Jump to content

Ալգորիթմային համադրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալգորիթմային համադրում
հասկացություն Խմբագրել Wikidata
Ենթադասcurating, ալգորիթմ Խմբագրել Wikidata
Կիրառությունըինտերնետ-որոնողական համակարգ, Սոցիալական մեդիա Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էինֆորմատիկա, Սոցիալական մեդիա Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններՍոցիալական մեդիա, ինֆորմատիկա, media studies Խմբագրել Wikidata
Հիմնական թեմաՖիլտրային պղպջակ Խմբագրել Wikidata
Has immediate causealgorithmic bias Խմբագրել Wikidata
Հետևանքalgorithmic canonization Խմբագրել Wikidata
Կազմված էԽոր ուսուցում, algorithmic canonization Խմբագրել Wikidata

Ալգորիթմային համադրում (անգլ.՝ Algorithmic curation), առցանց մեդիայի ընտրությունն այնպիսի տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են առաջարկման համակարգերը և անհատականացված որոնումը: Համադրումը ենթադրում է առցանց բովանդակության և առաջարկությունների ընտրովի տարածում՝ հիմնված ենթադրյալ հետաքրքրությունների վրա[1]: Համադրման ալգորիթմները կիրառում են զտման տարբեր մոտեցումներ, ինչպիսիք են համագործակցային զտումը և բովանդակության վրա հիմնված զտումը: Օրինակները ներառում են որոնողական համակարգեր և սոցիալական մեդիայի արտադրանքներ, ինչպիսիք են Էքսի(նախկինում՝ Twitter) լրահոսը, Ֆեյսբուքի նորությունների հոսքը (News Feed) և Գուգլի անհատականացված որոնումը[2]:

Վաղ ալգորիթմային համադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց հարթակներն օգտագործում են լրահոսի ալգորիթմներ՝ որոշելու համար, թե ինչ բովանդակություն ներկայացնեն յուրաքանչյուր օգտատիրոջ[3][4]: Սոցիալական մեդիայի հարթակներում հրապարակվող բովանդակության ծավալը ստեղծեց ավտոմատացված զտման անհրաժեշտություն, քանի որ օգտատերերի կողմից հասանելի բովանդակության ձեռքով վերանայումը գործնականում անիրագործելի է[3][4]: Այս համակարգերը գործում են որպես յուրօրինակ «դռնապաններ»՝ ձևավորելով, թե օգտատերերն ինչ նոր տեղեկատվության են առնչվում, և ազդեցություն ունենալով նրանց գիտելիքների, ուշադրության և քաղաքական տեղեկատվության հետ առնչվելու շրջանակի վրա։[4]:

Տեղեկատվական գերծանրաբեռնվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ դասակարգման ալգորիթմները լուծում էին տեղեկատվական գերծանրաբեռնվածության խնդիրը՝ ցուցադրելով ամենանոր կամ ամենահայտնի գրառումները[3]: ետագա համակարգերն անցում կատարեցին բովանդակության դասակարգմանը՝ հիմնվելով կանխատեսվող ներգրավվածության վրա՝ նպատակ ունենալով մեծացնել հարթակում օգտատերերի անցկացրած ժամանակը[3]: Հետազոտությունները պարզել են, որ ներգրավվածությանը միտված այս համակարգերը կարող են մեծացնել ապատեղեկատվության տարածումը և նպաստել քաղաքական բևեռացմանը՝ որպես օգտատերերի փոխազդեցության օպտիմալացման կողմնակի ազդեցություն[4]:

