Ալեսանդրո Բիրինդելի
![]() Բիրինդելին Յուվենտուսի կազմում 2006 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1974[1] (50 տարեկան) | ||
Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | աջ պաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
![]() | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1992-1997 |
![]() | 118 | (1) |
1997-2008 |
![]() | 196 | (2) |
2008-2009 |
![]() | 37 | (0) |
2009-2010 |
![]() | 27 | (0) |
1992-2010 | Ընդհանուր | 378 | (3) |
Ազգային հավաքական | |||
1991 |
![]() | 0 | (0) |
1997 |
![]() | 3 | (0) |
2002-2004 |
![]() | 6 | (0) |
Մարզչական կարիերա | |||
2010-2011 |
![]() | ||
2011 |
![]() | ||
2012 |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեսանդրո Բիրինդելի (իտալ.՝ Alessandro Birindelli, նոյեմբերի 12, 1974[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա), նախկին իտալացի ֆուտբոլիստ։ Խաղացել է եզրային, հիմնականում՝ աջ պաշտպանի դիրքում[2]։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է Յուվենտուսում, որի կազմում անցկացրել է ավելի քան 300 հանդիպում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմպոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրինդելին Էմպոլիի ակադեմիայի սան է։ Նա կարիերան սկսել է որպես աջ վինգեր, սակայն այնուհետև տեղափոխվել է պաշտպանություն։ 1995-96 մրցաշրջանում իտալացին Էմպոլիի հետ հաղթեց Իտալիայի գավաթ Սերիա C-ն և երկրորդ տեղը գրավեց Սերիա C1-ում՝ տեղափոխվելով Սերիա B: 1996-97 մրցաշրջանում ակումբը երկրորդ տեղը գրավեց Սերիա B-ում՝ տեղափոխվելով Սերիա A: Էմպոլիի կազմում Բիրինդելին անցկացրեց 122 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Յուվենտուս
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին Բիրինդելին տեղափոխվեց Յուվենտուս[3], որտեղ հանդես էին գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Ալեսանդրո Դել Պիերոն, Զինեդին Զիդանը, Էդգար Դավիդսը և Ֆիլիպո Ինձագին, իսկ գլխավոր մարզիչը Մարչելո Լիպին էր։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Իտալիայի սուպերգավաթի Վիչենցայի դեմ խաղում[4]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց օգոստոսի 31-ին՝ Լեչչեի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Չեմպիոնների Լիգայի Ֆեյենորդի դեմ խաղում՝ այս հանդիպման ժամանակ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[6]։ Իր առաջին մրցաշրջանում Բիրինդելին Յուվենտուսի հետ հաղթեց Իտալիայի առաջնությունը և հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց Ռեալ Մադրիդին 1-0 հաշվով։
Յուվենտուսի հետ Բիրինդելին ևս 2 անգամ հաղթեց Սերիա A-ն՝ 2002 և 2003 թվականներին, բացի այդ՝ 2 անգամ հաղթեց Իտալիայի սուպերգավաթը և 2 անգամ հասավ Իտալիայի գավաթի եզրափակիչ։ 2002-03 մրցաշրջանում Յուվենտուսը Բիրինդելիի հետ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց Միլանին 2-3 հաշվով։
2005 թվականի ամռանը՝ Բենֆիկայի դեմ ընկերական խաղում Բիրինդելին ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով ամբողջ մրցաշրջանը։ 2006 թվականի Իտալական ֆուտբոլի կոռուպցիոն սկանդալի պատճառով Յուվենտուսը հեռացվեց Սերիա A-ից և զրկվեց 2005 ու 2006 թվականների Սերիա A-ի գավաթներից։ 2006-07 մրցաշրջանում Յուվենտուսը հաղթեց Սերիա B-ն և վերադարձավ Իտալիայի բարձրագույն դիվիզիոն, իսկ Բիրինդելին անցկացրեց 37 հանդիպում՝ լինելով թիմի երկրորդ ավագը։ 2007-08 մրցաշրջանում Կլաուդիո Ռանիերին դարձավ Յուվենտուսի գլխավոր մարզիչը, և Բիրինդելին դուրս մնաց թիմի հիմնական կազմից՝ անցկացնելով ընդամենը 7 հանդիպում։ Յուվենտուսի կազմում Բիրինդելին անցկացրեց 11 տարի՝ մասնակցելով 305 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ՝ ակումբից հեռանալով 2008 թվականի մայիսի 17-ին[7]։
Հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսի 22-ին Բիրինդելին միացավ Պիզային[8]։ 2008-09 մրցաշրջանում Պիզան դուրս մնաց Սերիա B-ից, ապա՝ ֆինանսական խնդիրների պատճառով հեռացվեց իտալական ֆուտբոլից։
