Ալեքսանդար Միտրովիչ
Միտրովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Սմեդերեվո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 90 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆուլհեմ | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2011 | Պարտիզան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2012 | Տելեօպտիկ | 25 | (7) |
2012-2013 | Պարտիզան | 28 | (13) |
2013-2015 | Անդերլեխտ | 69 | (36) |
2015-2018 | Նյուքասլ Յունայթեդ | 65 | (14) |
2018 | → Ֆուլհեմ | 17 | (12) |
2018-ներկա | Ֆուլհեմ | 101 | (40) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2013 | Սերբիա Մ19 | 13 | (5) |
2013-2017 | Սերբիա Մ21 | 5 | (4) |
2013-ներկա | Սերբիա | 64 | (41) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալեքսանդար Միտրովիչ (սերբ.՝ Александар Митровић, սեպտեմբերի 16, 1994[1], Սմեդերեվո, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտիզան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտրովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[3]։ 2011-12 մրցաշրջանում նա հանդես եկավ Տելեօպտիկի կազմում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Մլադենովացի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ 2012 թվականի հունիսի 27-ին Միտրովիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Պարտիզանի հետ[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 24-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վալետտայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[6][7]։ Իր առաջին հանդիպումը Սերբիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Դոնյի Սրեմի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց օգոստոսի 26-ին՝ Յագոդինայի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 15-ին՝ Հայդուկ Կուլայի դեմ խաղում Միտրովիչը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Պարտիզանին հաղթել 5-2 հաշվով[10]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 20-ին՝ ադրբեջանական Նեֆթչիի դեմ խաղում[11][12]։ Մայիսի 2-ին սերբը դուբլ ձևակերպեց Ռադնիչկի Նիշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[13]։ Պարտիզանի առաջին թիմի կազմում Միտրովիչը անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[14]։ 2012-13 մրցաշրջանում նա դարձավ Պարտիզանի լավագույն ռմբարկուն, ընդգրկվեց Սերբիայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում[15] և Mozzart Sport ամսագրի կողմից ներառվեց Սերբիայի լավագույն 25 ֆուտբոլիստների ցանկում[16]։
Անդերլեխտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսի 12-ին Միտրովիչը 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Անդերլեխտ[17]՝ ակումբին միանալով օգոստոսի 30-ին[18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ այս խաղում տալով 2 գոլային փոխանցում[19]։ Իր առաջին գոլը Անդերլեխտի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ դուբլ ձևակերպելով Մեխելենի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Բենֆիկայի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 2-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Աուդ Հեվերլե Լյովենի դեմ խաղում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 3-1 հաշվով[22]։ Դեկտեմբերի 10-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում սերբը փոխարինեց կարմիր քարտ ստացած Սիլվիո Պրոտոյին դարպասապահի դիրքում, սակայն չկարողացավ ետ մղել Ալեխանդրո Ռոդրիգեսի 11-մետրանոց հարվածը[23][24]։ 2014 թվականի մարտի 16-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Օստենդեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[25]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում[26]՝ դառնալով 16 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Անդերլեխտին իր պատմության մեջ 33-րդ անգամ հաղթել Բելգիայի առաջնությունը[27]։
2014 թվականի հուլիսի 20-ին Միտրովիչը գոլի հեղինակ դարձավ Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում[28]՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[29]։ Սեպտեմբերի 24-ին նա դուբլ ձևակերպեց Բելգիայի գավաթի Պատրո Էյսդեն Մասմեխելենի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 4-ին Միտրովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[31][32]։ 2015 թվականի մարտի 22-ին նա գոլ խփեց Բելգիայի գավաթի եզրափակչում՝ Բրյուգգեի դեմ խաղում, սակայն Անդերլեխտը պարտվեց 2-1 հաշվով[33][34]։ 2014-15 մրցաշրջանում Միտրովիչը դարձավ 20 գոլի հեղինակ Բելգիայի առաջնության 37 խաղերում[35]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[36]։ Անդերլեխտի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում նա անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Նյուքասլ Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 21-ին Միտրովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 13 միլիոն ֆունտ ստերլինգ[39][40]։ Իր դեբյուտը Նյուքասլի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ փոխարինելով Պապիս Սիսեին Սաութհեմպտոնի դեմ խաղում և ստանալով դեղին քարտ 22 վայրկյան անց[41][42]։ Օգոստոսի 29-ին Միտրովիչը հեռացվեց խաղադաշտից Արսենալի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 16-րդ րոպեին[43][44]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 3-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[45][46]։ Դեկտեմբերի 13-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում՝ օգնելով Նյուքասլին հաղթել 2-1 հաշվով[47]։ 2016 թվականի փետրվարի 6-ին Միտրովիչը խփեց Վեստ Բրոմվիչի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Ապրիլի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, սակայն Նյուքասլը պարտվեց 3-2 հաշվով[49][50]։ Մայիսի 15-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում[51], սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 67-րդ րոպեին[52]՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ապա հեռացվել խաղադաշտից Պրեմիեր Լիգայի խաղում[53]։ Իր առաջին մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[54], սակայն Նյուքասլը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[55][56]։
