Ալեկո Էսկանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեկո Էսկանդարյան
Esky3.JPG
Ազգությունը ամերիկահայ
Քաղաքացիությունը Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of Iran.svg Իրան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1982(1982-07-09)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Montvale, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Հասակ 175 սանտիմետր

Ալեքս Էսկանդարյան (հուլիսի 9, 1982(1982-07-09)[1], Montvale, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ կարիերան ավարտած ֆուտբոլիստ։ Եղել է «Նյու Յորք Կոսմոս» (անգլ.՝ New York Cosmos) թիմի գլխավոր մարզչի օգնականը և նրանց պահեստային թիմի՝ «Նյու Յորք Կոսմոս Բ»-ի (անգլ.՝ New York Cosmos B) գլխավոր մարզիչը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոց և քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգենի կաթոլիկ ավագ դպրոցում սովորելու տարիներին Էսկանդարյանը վաստակել է 1999-2000 թվականների Gatorade պետական ավագ դպրոցի Տարվա մարզիկ կոչումը: Նա նաև ճանաչվել է NSCAA/adidas-ի ամբողջ Ամերիկայի և Նյու Ջերսի նահանգի Տարվա խաղացող՝ իր առաջին տարում 25 խաղում 66 գնդակով և 15 գոլային փոխանցմամբ Նյու Ջերսին ղեկավարելուց հետո: Ավագ դպրոցի կարիերան ավարտել է 154 գոլով, որը լավագույնն էր Բերգենի պատմության մեջ և երրորդը՝ Նյու Ջերսիի ավագ դպրոցի պատմության մեջ[2]։

Նախքան պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելը 3 տարի խաղացել է Վիրջինիայի համալսարանում, որտեղ ճանաչվել է քոլեջի լավագույն ֆուտբոլիստ և 2002 թվականին պարգևատրվել «Hermann Trophy» մրցանակով՝ Cavaliers-ի կազմում խփելով 25 գոլ (դպրոցական ռեկորդ) և կատարելով 4 գոլային փոխանցում: Վիրջինիայի համալսարանում նա խաղացել է 3 խաղաշրջան և դարձել դպրոցի լավագույն ֆուտբոլիստը։ Cavaliers-ի կազմում կարիերան ավարտել է 50 գոլով (ներառյալ 15 խաղի հաղթանակ)՝ 113 միավոր, և 60 խաղում կատարելով 13 գոլային փոխանցում: UVA-ում 3 խաղաշրջանի ընթացքում Էսկանդարյանը 3 անգամ եղել է All-American, իսկ 2002 թվականին ճանաչվել է Ամերիկայի քոլեջի տարվա ֆուտբոլիստ: Էսկանդարյանը վերադարձել է համալսարան 2010 թվականի խաղաշրջանի ընթացքում՝ ավարտելու իր աստիճանը և զբաղեցնելու թիմի մարզչի օգնականի աշխատանքը։

Մասնագիտական գործունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն լիգայի իր առաջին չորս խաղաշրջանները Էսկանդարյանը խաղացել է D.C.United-ում, որը նրան ամբողջությամբ նախապատրաստել է 2003 թվականի MLS Superdraft-ին։ Առաջին մրցաշրջանում 23 խաղի ընթացքում խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ 2004 թվականի մրցաշրջանում, երբ նրա մարզիչ Ռեյ Հուդսոնին փոխարինեց Պիտեր Նովակը, Էսկանդարյանը ավելի երկար ժամանակ էր մնում խաղադաշտում։ Նա առաջնորդեց D.C. United-ին գոլ խփելու՝ 10-րդը այդ խաղաշրջանում, և դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ DC United-ը վաստակեց Բարձրագույն լիգայի գավաթը: Իր լավ խաղի շնորհիվ 2004 թվականին արժանացավ նաև D.C. United մարզչի մրցանակին:

2004 թվականի նոյեմբերի 14-ին Էսկանդարյանը խաղաց իր առաջին Բարձրագույն գավաթի խաղը: Նա օգնեց D.C. United-ին հաղթել Kansas City Wizards ակումբին, ինչպես նաև հաղթել առաջնությունում՝ առաջին խաղակեսում 4 րոպեի ընթացում խփելով երկու գոլ: Դա Բարձրագույն գավաթի պատմության մեջ ամենաարագ գոլային զույգն էր:

