մայիսի 26, 2001(2001-05-26)[1][2], Hellmonsödt, Urfahr-Umgebung District, Վերին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, որը խաղում է կիսապաշտպանի դիրքում «Հոֆենհայմի» և Ավստրիայի ազգային հավաքականի կազմում։ Նա մասնակցել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրասսը «Շտուրմի» մարզաշապիկով

Պրասսը ԼԱՍԿ, «Յունիորս» և «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբների սան է։ 2019 թվականի մարտի 8-ին Վիեննայի «Աուստրիայի» պահեստայինների դեմ խաղում «Ռեդ Բուլ Զալցբուրգի» պահեստային թիմի կազմում նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում[3]: 2021 թվականի ամռանը Պրասսը տեղափոխվել է «Շտուրմ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[4]: Հուլիսի 23-ին իր նախկին ակումբի՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Ավստրիայի Բունդեսլիգայում[5]: 2022 թվականի սեպտեմբերի 18-ին «Աուստրիա Լուստենաուի» դեմ խաղում Ալեքսանդերը խփել է առաջին գոլը «Շտուրմի» կազմում[6]: Ակումբի հետ խաղացողը հաղթել է առաջնությունում և երկու անգամ նվաճել է Ավստրիայի գավաթը։

2024 թվականի ամռանը Պրասսը տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ»[7]: Տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 միլիոն եվրո: Օգոստոսի 24-ին, «Հոլշտայնի» դեմ խաղում, նա նշել է նորամուտը գերմանական Բունդեսլիգայում[8]:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի նոյեմբերի 16-ին Պրասսը նորամուտն է նշել Ավստրիայի ազգային հավաքականի կազմում՝ Անդորրայի դեմ ընկերական խաղում[9]:

2024 թվականին Պրասսը մասնակցել է Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Ֆրանսիայի[10], Լեհաստանի[11], Նիդերլանդների[12] և Թուրքիայի ազգային հավաքականների դեմ։

2026 թվականի մայիսի 18-ին Պրասսն ընդգրկվել է Ռալֆ Ռանգնիկի՝ աշխարհի առաջնությանը մասնակցող 26-հոգանոց հայտացուցակում։ Դա 1998 թվականից ի վեր Ավստրիայի հավաքականի առաջին մասնակցությունն էր այդ մրցաշարին[13]։

Պրասսը փոխարինման է դուրս եկել Արգենտինայի հավաքականի հետ խմբային մրցաշարի 2-րդ խաղի 67-րդ րոպեին (0-2)[14] և Իսպանիայի հավաքականի դեմ 1/16 եզրափակիչ խաղի 85-րդ րոպեին (0-3)[15]։

Ակումբային

«Շտուրմ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 1 2 Salzburgwiki(ավստր․)
  3. ↑ «Аустрия Вена II VS. Лиферинг 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019-03-08. Արխիվացված օրիգինալից 2021-10-30-ին. Վերցված է 2022-05-07-ին.
  4. ↑ «ALEXANDER PRASS UNTERSCHREIBT BEI STURM» (գերմաներեն). SK Sturm Graz. 2021-05-28. Արխիվացված օրիգինալից 2022-01-12-ին. Վերցված է 2022-05-07-ին.
  5. ↑ «Штурм Грац VS. Ред Булл Зальцбург 1:3» (անգլերեն). soccerway.com. 2021-07-23. Արխիվացված օրիգինալից 2022-05-07-ին. Վերցված է 2022-05-07-ին.
  6. ↑ «Штурм Грац VS. Аустрия Лустенау 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022-09-18. Արխիվացված օրիգինալից 2023-01-02-ին. Վերցված է 2025-06-01-ին.
  7. ↑ «TSG verpflichtet österreichischen Nationalspieler Alexander Prass». www.tsg-hoffenheim.de (գերմաներեն). 2024-08-05. Վերցված է 2024-08-05-ին.
  8. ↑ «Хоффенхайм VS. Хольштайн 3:2» (անգլերեն). soccerway.com. 2024-08-24. Արխիվացված օրիգինալից 2025-06-01-ին. Վերցված է 2025-06-01-ին.
  9. ↑ «Андорра VS. Австрия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022-11-16. Արխիվացված օրիգինալից 2025-06-01-ին. Վերցված է 2025-06-01-ին.
  10. ↑ «Австрия VS. Франция 0:1» (անգլերեն). soccerway.com. 2024-06-17. Արխիվացված օրիգինալից 2025-06-01-ին. Վերցված է 2025-06-01-ին.
  11. ↑ «Польша VS. Австрия 1:3» (անգլերեն). soccerway.com. 2024-06-21. Արխիվացված օրիգինալից 2025-06-01-ին. Վերցված է 2025-06-01-ին.
  12. ↑ «Нидерланды VS. Австрия 2:3» (անգլերեն). soccerway.com. 2024-06-25. Արխիվացված օրիգինալից 2025-06-01-ին. Վերցված է 2025-06-01-ին.
  13. ↑ «Alaba, Arnautovic feature as Austria name World Cup squad» (անգլերեն). 2026 թ․ մայիսի 18. Վերցված է 2026 թ․ հունիսի 17-ին.
  14. ↑ www.fifa.com https://www.fifa.com/de/match-centre/match/17/285023/289273/400021494. Վերցված է 2026-07-13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. ↑ www.fifa.com https://www.fifa.com/de/match-centre/match/17/285023/289287/400021519. Վերցված է 2026-07-13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդեր Փրաս» հոդվածին։