Ալեխանդրո Կասոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեխանդրո Կասոնա
իսպ.՝ Alejandro Casona
Ծննդյան անունիսպ.՝ Alejandro Rodríguez Álvarez
Ծնվել էմարտի 23, 1903(1903-03-23)[1][2]
ԾննդավայրBisuyu, Cangas del Narcea, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1965(1965-09-17)[3][1][4][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանԱլմուդենի գերեզմանոց
Գրական անունAlejandro Casona
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ և սցենարիստ
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՕվիեդոյի համալսարան
Ժանրերդրամատուրգ, թատրոն և պոեզիա
Պարգևներ
 Alejandro Casona Վիքիպահեստում

Ալեխանդրո Կասոնա (իսպ.՝ Alejandro Casona, իսկական անունը՝ Ալեխանդրո Ռոգրիգես Ալվարես[5], մարտի 23, 1903(1903-03-23)[1][2], Bisuyu, Cangas del Narcea, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա - սեպտեմբերի 17, 1965(1965-09-17)[3][1][4][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ և դրամատուրգ, որին ընդունված է համարել 1927 թվականի սերնդի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեխանդրո Կասոնան ծնվել է Իսպանիայի հյուսիսում՝ Աստուրիա գավառի Կանգաս դել Նարսեա մունիցիպալիտետի Բեսուլլո (իսպ.՝ Besullo) գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ Սովորել է Օվեդոյի և Մուրսիայի համալսարաններում։ Դրանից բացի, Մուրսիայում ավարտել է արտասանության և բեմական արվեստի դպրոց[5]։

1924 թվականին Կասոնան դարձել է Մադրիդի «Նկարված թռչուն» թատերախմբի դերասան[5]։

1928 թվականից աշխատել է որպես ուսուցիչ։ 1931 թվականին Մադրիդում կազմակերպել է Ժողովրդական թատրոն[6]։

1939 թվականին Իսպանիայում գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության գլուխ անցնելուց հետո Ալեխանդրո Կասոնան արտագաղթել է և մինչև 1963 թվականն ապրել Մեքսիկայում ու Արգենտինայում[7]։

Կասոնայի արվեստը կրել է սիմվոլիզմի ու էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ Նրա կատակերգություններն ու դրամաները կապված են իսպանական ժողովրդական թատրոնի ավանդույթների հետ[6]։ Նրա ստեղծագործությունները բազմիցս բեմադրվել և էկրանավորվել են [8][9]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծովահարսը ցամաքում» (պրեմիերան տեղի է ունեցել Մադրիդի «Էսպանյոլ» թատրոնում 1934 թվականին)[5]
  • «Նորից դև» (1935)
  • «Գարնանը ինքնասպանությունն արգելված է» (1937)
  • «Ծառերը կանգնած են մահանում» (պրեմիերան տեղի է ունեցել Բուենոս Այրեսի Ժողովրդական թատրոնում 1949 թվականին, իսպ.՝ Los árboles mueren de pie)
  • «Յոթ ճիչ օվկիանոսում» (պրեմիերան տեղի է ունեցել Բուենոս Այրեսի Նոր թատրոնում 1949 թվականին)
  • «Երրորդ բառը» (1953)
  • «Ոսկե կոշկախթանների ասպետը» (1965)
  • «Առավոտյան փերի» (իսպանական ժողովրդական լեգենդ կյանքի և մահվան մասին)։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 2 — М.: Советская энциклопедия, Гловацкий — Кетуракис, 1963, 1216 стб. с илл., 14 л. илл.
  6. 6,0 6,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 13. Канцелярия конфискации — Киргизы. — М.: Большая Российская энциклопедия, 2009. — 783 с.: ил.: карт.
  7. Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 11. Италия — Кваркуш. 1973. 608 стр., илл.; 39 л. илл. и карт. 1 карта-вкл.
  8. «В Петербурге "Балтийский дом" представил премьеру "Деревья умирают стоя"». Российская газета. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  9. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]