2005 թվականին ուղեղի ցնցման հետևանքով Էսկանդարյանը վաղաժամ ավարտեց մրցաշրջանը: Հիվանդության պատճառով բաց թողնելով 2005 թվականի մեծ մասը, Էսկանդարյանը ժամանակ չկորցրեց՝ 2006-ի խաղաշրջանում իր հետքը թողնելու համար և խաղաշրջանի բացմանը նորից խաղաց Նյու Յորքի դեմ: D.C. United-ի կազմում անցկացրած 22 խաղի ընթացքում Էսկանդարյանը արձանագրեց 7 գոլ և 2 գոլային փոխանցում: 2006 թվականի օգոստոսի 9-ին Ռեալ Մադրիդի 2006-ի ամառային խաղաշրջանի ժամանակ նա խփեց DC United-ի միակ գոլը, և խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

2006 թվականի դեկտեմբերի 22-ին D.C. United-ը վաճառեց Էսկանդարյանին Toronto FC-ին, իսկ հաջորդ տարվա մայիսի 22-ին Toronto FC-ից վաճառվեց Real Salt Lake-ին՝ փոխարինելով Ջեֆ Քաննինգհեմին[3]։ Real Salt Lake-ի և Toronto-ի կազմում Էսկանդարյանը խաղացել է 23 խաղ՝ խփելով 2 գոլ և դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ, խաղացել է ընդհանուր առմամբ 1 913 րոպե։

Խաղացողների փոխանակման ժամանակ Chivas USA-ը Էսկանդարյանին գնել է Real Salt Lake-ից։ Այս տեղափոխությունը հայտարարվեց 2008 թվականի հունվարի 18-ին 2008 MLS SuperDraft-ում: 2008 թվականին՝ վիրահատության պատճառով խաղաշրջանի առաջին կեսը բաց թողնելուց հետո, Էսկանդարյանը վերադարձավ միայն տարվա վերջին և խաղաշրջանն ավարտեց 5 գոլով և 2 գոլային փոխանցմամբ։ Օգոստոսի 30-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում նա գոլ խփեց իր նախկին երեք թիմերի դեմ խաղերում (RSL, Toronto, and DC)։

2009 թվականի հուլիսի 1-ին Էսկանդարյանը վաճառվեց Լոս Անջելես Գալաքսի-ին։ Թիմի կազմում առաջին խաղն անցկացրեց հուլիսի 4-ին։ Խաղի նպատակը հաղթելն էր, քանի որ Լոս Անջելեսը Նոր Անգլիային հաղթում էր 1-0 հաշվով[4]։ Հուլիսի 16-ին Նյու Յորքում 3-1 հաշվով Էսկանդարյանը կրկին հաղթեց։ Նրա խփած գոլն առաջադրվեց Բարձրագույն լիգայի տարվա գնդակի համար։ Սակայն հուլիսի 19-ին՝ AC Milan-Galaxy խաղի երկրորդ խաղակեսում 27-ամյա ֆուտբոլիստը լուրջ վնասվածք ստացավ․ գնդակն անսպասելիորեն դիպավ դեմքին, ինչի արդյունքում կոտրեց քիթը և ուղեղի ցնցում ստացավ։

2010 թվականի մարտից Էսկանդարյանը վնասվածքների պատճառով անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը[5]։ Նա Virginia Cavaliers ֆուտբոլային ակումբում եղել է մարզչի օգնական։ 2011 թվականի հունիսի 15-ին հայտարարվեց, որ Էսկանդարյանը միացել է Philadelphia Union-ի տեխնիկական անձնակազմին՝ որպես երիտասարդների տեխնիկական ղեկավար՝ ծրագրի ղեկավար Ջոն Հաքվորթի վերահսկողության ներքո[6]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին մայիսի 26-ին Էսկանդարյանը Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղացել է Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Նա Միացյալ Նահանգների թիմը ներկայացրել է նաև U-17, U-20 և U-23 ազգային հավաքականներում։ 2004 թվականին Էսկանդարյանը գլխավորում էր Մեքսիկայում Օլիմպիական որակավորման մրցաշարը (4 գոլով), թեև ԱՄՆ թիմը չկարողացավ որակավորվել 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի համար:

