Ալեսանդրո Պլիցարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդրո Պլիցարի
Alessandro Plizzari
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 2000(2000-03-12)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Կրեմա, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 192 սմ
Քաշ 73 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լիվորնո
(վարձավճարով Միլանից)
Համար 35
Պատանեկան կարիերա
2006-2016 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Իտալիա Միլան 0 (0)
2017-2018   Իտալիա Տերնանա 19 (0)
2019-ներկա   Իտալիա Լիվորնո 0 (0)
Ազգային հավաքական
2015 Իտալիա Իտալիա Մ15 6 (0)
2015 Իտալիա Իտալիա Մ16 3 (0)
2016 Իտալիա Իտալիա Մ17 7 (0)
2016-2018 Իտալիա Իտալիա Մ19 14 (0)
2017-ներկա Իտալիա Իտալիա Մ20 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 26-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 26-ի, 2019

Ալեսանդրո Պլիցարի (իտալ.՝ Alessandro Plizzari, մարտի 12, 2000(2000-03-12)[1][2], Կրեմա, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Միլանից վարձավճարով հանդես է գալիս Լիվորնոյի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլիցարին Միլանի ակադեմիայի սան է[4]։ 2016 թվականի հուլիսին նա տեղափոխվեց ակումբի առաջին կազմ՝ դառնալով թիմի երրորդ դարպասապահը։ 2017 թվականի հուլիսի 4-ին Պլիցարին երկարաձգեց իր պայմանագիրը Միլանի հետ մինչև 2020 թվականը, ինչից հետո 1 տարվա վարձավճարով միացավ Տերնանային[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 6-ին՝ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[8]։ 2017-18 մրցաշրջանում Պլիցարին անցկացրեց 20 հանդիպում՝ բաց թողելով 40 գնդակ և ընդամենը 1 խաղում պահելով իր դարպասը անառիկ, իսկ Տերնանան զբաղեցրեց վերջին հորիզոնականը Սերիա B-ում՝ դուրս մնալով առաջնությունից[9]։

2019 թվականի ապրիլի 30-ին Պլիցարին երկարաձգեց իր պայմանագիրը Միլանի հետ մինչև 2023 թվականը[10][11][12]։ Օգոստոսի 1-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Լիվորնոյին[13][14][15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլիցարին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա 2016 թվականին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[16]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[17]։ 2017 թվականին Պլիցարին մասնացկեց աշխարհի Մ20 առաջնությանը որպես թիմի երկրորդ դարպասապահ[18]՝ խաղադաշտ դուրս գալով միայն 3-րդ տեղի համար Ուրուգվայի դեմ խաղում[19][20]։

2018 թվականին Պլիցարին Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21]՝ անցկացնելով 5 հանդիպում և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[22]։ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ[23][24], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պորտուգալիային[25][26]։ 2019 թվականին մինչև 20 տարեկանների կազմում Պլիցարին մասնակցեց աշխարհի առաջնությանը[27][28]՝ անցկացնելով 5 հանդիպում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տերնանա (վարձավճար) 2017–18 Սերիա B 19 0 1 0 20 0
Լիվորնո (վարձավճար) 2019–20 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 19 0 1 0 0 0 0 0 20 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2018[23]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2018[22]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - A. Plizzari - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Alessandro Plizzari: Milan's knight in shining armour - SempreMilancom». SempreMilancom (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Official: Milan loan Plizzari to Ternana | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «AC Milan sending Alessandro Plizzari to Ternana - Tribal Football». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Ternana Unicusano Calcio - Trapani Calcio, Aug 6, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «Ternana Unicusano Calcio - FC Empoli, Aug 26, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Italian Serie B Table». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  10. Milan, A. C. «OFFICIAL STATEMENT: ALESSANDRO PLIZZARI». AC Milan. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «Plizzari signs new Milan deal | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  12. Zeevi, Meytar. «Official: Plizzari extends his Milan contract to 2023 | Rossoneri Blog - AC Milan News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  13. Milan, A. C. «COMUNICATO UFFICIALE: ALESSANDRO PLIZZARI». AC Milan. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  14. «Official: Plizzari loan to Livorno | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  15. Zeevi, Meytar. «Plizzari to Livorno is a done deal, the 19-year-old goalkeeper is set to join the Serie B side on loan for one season | Rossoneri Blog - AC Milan News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  16. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  17. UEFA.com. «U17 EURO - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  18. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  20. FIFA.com. «Italy beat Uruguay on penalties to finish third». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  21. «Nicolato ufficializza i 20 convocati per l'Europeo: le gare dell'Italia in diretta su Rai Sport | VivoAzzurro». vivoazzurro.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  22. 22,0 22,1 uefa.com. «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  23. 23,0 23,1 UEFA.com. «Under-19 - Portugal's unique feat in Finland». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  24. «Portugal U19 4-3 Italy U19 (AET): Pedro Correia snatches dramatic winner in Euro final». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  25. «Italy U19 - Portugal U19, Jul 29, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  26. «Portugal Captures European U19 Title With Wild 4-3 Win Over Italy». The18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  27. «Italy name U-20 World Cup squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  28. Schlenker, Pete (2019 թ․ մայիսի 15). «Rossoneri Round-up for 15 May: Milan's Alessandro Plizzari makes the Italy U20 World Cup squad». The AC Milan Offside. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  29. «Alessandro Plizzari». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]