Միտրովիչը բաց թողեց 2016-17 մրցաշրջանի առաջին 4 հանդիպումը՝ որակազրկման պատճառով[57]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Նյուքասլի կազմում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[58][59]։ Հոկտեմբերի 25-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում[60][61]։ 4 օր անց նա կրկին դուբլ ձևակերպեց Պրեստոնի դեմ՝ այս անգամ Չեմպիոնշիպի խաղում[62][63]։ 2017 թվականի փետրվարի 11-ին սերբը խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[64][65]։ 2016-17 մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[66], իսկ Նյուքասլը հաղթեց Չեմպիոնշիպը[67][68]՝ վերադառնալով Պրեմիեր Լիգա[69]։ 2017-18 մրցաշրջանի առաջին կեսում նա անցկացրեց ընդամենը 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[70]։
Ֆուլհեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարի 1-ին Միտրովիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆուլհեմին[71][72][73]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 3-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[74]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 21-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[75][76]։ Մարտի 6-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[77]։ Մարտի 10-ին նա դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 2-1 հաշվով[78]։ Մարտին և ապրիլին Միտրովիչը 2 ամիս անընդմեջ ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[79][80]։ 2017-18 մրցաշրջանում նա Ֆուլհեմի կազմում խփեց 12 գնդակ[70]՝ դառնալով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն Ռայան Սեսենյոնից հետո[81]։ Ֆուլհեմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[82][83]՝ հաղթելով Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ խաղերը[84][85] և տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[86][87]։
2018 թվականի հուլիսի 30-ին Միտրովիչը 22 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ֆուլհեմ[88][89]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[90]՝ ստանալով 9 համարի մարզաշապիկը[91][92]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆուլհեմի կազմում Միտրովիչը անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[93][94]։ Օգոստոսի 26-ին սերբը դուբլ ձևակերպեց Բարնլիի դեմ խաղում[95][96]։ Սեպտեմբերի 22-ին նա գոլ խփեց Ուոթֆորդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[97]։ Նոյեմբերի 24-ին Միտրովիչը դուբլի հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում[98][99]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ դեկտեմբերի 5-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[100]։ Դեկտեմբերի 29-ին Միտրովիչը խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի վերջին րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[101][102]։ 2019 թվականի հունվարի 29-ին սերբը դուբլ ձևակերպեց Բրայթոնի դեմ խաղում[103][104]։ 2018-19 մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[105], իսկ Ֆուլհեմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[106][107][108]։
2019 թվականի հուլիսի 7-ին Միտրովիչը երկարաձգեց իր պայմանագիրը Ֆուլհեմի հետ մինչև 2024 թվականը[109][110][111][112]։ Հոկտեմբերի 1-ին սերբը դուբլի հեղինակ դարձավ Ռեդինգի դեմ խաղում[113][114]։ Հոկտեմբերի 23-ին նա հեթ-տրիկ ձևակերպեց Լուտոն Թաունի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[115][116]։ Նոյեմբերի 9-ին Միտրովիչը խփեց Բիրմինգհեմ Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆուլհեմին[117]։ Նոյեմբերի 26-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավդ Դերբի Կաունտիի դեմ խաղում[118]։ Նոյեմբերի 29-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[119][120]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Միտրովիչը Սերբիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն առաջնության առաջին՝ Ֆրանսիայի դեմ խաղում ստացավ կարմիր քարտ[121] և բաց թողեց մնացած հանդիպումները որակազրկման պատճառով։ Մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Միտրովիչը մասնակցեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[122]։ Այստեղ նա դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 4 խաղերում[123]՝ ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստը[124] և ընդգրկվելով խորհրդանշական հավաքականում[125]։
Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականի կազմում Միտրովիչը նշեց 2013 թվականի հունիսի 7-ին՝ Բելգիայի դեմ խաղում[126]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 6-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[127]։ Իր երկրորդ գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[128]։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Ավստրիայի դեմ խաղում՝ օգնելով Սերբիային հաղթել 3-2 հաշվով[129][130]։ 2018 թվականի մարտի 27-ին՝ Նիգերիայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[131]։ Հունիսի 9-ին Միտրովիչը հետ-տրիկ ձևակերպեց Բոլիվիայի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[132][133]։