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 1-ին Էսկանդարյանը New York Cosmos-ի հետ պայմանագիր ստորագրեց՝ որպես մարզչի օգնական[7]։ Նա միացավ այն թիմին, որտեղ մի անգամ՝ փոքր ժամանակ, դիտել էր հոր՝ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Անդրանիկ Էսկանդարյանի խաղը։

2013 թվականին՝ վերադարձի խաղաշրջանի ժամանակ, Էսկանդարյանը եղել է նաև գլխավոր մարզիչ Ջիովաննի Սավարեսի մարզչական անձնակազմի անդամը։ 2013 թվականի խաղաշրջանի ընթացքում Էսկանդարյանը օգնեց Cosmos-ին՝ իր հարկի տակ գրանցել անգերազանցելի ռեկորդ (W-D-L: 5-2-0), իսկ խաղաշրջանի ընթացքում 14 խաղում թիմը վաստակեց 31 միավոր (W-D-L: 9-4-1)։

2015 թվականի օգոստոսի 8-ին Էսկանդարյանը գլխավորում էր Cosmos B թիմը, որն արժանացավ National Premier Soccer League կոչմանը՝ լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթելով Chattanooga FC թիմին։ Խաղն անցկացվում էր Շատանուգայում՝ Թենեսի, 18 227 հանդիսատեսի առջև։ Դա Միացյալ Նահանգներում սիրողական ֆուտբոլի երբեմնի ամենաշատ հանդիսատես ունեցող խաղն էր[8]։ Որպես գլխավոր մարզիչ՝ Էսկանդարյանն ավարտեց իր առաջին մրցաշրջանը անպարտելի ռեկորդով, քանի որ Cosmos B-ն արձանագրեց 15-0-1 ռեկորդը 2015 թվականի NPSL մրցաշրջանում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսը հայ-իրանական ծագում ունի․ հայրը իրանցի ֆուտբոլիստ Անդրանիկ Էսկանդարյանն է, ով պաշտոնապես խաղում էր New York Cosmos-ի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուում Էսկանդարյանը հանդես է եկել մի դրվագում, որտեղ նկարահանվել է Քիմ Քարդաշյանի հետ[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա MLS գավաթի չեմպիոն (1) 2004
  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա MLS գավաթի MVP (1) 2004
  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա MLS All Star (2) 2004, 2006
  • Ֆուտբոլի բարձրագույն լիգա Supporter's Shield (1) 2006

Գլխավոր մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆուտբոլի ազգային պրեմիեր լիգա, Չեմպիոն (1) 2015

Մարզչի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսամերիկյան ֆուտբոլի լիգա, Ֆուտբոլի գավաթի չեմպիոն (3) 2013, 2015, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Brody, Stefan. "Alecko Eskandarian's career in limbo" Archived 2012-09-25 at the Wayback Machine., The Record (Bergen County), March 18, 2010. Accessed February 16, 2011. "'I'm a soccer player through and through. If I could play, I would. Being an athlete my whole life, shutting it down is the worst type of torture,' said Eskandarian, who graduated from Bergen Catholic in 2000 as the Bergen County's all-time leader with 154 goals. 'At the same time, this is my brain. It's not a hamstring or an ankle.'"
  3. Polishuk Mark (2007-05-22)։ «TFC get their man in Cunningham»։ MLSnet.com։ Արխիվացված է օրիգինալից March 27, 2008-ին։ Վերցված է 2007-05-23 
  4. Bell Jack (7 July 2009)։ «Week's Notables»։ The New York Times։ Վերցված է 18 February 2018 
  5. «Eskandarian sidelined indefinitely»։ The Washington Post 
  6. «Eskandarian joins Union as youth technical director»։ 15 June 2011 
  7. http://m.mlssoccer.com/news/article/2013/02/01/former-mls-cup-mvp-eskandarian-joins-staff-nasls-new-york-cosmos
  8. «Wiedmer: Even in defeat, CFC won» 
  9. «Once You Go Black, You DO Go Back! Kimmy Cakes Says She Wants A ‘Normal Armenian Boy’»։ 31 August 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]