Ինչպես է ալգորիթմը ժամանակի ընթացքում փոխում օգտատերերի լրահոսը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզվել է, որ ալգորիթմային համադրումը որոշ առումներով մեծացնում է աղբյուրների բազմազանությունը՝ միաժամանակ նվազեցնելով օգտատերերին ներկայացվող արտաքին հղումների քանակը, ինչը սահմանափակում է հարթակից դուրս գտնվող բովանդակության հասանելիությունը[4]: Գործակալների վրա հիմնված մոդելավորում օգտագործող հետազոտությունն ուսումնասիրել է, թե ինչպես են օգտատերերի վարքագիծը, տեղեկատվության որակը և ալգորիթմային դիզայնը ժամանակի ընթացքում փոխազդում միմյանց հետ:[3][4]

Արհեստական բանականության ի հայտ գալը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաստոդոն սոցիալական ցանցում օգտատիրոջ համար անհատականացված հրապարակումների հոսք։

Հարթակները գնալով ավելի շատ անցում կատարեցին կանոնների վրա հիմնված դասակարգման համակարգերից դեպի մեքենայական ուսուցման և ԱԲ-ի կողմից կառավարվող մոտեցումների, որոնք թույլ են տալիս լրահոսերն անհատականացնել ավելի մեծ մասշտաբով և օգտատերերի վարքագծին ավելի շատ են արձագանքող դարձնում[3][4]: Օրինակ՝ Էքսը հրաժարվեց ժամանակագրական լրահոսից՝ անցնելով ԱԲ-ի վրա հիմնված դասակարգման համակարգի, որն անհատականացնում է բովանդակությունը յուրաքանչյուր օգտատիրոջ համար[4]: Այս համակարգերն ունակ են դասակարգման որոշումներ կայացնել բովանդակության և օգտատերերի փոխազդեցությունների այնպիսի ծավալների պարագայում, որոնք գործնականում անհնար կլիներ մշակել ձեռքով[4]:

Զտման տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցային զտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցային զտման (ՀԶ) մեթոդները ստեղծում են առաջարկություններ՝ հիմնվելով անձի օգտագործման օրինաչափությունների վրա[5]: ՀԶ-ն կանխատեսում է անձի նախընտրությունն այս կամ այն տարրի նկատմամբ՝ համապատասխանեցնելով նրա հետաքրքրությունները նմանատիպ հետաքրքրություններ ունեցող այլ օգտատերերի հետաքրքրությունների հետ[5]: Այս գործընթացը թույլ է տալիս կիսվել գնահատականներով նմանատիպ պրոֆիլներ ունեցող օգտատերերի միջև[5]: ՀԶ-ն հիմնված է մարդկային վարքագծի օրինաչափությունների վրա, այլ ոչ թե բուն բովանդակության մեքենայական վերլուծության[5]: ՀԶ համակարգերի օգտատերերը գնահատում են այն տարրերը, որոնց հետ փոխազդել են, և այս գնահատականները ձևավորում են հետաքրքրությունների պրոֆիլ: Այնուհետև համակարգն այդ օգտատիրոջը համապատասխանեցնում է նմանատիպ պրոֆիլներ ունեցող այլ անձանց հետ և օգտագործում է նրանց գնահատականները՝ առաջարկություններ ստեղծելու համար[5]: Համագործակցային զտումը կարող է կիրառվել բովանդակության տարբեր տեսակների, այդ թվում՝ տեքստի, պատկերների, երաժշտության և ֆինանսական պրոդուկտների նկատմամբ, և կարող է հաշվի առնել այնպիսի բարդ հատկանիշներ, ինչպիսիք են ճաշակը և որակը, որոնք դժվար է հստակորեն ներկայացնել[6]:

Բովանդակության վրա հիմնված զտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովանդակության վրա հիմնված զտումը (ԲՀԶ) կառուցում է օգտատիրոջ պրոֆիլ՝ ներկայացնելով այն տարրերի տեսակները, որոնց հետ օգտատերը փոխազդել է՝ հիմնվելով այդ տարրերը նկարագրելու համար օգտագործվող հիմնաբառերի և հատկանիշների վրա[6][7]: Առաջարկությունները ստեղծվում են՝ ներկայացնելով այնպիսի տարրեր, որոնք նման են նրանց, որոնց հետ օգտատերը նախկինում փոխազդել է կամ որոնք ներկայումս դիտում է[7]: ԲՀԶ մեթոդը յուրաքանչյուր տարրի համար ստեղծում է պրոֆիլ՝ հիմնված առանձին հատկանիշների և բնութագրերի վրա, իսկ այնուհետև կառուցում է բովանդակության վրա հիմնված օգտատիրոջ պրոֆիլ՝ օգտագործելով այդ բնութագրերի կշռված վեկտորը, որը ստացվել է այն տարրերից, որոնք օգտատերը գնահատել է, գնել է կամ որոնց հետ փոխազդել է[6][7]: Կշիռները ներկայացնում են յուրաքանչյուր բնութագրի հարաբերական կարևորությունը և կարող են հաշվարկվել այնպիսի տեխնիկաների կիրառմամբ, ինչպիսիք են Բայեսյան դասակարգիչները (Bayesian classifiers), կլաստերային վերլուծությունը, որոշումների ծառերը և արհեստական նեյրոնային ցանցերը՝ նպատակ ունենալով գնահատել այն հավանականությունը, որ օգտատերը կփոխազդի առաջարկվող տարրի հետ[6]: Բովանդակության վրա հիմնված զտման կիրառություններից մեկը Pandora Radio-ն է, որտեղ օգտատերերը նշում են արտիստ, ժանր կամ կոմպոզիտոր՝ կայան ստեղծելու համար, և համակարգն ի հայտ է բերում նմանատիպ հատկանիշներով երաժշտություն[6]:

Առաջարկությունների համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկությունների համակարգերը դասակարգում և առաջարկում են բովանդակություն օգտատերերին՝ հիմնվելով օգտատիրոջ անուղղակի և ուղղակի մուտքագրումների համադրության վրա[8]: Անուղղակի ազդանշանները ներառում են որոշակի տարրի դիտման կամ դրա հետ փոխազդեցության վրա ծախսված ժամանակը[8]: Ուղղակի ազդանշանները ներառում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են գրառումներ հավանելը, խանութների էջերը պահպանելը, նորությունների հոդվածներ կարդալը կամ բովանդակությամբ կիսվելը[8]:

Անհատականացված որոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատականացված որոնումը նպատակ ունի ստանալ օգտատիրոջ համար առավել տեղին արդյունքներ՝ ներառելով հստակ հարցումից դուրս գտնվող համատեքստային գործոններ, ինչպիսիք են անցյալ հարցումները, զննարկման պատմությունը և ենթադրյալ հետաքրքրությունները[9]: Սոցիալական մեդիայի հարթակները, ինչպիսիք են Էքսը (նախկինում՝ Twitter) և Բլյուսքայը, առաջարկություններ են գեներացնում՝ հիմնվելով նմանատիպ օգտատերերի և այն բովանդակության վրա, որի հետ այդ օգտատերերը փոխազդում են:[10] Անհատականացված որոնումը կարող է նաև թույլ տալ օգտատերերին ուղղակիորեն զտել արդյունքները՝ արգելափակելով որոշակի արտահայտություններ կամ հեշթեգեր պարունակող բովանդակությունը[11]:Նախնական պատմություն չունեցող նոր օգտատերերի համար անհատականացված որոնումը կարող է հիմնվել բովանդակության վրա հիմնված զտման վրա՝ նախնական համատեքստ սահմանելու համար[6]: Նմանատիպ գործընթացներն օգտագործվում են որոնողական համակարգերի և մանրածախ առևտրի հարթակների կողմից՝ արդյունքները և ապրանքների առաջարկություններն անհատ օգտատերերին հարմարեցնելու համար[փա՞ստ]:

