Ալեկոծություն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեկոծություն
տեսակգեղանկար
նկարիչՇաբանյան
ժանրծովանկար
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմածովափնյա մոտիվով կատարված ստեղծագործություն
Ծանոթագրություններ

Ալեկոծություն, Շաբանյանի նկարներից, որտեղ պատկերված է ծովի խռովահույզ, ալեկոծ վիճակը։ «Ալեկոծությունը» նկարը դիտողին մտերմացնում է բնության ծանոթ տարերքի հետ` գեղագիտական հաճույք պատճառելով նրան։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարանը ներկայացնում է ծովի մեջ երկարած, արհեստական պատնեշի նմանվող, սեղանաձև հարթ կտրվածքով մի ժայռ, որի շուրջը տեղի է ունենում ալեբախություն։ Ափ խուժող ալիքները թափով հարվածում են ժայռի կողերին, փրփուրների վերածվելով` վեր շպրտվում, խորտակվում ու ետ քաշվում` կրկնելու իրենց հարվածները։ Դրանք տպավորիչ են իրենց գոյացրած փրփրակալած թմբերով ու փոսորակներով` ստեղծելով ալեկոծությանը հարազատ տպավորություն։ Ալեկոծության տպավորությունը գագաթնակետին է հասցված ժայռապատնեշի հակադիր կողմին բախված և հսկայական բարձրությամբ վեր խոյացած փրփրակալած վիթխարի ալիքով` նմանվելով հսկայական ուժի ռումբի պայթյունից առաջացած ծխի քուլաների։ Ծովի տարերքի այս ցնցող տեսարանը թվում է սարսափելի, բայց միաժամանակ տպավորիչ ու գեղեցիկ։ Նկարիչը գեղանկարչորեն է պատկերել փրփրակալած ալիքները, որոնց սպիտակ բաշերն ընդգծված են ծովի պղտոր կապտականաչավուն մակերեսին, իսկ ժայռի հարթ մակերեսից թափվող ջրի հոսանքը հիշեցնում է ջրվեժ։

Ճիշտ է, ծովանկարում ալեկոծության թափը չի հասնում այնպիսի պաթետիկայի, ինչպիսին կարելի է տեսնել Այվազովսկու ստեղծագործություններում, որոնք ռոմանտիկնկարչի գերզգայուն երևակայության ծնունդ են, բայց Շաբանյանի գործում ճշմարտությունը ճանաչողական իր հատկությամբ դիտողին մտերմացնում է բնության տարերքի հետ` գեղագիտական հաճույք պատճառելով նրան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե.Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն Հայ