2009 թվականի օգոստոսին Բիրինդելին 2 տարվա պայմանագիր կնքեց Պեշինայի հետ։ 2010 թվականի հունիսին իտալացին ստացավ ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ Պեշինան ծանր պարտքերի պատճառով հեռացվեց ֆուտբոլից։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիրինդելին ներկայացրեց Իտալիայի Մ17 հավաքականը 1991 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն չմասնակցեց թիմի 3 հանդիպումներից ոչ մեկին։ Իտալիայի Մ23 հավաքականի հետ Բիրինդելին 1997 թվականին հաղթեց Միջերկրածովյան խաղերը՝ մասնակցելով թիմի 4 խաղերից 3-ին։
Իտալիայի ազգային հավաքականի կազմում Բիրինդելին իր դեբյուտը նշեց 2002 թվականի նոյեմբերի 20-ին՝ Թուրքիայի դեմ ընկերական խաղում[9]։ Բացի այս խաղը, հաջորդ 2 տարիներին նա անցկացրեց ևս 5 հանդիպում ազգային հավաքականի կազմում։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էմպոլի | 1992–93 | Սերիա C1 | 1 | 0 | — | — | 0 | 0 | 1 | 0 | ||
1993–94 | 22 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 23 | 0 | ||||
1994–95 | 30 | 0 | — | 0 | 0 | 30 | 0 | |||||
1995–96 | 30 | 0 | 0 | 0 | 30 | 0 | ||||||
1996–97 | Սերիա B | 35 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |||
Ընդհանուր | 118 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 122 | 1 | ||
Յուվենտուս | 1997–98 | Սերիա A | 29 | 0 | 7 | 1 | 10 | 1 | 1 | 0 | 47 | 2 |
1998–99 | 24 | 1 | 2 | 0 | 8 | 1 | 2 | 0 | 36 | 2 | ||
1999–00 | 22 | 0 | 4 | 0 | 8 | 0 | 4 | 0 | 38 | 0 | ||
2000–01 | 19 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 25 | 0 | ||
2001–02 | 10 | 0 | 8 | 1 | 9 | 0 | 0 | 0 | 27 | 1 | ||
2002–03 | 17 | 0 | 4 | 0 | 13 | 1 | 1 | 0 | 35 | 1 | ||
2003–04 | 19 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 28 | 0 | ||
2004–05 | 12 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 18 | 0 | ||
2005–06 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2006–07 | Սերիա B | 37 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 1 | |
2007–08 | Սերիա A | 7 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | |
Ընդհանուր | 196 | 2 | 38 | 2 | 62 | 3 | 9 | 0 | 305 | 7 | ||
Պիզա | 2008–09 | Սերիա B | 37 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 38 | 0 | |
Պեշինա | 2009–10 | Սերիա C | 27 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 29 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 378 | 3 | 43 | 2 | 62 | 3 | 11 | 0 | 494 | 8 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմպոլի
- Իտալիայի գավաթ Սերիա C. 1995–96
- Juventus
- Սերիա A․ 1997–98, 2001–02, 2002–03
- Իտալիայի սուպերգավաթ․ 1997, 2002, 2003; երկրորդ տեղ․ 1998, 2005
- ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթ․ 1999
- Սերիա B․ 2006–07
- Իտալիայի գավաթ․ երկրորդ տեղ․ 2001–02, 2003–04
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա․ երկրորդ տեղ․ 1997–98, 2002–03
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիա Մ23
- Միջերկրածովյան խաղեր․ 1997
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - A. Birindelli - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Alessandro Birindelli». footballdatabase.eu. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Juventus FC - Vicenza Calcio, Aug 23, 1997 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Juventus FC - US Lecce, Aug 31, 1997 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Juventus FC - Feyenoord Rotterdam, Sep 17, 1997 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Juve News | Birindelli al passo d'addio:"Grazie Juve"». 2009 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Birindelli, Masiero, Pit e Greco: un poker d'assi per il Pisa Calcio - PISA CALCIO SPA - SITO UFFICIALE». 2008 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Italy - Turkey, Nov 20, 2002 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Alessandro Birindelli». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիրինդելին transfermarkt-ում
- Բիրինդելին BDFutbol.com-ում
- Բիրինդելին WhoScored.com կայքում
- Բիրինդելին National-Football-Teams.com-ում
- Բիրինդելին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Բիրինդելի» հոդվածին։ |
|