ԱԲ-ի ներդրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական բանականությունը նպաստում է ալգորիթմային համադրմանը մեքենայական ուսուցման մոդելների միջոցով, որոնք ունակ են մշակել մեծ ծավալի տվյալներ[12]: Այնպիսի տեխնիկաներ, ինչպիսիք են խորը ուսուցումը և ամրապնդմամբ ուսուցումը, թույլ են տալիս համադրման ալգորիթմներին ավելի մեծ մանրամասնությամբ մոդելավորել օգտատերերի նախընտրությունները՝ հաստատված զտման մոտեցումների հետ մեկտեղ[12]: Սա հարթակներին հնարավորություն է տալիս արագորեն ճշգրտել բովանդակության դասակարգումները՝ ի պատասխան օգտատերերի վարքագծի[12]: Սոցիալական մեդիայի և հոսքային մուլտիմեդիայի համատեքստերում ԱԲ-ով կառավարվող համակարգերը դասավորում են լրահոսերն ըստ կանխատեսված համապատասխանության, ընդ որում, արդյունքները ձևավորվում են ուսուցողական տվյալներում առկա օրինաչափություններով[13]:

Սոցիալական մեդիան և հնարավոր ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքման խցեր (Echo chambers )

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական մեդիայի ալգորիթմները, ինչպիսիք են Էքսի (նախկինում՝ Twitter) կողմից օգտագործվողները, առաջարկում են բովանդակություն, որի հետ, ըստ համակարգի կանխատեսման, օգտատերը դրականորեն կփոխազդի: Տարբերվող տեսակետներ ունեցող օգտահաշիվների բովանդակության ի հայտ գալու հավանականությունն ավելի փոքր է, ինչը կարող է նվազեցնել աղբյուրների և թեմաների բազմազանությունը ու նպաստել արձագանքման խցերի (echo chambers) ձևավորմանը[4]: Օրինակ՝ Ֆեյսբուքի նորությունների հոսքը նախագծված է ի հայտ բերելու այնպիսի բովանդակություն, որը համապատասխանում է օգտատերերի նախորդող ներգրավվածությանը, ինչը կարող է ամրապնդել գոյություն ունեցող հայացքները[14]: Այս դինամիկան կարող է նպաստել զտիչների պղպջակների առաջացմանը, որոնցում օգտատերերը հազվադեպ են առնչվում իրենց առկա հետաքրքրություններից դուրս գտնվող բովանդակությանը: Օգտատերերը կարող են էլ ավելի նեղացնել իրենց լրահոսերը՝ ակտիվորեն արգելափակելով որոշակի բովանդակություն կամ օգտահաշիվներ[4]:

Գերներկայացվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական մեդիայի հարթակներում նկատվող օրինաչափություններից է ալգորիթմային տեսանելիության կենտրոնացումը օգտատերերի փոքր ենթաբազմության շրջանում: Ամենաակտիվ, ամենամեծ հետևորդների բանակ ունեցող կամ ամենաշատ ներգրավվածություն ապահովող օգտատերերի բովանդակությունը սովորաբար ավելի հաճախ է ի հայտ բերվում, ինչը նշանակում է, որ փոքր թվով օգտահաշիվներ կարող են կազմել այլ օգտատերերի լրահոսերում հայտնվող նյութերի անհամաչափ մեծ բաժինը[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Khan, Sadia; Bhatt, Ibrar (2018). «Curation». The International Encyclopedia of Media Literacy (անգլերեն). John Wiley & Sons, Ltd. էջեր 1–9. doi:10.1002/9781118978238.ieml0047. ISBN 978-1-118-97823-8. Վերցված է 2025-11-21-ին.
  2. ↑ Berman, Ron; Katona, Zsolt (2016 թ․ սեպտեմբեր). «The Impact of Curation Algorithms on Social Network Content Quality and Structure». Working Papers (անգլերեն).
  3. 1 2 3 4 5 6 Gausen, Anna; Luk, Wayne; Guo, Ce (2022-12-28). «Using Agent-Based Modelling to Evaluate the Impact of Algorithmic Curation on Social Media». Journal of Data and Information Quality. 15 (1): 2:1–2:24. doi:10.1145/3546915. ISSN 1936-1955.
  4. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Bandy, Jack; Diakopoulos, Nicholas (2021-04-22). «More Accounts, Fewer Links: How Algorithmic Curation Impacts Media Exposure in Twitter Timelines». Proceedings of the ACM on Human-Computer Interaction. 5: 78:1–78:28. doi:10.1145/3449152.
  5. 1 2 3 4 5 Herlocker, Jonathan (2000). «Explaining Collaborative Filtering Recommendations». Proceedings of the 2000 ACM conference on Computer supported cooperative work. էջեր 241–250. doi:10.1145/358916.358995. ISBN 1-58113-222-0.
  6. 1 2 3 4 5 6 «Online Recommender Systems – How Does a Website Know What I Want? |» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-11-21-ին.
  7. 1 2 3 Wang, Donghui; Liang, Yanchun; Xu, Dong; Feng, Xiaoyue; Guan, Renchu (2018-10-01). «A content-based recommender system for computer science publications». Knowledge-Based Systems. 157: 1–9. doi:10.1016/j.knosys.2018.05.001. ISSN 0950-7051.
  8. 1 2 3 Roy, Deepjyoti; Dutta, Mala (2022-05-03). «A systematic review and research perspective on recommender systems». Journal of Big Data. 9 (1): 59. doi:10.1186/s40537-022-00592-5. ISSN 2196-1115.
  9. ↑ Dou, Zhicheng; Song, Ruihua; Wen, Ji-Rong (2007-05-08). «A large-scale evaluation and analysis of personalized search strategies». Proceedings of the 16th international conference on World Wide Web (անգլերեն). Banff Alberta Canada: ACM. էջեր 581–590. doi:10.1145/1242572.1242651. ISBN 978-1-59593-654-7.
  10. ↑ Liu, Yuhan; Song, Emmy; Zhang, Owen Xingjian; Merriman, Jewel; Zhang, Lei; Monroy-Hernández, Andrés (2025-10-16). «Understanding Decentralized Social Feed Curation on Mastodon». Proceedings of the ACM on Human-Computer Interaction. 9 (7): 1–25. doi:10.1145/3757688.
  11. ↑ Quelle, Dorian; Bovet, Alexandre (2025-02-26). «Bluesky: Network topology, polarization, and algorithmic curation». PLOS ONE (անգլերեն). 20 (2) e0318034. arXiv:2405.17571. Bibcode:2025PLoSO..2018034Q. doi:10.1371/journal.pone.0318034. ISSN 1932-6203. PMID 40009593. {{cite journal}}: Check |pmid= value (օգնություն)
  12. 1 2 3 Lazer, David; Swire-Thompson, Briony; Wilson, Christo (2024-09-01). «A Normative Framework for Assessing the Information Curation Algorithms of the Internet». Perspectives on Psychological Science (անգլերեն). 19 (5): 749–757. doi:10.1177/17456916231186779. ISSN 1745-6916. PMID 38010888.
  13. ↑ Villermet, Quentin; Poiroux, Jérémie; Moussallam, Manuel; Louail, Thomas; Roth, Camille (2021-09-13). «Follow the guides: Disentangling human and algorithmic curation in online music consumption». Fifteenth ACM Conference on Recommender Systems. New York, NY, USA: Association for Computing Machinery. էջեր 380–389. arXiv:2109.03915. doi:10.1145/3460231.3474269. ISBN 978-1-4503-8458-2.
  14. ↑ Papa, Venetia; Photiadis, Thomas (2021-12-15). «Algorithmic Curation and Users' Civic Attitudes: A Study on Facebook News Feed Results». Information (անգլերեն). 12 (12): 522. doi:10.3390/info12120522. hdl:20.500.14279/32861. ISSN 2078-2489.