2018 թվականի հունիսի 1-ին Միտրովիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[134][135]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 17-ին՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում[136][137]։ Հունիսի 22-ին նա գոլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի դեմ խաղում, բայց Սերբիան պարտվեց 2-1 հաշվով[138][139]։ Հունիսի 27-ին Միտրովիչը մասնակցեց Բրազիլիայի դեմ հանդիպմանը[140], սակայն այս խաղում Սերբիան պարտվեց 2-0 հաշվով[141] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[142]՝ իր խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը[143]։
2018 թվականի սեպտեմբերի 10-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Ռումինիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[144]։ Հոկտեմբերի 11-ին նա դուբլի հեղինակ դարձավ Չեռնոգորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[145]։ 2018 թվականին Միտրովիչը ճանաչվեց տարվա լավագույն սերբ ֆուտբոլիստ[146][147][148]։ 2018-19 մրցաշրջանում նա դարձավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփած 6 գոլերով[149][150]։ Հոկտեմբերի 10-ին Միտրովիչը խփեց Պարագվայի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 90-րդ րոպեին[151]։ Հոկտեմբերի 14-ին նա դուբլ ձևակերպեց Լիտվայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սերբիային[152]։ Նոյեմբերի 14-ին Միտրովիչը 2 գոլ խփեց Լյուքսեմբուրգի դեմ խաղում[153][154]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[155]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տելեօպտիկ | 2011–12 | Առաջին Լիգա | 25 | 7 | 1 | 0 | — | — | 26 | 7 | ||
Պարտիզան | 2012–13 | Սուպեր Լիգա | 25 | 10 | 2 | 2 | 9 | 3 | 36 | 15 | ||
2013–14 | 3 | 3 | 0 | 0 | 3 | 0 | 6 | 3 | ||||
Ընդհանուր | 28 | 13 | 2 | 2 | 12 | 3 | 0 | 0 | 42 | 18 | ||
Անդերլեխտ | 2013–14 | Բելգիայի Պրո Լիգա | 32 | 16 | 1 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 39 | 16 |
2014–15 | 37 | 20 | 6 | 4 | 7 | 3 | 1 | 1 | 51 | 28 | ||
Ընդհանուր | 69 | 36 | 7 | 4 | 13 | 3 | 1 | 1 | 90 | 44 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2015–16 | Պրեմիեր Լիգա | 34 | 9 | 1 | 0 | — | 1 | 0 | 36 | 9 | |
2016–17 | Չեմպիոնշիպ | 25 | 4 | 2 | 0 | 2 | 2 | 29 | 6 | |||
2017–18 | Պրեմիեր Լիգա | 6 | 1 | 0 | 0 | 1 | 1 | 7 | 2 | |||
Ընդհանուր | 65 | 14 | 3 | 0 | 0 | 0 | 4 | 3 | 72 | 17 | ||
Ֆուլհեմ | 2017–18 | Չեմպիոնշիպ | 17 | 12 | 0 | 0 | — | 3 | 0 | 20 | 12 | |
2018–19 | Պրեմիեր Լիգա | 37 | 11 | 1 | 0 | 1 | 0 | 39 | 11 | |||
2019–20 | Չեմպիոնշիպ | 25 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 18 | |||
Ընդհանուր | 79 | 41 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 84 | 41 | ||
Կարիերայի ընդհանուր | 266 | 111 | 14 | 6 | 25 | 6 | 9 | 4 | 314 | 127 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 3-ի դրությամբ[155]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 3 | 1 |
2014 | 7 | 0 |
2015 | 8 | 1 |
2016 | 8 | 5 |
2017 | 7 | 4 |
2018 | 13 | 12 |
2019 | 9 | 11 |
Ընդհանուր | 55 | 34 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտիզան
- Սերբիայի առաջնություն. 2012–13
Անդերլեխտ
- Բելգիայի առաջնություն. 2013–14[27]
- Բելգիայի սուպերգավաթ. 2014[29]
Նյուքասլ Յունայթեդ
- Չեմպիոնշիպ. 2016–17[68]
Ֆուլհեմ
- Չեմպիոնշիպի փլեյ օֆֆ. 2017–18[86]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2013[122]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2012–13[15]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2013[124]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2013[125]
- Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկու. 2014–15
- Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. մարտ 2018[79], ապրիլ 2018[80]
- Տարվա լավագույն սերբ ֆուտբոլիստ. 2018[146]
- ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի լավագույն ռմբարկու. 2018–19[149]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Serbia - A. Mitrović - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ McCormick, Sean (2018 թ․ հունիսի 17). «Who is Aleksandar Mitrovic? The Newcastle forward on whom Serbia's World Cup hopes rest». nechronicle. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Teleoptik Zemun - FK Mladenovac, Aug 27, 2011 - Prva liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Mlade snage nadolaze | FK PARTIZAN». archive.is. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Partizan Belgrade - Valletta FC, Jul 24, 2012 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Champions League - Partizan-Valletta». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Donji Srem Pecinci - FK Partizan Belgrade, Aug 18, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Partizan Belgrade - FK Jagodina, Aug 26, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Partizan Belgrade - FK Hajduk Kula, Sep 15, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Partizan Belgrade - Neftchi Baku, Sep 20, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Europa League - Neftçi-Partizan». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Partizan Belgrade - FK Radnicki Nis, May 2, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2012/2013 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 15,0 15,1 «Idealnih 11 Superlige: Partizan pet, Voša tri, Zvezda, Hajduk i Srem po jednog predstavnika! (VIDEO)» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «TOP 25 najboljih fudbalera Superlige u izboru MOZZART Sporta (VIDEO)». www.mozzartsport.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK PARTIZAN Beograd » Saopštenje FK Partizan». www.sr.partizan.rs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK PARTIZAN Beograd » Saopštenje FK Partizan». www.sr.partizan.rs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Sep 1, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «RSC Anderlecht - KV Mechelen, Sep 14, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «SL Benfica - RSC Anderlecht, Sep 17, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «RSC Anderlecht - Oud-Heverlee Leuven, Nov 2, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Olympiacos Piraeus - RSC Anderlecht, Dec 10, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Olympiakos Piraeus v Anderlecht Live Commentary & Result, 10/12/2013, UEFA Champions League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «RSC Anderlecht - KV Oostende, Mar 16, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2013/2014 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 27,0 27,1 «Belgian First Division A Table». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «RSC Anderlecht - KSC Lokeren, Jul 20, 2014 - Belgian Supercup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 29,0 29,1 «Anderlecht soulève sa douzième Supercoupe face à Lokeren». RTBF Sport (ֆրանսերեն). 2014 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Patro Eisden Maasmechelen - RSC Anderlecht, Sep 24, 2014 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Arsenal FC - RSC Anderlecht, Nov 4, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Hytner, David (2014 թ․ նոյեմբերի 4). «Arsenal 3-3 Anderlecht | Champions League match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ UEFA.com. «Bruges arrache la Coupe de Belgique». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2014/2015 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic: We profile the striker after he joins Newcastle». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Mitrovic Becomes A Magpie». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Association, Press (2015 թ․ հուլիսի 21). «Newcastle confirm signing of Aleksandar Mitrovic from Anderlecht». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle sign Aleksandar Mitrovic on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic: Newcastle United sign Anderlecht striker». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United - Southampton FC, Aug 9, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United 2-2 Southampton». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United - Arsenal FC, Aug 29, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United 0-1 Arsenal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Manchester City - Newcastle United, Oct 3, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Manchester City 6-1 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Newcastle United, Dec 13, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United - West Bromwich Albion, Feb 6, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Norwich City - Newcastle United, Apr 2, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Match report: Norwich City 3 Newcastle United 2». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United - Tottenham Hotspur, May 15, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United 5-1 Tottenham Hotspur». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «6 - Aleksandar Mitrovic is the sixth player in PL history to score a goal, assist a goal and get sent off in the same game». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2015/2016 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle relegated from the Premier League: What went wrong?». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Davis, Callum (2016 թ․ մայիսի 11). «Newcastle United relegated: Rafa Benitez's team are most expensive Premier League flops ever». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Waugh, Chris (2016 թ․ հունիսի 1). «Aleksandar Mitrovic's ban means Newcastle boss Rafa Benitez will make signing striker a priority». nechronicle. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Queens Park Rangers - Newcastle United, Sep 13, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Queens Park Rangers 0-6 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United - Preston North End, Oct 25, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United 6-0 Preston North End». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Preston North End - Newcastle United, Oct 29, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Preston North End 1-2 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Wolverhampton Wanderers - Newcastle United, Feb 11, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Wolverhampton Wanderers 0-1 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2016/2017 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle United 3-0 Barnsley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 68,0 68,1 Editorial, Reuters. «Newcastle win Championship, Blackburn relegated on dramatic final day». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-12-05-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ Edwards, Luke (2017 թ․ մայիսի 7). «Newcastle crowned Championship winners after late Jack Grealish Aston Villa equaliser halts Brighton». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 70,0 70,1 «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2017/2018 | 1989- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Mitrović Joins On Loan | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Fulham: Middlesbrough's Cyrus Christie and Newcastle's Aleksandar Mitrovic join». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Newcastle's Aleksandar Mitrovic joins Fulham after Anderlecht return collapsed». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Fulham FC - Nottingham Forest, Feb 3, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Bristol City - Fulham FC, Feb 21, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Bristol City 1-1 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Fulham FC - Sheffield United, Mar 6, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Preston North End - Fulham FC, Mar 10, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 79,0 79,1 «Cardiff boss Neil Warnock and Fulham striker Aleksandar Mitrovic win Sky Bet Championship March awards». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 80,0 80,1 «Player of the Month: Aleksandar Mitrovic – Fulham» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Bates, Pearce (2018 թ․ մայիսի 25). «The 'killer up front' ready to unsettle Aston Villa». birminghammail. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Final Championship table: Promotion, playoffs, relegation confirmed». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «League Table - 2017/18 | EFL Sky Bet Championship | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Championship play-offs: Fulham win Premier League promotion over Aston Villa in Wembley final | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Dean, Sam; Gibbs, Thom (2018 թ․ մայիսի 26). «Fulham win promotion to Premier League after beating Aston Villa in Championship play-off final». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 86,0 86,1 «Aston Villa 0-1 Fulham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ MacInnes, Paul (2018 թ․ մայիսի 26). «Fulham promoted to Premier League after play-off win over Aston Villa». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic joins Fulham from Newcastle on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic: Fulham sign Serbia striker from Newcastle». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Fulham sign Aleksandar Mitrovic on permanent deal from Newcastle». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Mitro Returns | Fulham Football Club». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ sport, Guardian (2018 թ․ հուլիսի 30). «Fulham sign Aleksandar Mitrovic and close in on Swansea's Alfie Mawson». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Fulham FC - Crystal Palace, Aug 11, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Fifield, Dominic (2018 թ․ օգոստոսի 11). «Wilfried Zaha seals Crystal Palace win and teaches Fulham harsh lesson». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Fulham FC - Burnley FC, Aug 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham 4–2 Burnley». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham FC - Watford FC, Sep 22, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham FC - Southampton FC, Nov 24, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham 3–2 Southampton». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham FC - Leicester City, Dec 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham FC - Huddersfield Town, Dec 29, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham's Mitrovic makes late difference in basement clash with Huddersfield». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham FC - Brighton & Hove Albion, Jan 29, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic leads storming Fulham comeback». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic | Football Stats | Fulham | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Premier League news: Fulham relegated from Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham relegated from Premier League after resounding defeat at Watford». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham relegated from Premier League after Watford thrashing». Metro (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «New Deal For Mitro». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic: Fulham striker agrees new five-year contract at club». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic signs five-year Fulham contract extension». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic Extends Contract With Fulham Despite Interest From Premier League Clubs». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Reading FC - Fulham FC, Oct 1, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic and Tom Cairney both struck twice as Fulham cruised to victory against 10-man Reading». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham FC - Luton Town, Oct 23, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham 3-2 Luton Town». www.fulhamfc.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Birmingham City - Fulham FC, Nov 9, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Fulham FC - Derby County, Nov 26, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Swansea City - Fulham FC, Nov 29, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic scores twice as Fulham to pile pressure on Swansea». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Serbia U19 - France U19, Jul 3, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 122,0 122,1 UEFA.com. «Under-19 - Serbia savour maiden triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Serbia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 124,0 124,1 uefa.com (2013 թ․ օգոստոսի 8). «Golden Player 2013 - Aleksandar Mitrovic». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 125,0 125,1 uefa.com (2013 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Belgium - Serbia, Jun 7, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Croatia, Sep 6, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «France - Serbia, Sep 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Austria, Oct 9, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia v Austria». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Nigeria - Serbia, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Bolivia, Jun 9, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Editorial, Reuters. «Mitrovic treble helps Serbia to 5-1 rout of Bolivia». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-11-28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ Editorial, Reuters. «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ IANS (2018 թ․ հունիսի 5). «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Costa Rica - Serbia, Jun 17, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «World Cup 2018: Serbia v Costa Rica». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Switzerland, Jun 22, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «World Cup 2018: Switzerland's Xherdan Shaqiri scores 90th-minute winner against Serbia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Brazil, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «World Cup 2018: Brazil into knockouts with win over Serbia». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Serbia - Brazil - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Romania, Sep 10, 2018 - UEFA Nations League C - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Montenegro - Serbia, Oct 11, 2018 - UEFA Nations League C - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 146,0 146,1 «Fulham's Aleksandar Mitrovic named Serbian Player of the Year». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Association, Press (2018 թ․ դեկտեմբերի 17). «Fulham striker Mitrovic wins Serbian player of the year award». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Aleksandar Mitrovic named Serbian Player of the Year». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 149,0 149,1 «Extratime.ie - Top Scorers - 2018-2019 UEFA Nations League». www.extratime.ie. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «UEFA Nations League A - List of goalscorers 18/19». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Serbia - Paraguay, Oct 10, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Lithuania - Serbia, Oct 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Serbia - Luxembourg, Nov 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ UEFA.com. «Serbia-Luxembourg | European Qualifiers». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 155,0 155,1 «Aleksandar Mitrović». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միտրովիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Միտրովիչը transfermarkt-ում
- Միտրովիչը soccerbase.com-ում
- Միտրովիչը WhoScored.com կայքում
- Միտրովիչը Ֆուլհեմի պաշտոնական կայքում
- Միտրովիչը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Միտրովիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Միտրովիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-12-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդար Միտրովիչ» հոդվածին։ |
|
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Պարտիզան Բելգրադի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տելեօպտիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