Ալեսանդրո Բուոնջոռնո
| Ալեսանդրո Բուոնջոռնո իտալ.՝ Alessandro Buongiorno | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 6, 1999[1] (26 տարեկան) |
| Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
| Անդամություն | Կարպի ՖԱ |
Ալեսանդրո Բուոնջոռնո (իտալ.՝ Alessandro Buongiorno;), իտալացի ֆուտբոլիստ, «Տորինո» ակումբի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուոնջոռնոն «Տորինո» ակումբի սան է իր հայրենի քաղաքից։ 2018 թվականի ապրիլի 4-ին «Կրոտոնեի» դեմ խաղում իր նորամուտը նշեց իտալական Ա Սերիայում ՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Էմիլիանո Մորետտիին:[2] Նույն թվականի ամռանը Ալեսանդրոն խաղային պրակտիկա ստանալու համար վարձակալվել է «Կարպի» ակումբի կողմից։ Սեպտեմբերի 25-ին «Պերուջայի» դեմ խաղում նա նորամուտը նշեց իտալական Բ Սերիայում։[3] 2020 թվականի սկզբին Բուոնջոռնոն վարձավճարով տեղափոխվեց «Տրապանի»։ Հունվարի 18-ին «Ասկոլիի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր թիմում։[4]
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում Բուոնջոռնոն մասնակցել է Լեհաստանում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չեկավ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Торино VS. Кротоне 4:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Перуджа VS. Карпи 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Трапани VS. Асколи 3:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հունվարի 18.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Calcio ProfileԱրխիվացված 2018-04-05 Wayback Machine
- Serie A ProfileԱրխիվացված 2018-05-23 Wayback Machine
- FIGC ProfileԱրխիվացված 2018-04-05 Wayback Machine