Ալդանի բարձրավանդակ (ռուս.՝ Алданское нагорье, յակուտ.՝ Алдан үрдэлэ), Ռուսաստանի Սախա-Յակուտիայի Հանրապետությունում, Ալդան գետի վերին հոսանքի և Ստանկովյան լեռնաշղթայի միջև։ Միջին բարձրությունը 800–1000 մետր է, առավելագույնը՝ 2306 մետր։ Կազմված է գնեյսներից և բյուրեղային թերթաքարերից. հանդիպում են կարստային ձևեր։