Ալեգրանսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեգրանսա
Alegranza 3D version 1.gif
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՎարչատարածքԼաս Պալմաս
Մակերես10,21 կմ²[1]
Մասն էChinijo Archipelago?
Աշխարհագրական տեղադրությունԿանարյան կղզիներ
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Ալեգրանսա (իսպ.՝ Alegranza), կղզի Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի ափի մոտ։ Իսպանիայի Կանարյան կղզիներից ամենահյուսիսայինն է, Չինիխո կղզեխմբի մի մասն է և գտնվում է Լաս-Պալմասի նահանգում։ Լանսարոտեի Տեգիսե մունիցիպալիտետի կազմում է։

Աշխարհագրական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը կազմում է 10,2 կմ²։ Կղզին առանձնանում է 1,1 կմ տրամագծով խառնարանով և 289 բարձրությամբ։ Երկրորդ ամենաբարձր գագաթը` Մոնտանա դե Լոբոսն է, որն ունի 256 մետր բարձրություն։ Հյուսիսային մասը հիմնականում հարթ է։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին «Չինիխո կղզեխումբ» բնական պարկի մի մասն է կազմում (Parque Natural del Archipiélago Chinijo)[2][3]։ Կղզում բնակիչ չկա։ Պունտա Դելգադայի փարոսը գտնվում է Ալեգրանսայի արևելյան մասում։ Փարոսը կառուցվել է 1861-1865 թվականներին և 2002 թվականին որակավորվել է որպես պատմական հուշարձան (Bien de Interés Cultural)[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու անունը, որը թարգմանվել է իսպաներեն «ուրախություն» բառից, ըստ որոշ գիտնականներիի տրվել է Ժան դե Բետանքուրի կողմից, քանի որ նա ուրախություն էր զգացել, այդ ցամաքը հայտնաբերելիս[5]։ 1940 թվականից ի վեր կղզին պատկանում է Խորդան-Մարտինոն ընտանիքին[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]