Ալեսանդրո Պիկոլոմինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեսանդրո Պիկոլոմինի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1508[1][2]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էմարտի 12, 1579[1] (70 տարեկան)
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունաստղագետ, կաթոլիկ քահանա, փիլիսոփա, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ և գրող
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս, Q55395045? և տիտղոսակիր արքեպիսկոպոս
Alessandro Piccolomini Վիքիպահեստում

Ալեսանդրո Պիկոլոմինի (երբեմն Ալեսանդր կամ Ալեքսանդր, իտալ.՝ Alessandro Piccolomini, 13 հունիսի, 1508 թվական - 12 մարտի 1578 թվական), իտալացի գրող, հումանիստ, փիլիսոփա և աստղագետ, սիենական Պիկոլոմինիների գերդաստանի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկոլոմինին ծնվել է Իտալիայի Սիենա գավառում։ Պատկանել է հայտնի և ազդեցիկ սիենական Պիկոլոմինիների գերդաստանին, որը տվել է երկու պապ՝ Պիոս II և Պիոս III:

1539 թվականին տեղափոխվել է Պադովա, որտեղ սովորել է տեղի համալսարանում։ Այստեղ նա հետաքրքրվել է բնական գիտություններով և 1540 թվականին թողարկել է տրակտատ «Աշխարհի ոլորտների և անշարժ աստղերի մասին» (De la sfera del mondo e delle stelle fisse), որտեղ նկարագրել է տիեզերքի և նրա օրենքների մասին, այն ժամանակվա գիտական պատկերացումներով։ Տրակտատը կազմած էր 6 գրքերից, նվիրված տարբեր հարցերի՝ Էվկլիդյան երկրաչափությունից և գնդաձև կոնստրուկցիաներից մինչև Պտղոմեոսյան տարածքներ և Երկրի ջերմային գոտիների երկրաչափական նկարագրություններ։ Պիկոլոմինին առաջին անգամ օգտագործել է տառային՝ լատինական նշանագրությունը, համաստեղությունների աստղերը անվանելու համար։ 50 տարի անց Բայերը դասակարգեց այն առավել հաջորդական՝ օգտագործելով հունական այբուբենը։

1546 - 1558 թվականներին ապրել է Հռոմում։ 1574 թվականին կնքվել է Պատրասի արքեպիսկոպոս, մնացել է Սիենայում որպես արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Պիկոլոմինիի օգնական։ Մահացել է 1578 թվականի մարտի 12 -ին Սիենայում։

Մեծ համբավ է ձեռք բերել դառնալով Սիենայի Խուլերի թատերական ակադեմիայի անդամ (Accademia degli Intronati), «Ապշեցնող» (di Stordito) կեղծանվամբ և մասնակցություն է ունեցել նրա գործունեությանը։ Նրա ստեղծագործությունները զբաղեցրել են իրենց որոշակի և ուրույն տեղը 16 -րդ դարի գրականության շարքում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի Միջազգային աստղագիտական միությունը Ալեսանդրո Պիկոլոմինիի անունով կոչեց Լուսնի երևացող կողմի խառնարաններից մեկ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Tomasi F. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Catholic-Hierarchy.org