Ալգիս Ուժդավինիս
Ալգիս Ուժդավինիս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1962 |
Ծննդավայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 25, 2010 (48 տարեկան) |
Մահվան վայր | Kabeliai, Marcinkonys Eldership, Varėna District Municipality, Լիտվա |
Քաղաքացիություն | Լիտվա |
Կրթություն | Վիլնյուսի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | փիլիսոփա և դասական բանասեր |
Անդամություն | Լիտվայի գիտությունների ակադեմաի |
Algis Uždavinys Վիքիպահեստում |
Ալգիս Ուժդավինիս (լիտ.՝ Algis Uždavinys, ապրիլի 26, 1962, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2010, Kabeliai, Marcinkonys Eldership, Varėna District Municipality, Լիտվա), լիտվացի փիլիսոփա և գիտնական։ Իր աշխատանքներում առաջին անգամ գերմենեվտիկական համեմատական վերլուծության են ենթարկվել եգիպտական և հունական կրոնները, մասնավորապես նրանց էզոթերկ հարաբերությունները սեմական կրոնների հետ։ Նա ուսումնասիրել է իսլամի ներքին ասպեկտը (սուֆիզմ)։ Նրա գրքերը լույս են տեսել լիտվերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, այդ թվում`Պլոտինի, Ֆրիտյոֆ Շուոնի և Անանդա Կումարասվամի թարգմանությունները ռուսերեն և լիտվերեն լեզուներով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալգիս Ուժդավինիսը ծնվել է 1962 թվականի ապրիլի 26-ին Վիլնյուսում, մեծացել է Նեման գետի ափին գտնվող Դրուսկինիկայում, որը գտնվում է լիտվայի հարավային մասում։ Այնուհետեւ տեղափոխվել է Վիլնյուս, որտեղ սովորել է Լիտվայի պետական արվեստի ինստիտուտում (այժմ Վիլնյուսի արվեստի ակադեմիայում)[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտելուց հետո նա ծանոթացել է ավանդապաշտական դպրոցի աշխատանքներին և հեղինակների հետ, և դա ազդել է նրա համեմատական մեկնաբանությունների, մասնավորապես սուֆիզմի, հին եգիպտական կրոնների, և Պյութագորասից մինչև վերջին Նեոպլատոնականները հունական փիլիսոփայական ավանդույթների շարունակական հաստատման վրա[2]։ Այդ վերջին պնդումնակնհայտորեն կատարվել է Պիեռ Ադոյի ազդեցության ներքո[2]։
Ուժդավինիսը եղել է Acta Orientalia Vilnensia ամսագրի խմբագրական կոլեգյաի ակտիվ անդամ[3] և Վիլնյուսի գեղարվեստական ակադեմիայի Կաունասի ֆակուլտետի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ։ Որպես գեղարվեստական քնանադատ, փիլիսոփա և մտավորական՝ Ուժդավինիսը եղել է ականավոր անձնավորություն Լիտվայի մշակութային կյանքում։ 2008 թվականին նա եղել է Բենդիգոյի (Ավստրալիա) Լա Տրոբա համալսարանի գիտաշխատող[4]։
Նա եղել է Նեոպլատոնական հետազոտությունների միջազգային ընկերության[5] և Լիտվայի նկարիչների ասոցիացիայի անդամ։ Նա անընդհատ տբագրվում էր այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Sacred Web (Վանկուվեր)[6] և Sophia (Վաշինգտոն)[7]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուժդավինիսը մահացել է 2010 թվականի հուլիսի 25-ին, իր հայրենի Կաբելյայում, քնի ընթացքում սրտի կաթվածից[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Golden Chain: An Anthology of Platonic and Pythagorean Philosophy (World Wisdom, 2004) ISBN 978-0-941532-61-7. Introduction.
- Philosophy as a Rite of Rebirth: From Ancient Egypt to Neoplatonism (The Matheson Trust and Prometheus Trust, 2004) ISBN 978-1-898910-35-0. A free sizeable excerpt.
- The Heart of Plotinus: The Essential Enneads (World Wisdom, 2009) ISBN 978-1-935493-03-7.
- Philosophy and Theurgy in Late Antiquity (Sophia Perennis, 2010) ISBN 978-1-59731-086-4
- Ascent to Heaven in Islamic and Jewish Mysticism (The Matheson Trust, 2011) ISBN 978-1-908092-02-1. PDF excerpt
- Orpheus and the Roots of Platonism (The Matheson Trust, 2011) ISBN 978-1-908092-07-6. PDF excerpt
Մենագրություններ լիտվերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Labyrinth of Sources. Hermeneutical Philosophy and Mystagogy of Proclus, Vilnius: Lithuanian State Institute of Philosophy and Sociology, Eurigmas, 2002. (ISBN 9986-523-88-5).
- Hellenic Philosophy from Numenius to Syrianus, Vilnius: Lithuanian State Institute of Culture, Philosophy, and Arts, 2003. (ISBN 9986-638-40-2).
- The Egyptian Book of the Dead, Kaunas: Ramduva. (ISBN 978-9955-524-06-9).
- Hermes Trismegistus: The Way of Wisdom, Vilnius: Sophia, 2005. (ISBN 9986-9351-3X).
Գլուխներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "From Homer to the Glorious Qur’an: Hermeneutical Strategies in the Hellenistic and Islamic Traditions, " Sacred Web, vol. 11, 2003.
- "The Egyptian Book of the Dead and Neoplatonic Philosophy, " History of Platonism, Plato Redivivus, eds. Robert Berchman and John Finamore. New Orleans: University Press of the South, 2005.
- "Chaldean Divination and the Ascent to Heaven, " in Seeing with Different Eyes: Essays in Astrology and Divination, eds. Patrick Curry and Angela Voss, Cambridge: Cambridge Scholars Publishing, 2007.
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Putting on the Form of the Gods: Sacramental Theurgy in Neoplatonism», Sacred Web vol. 5, 2000, pp. 107–120.
- «Sufism in the Light of Orientalism» Արխիվացված 2010-09-05 Wayback Machine, Research Institute of Culture, Philosophy, and Arts, 2007.
- «Voices of Fire: Understanding Theurgy» Արխիվացված 2008-09-05 Wayback Machine, Eye of the Heart, Vol 1, 2008.
- «Metaphysical symbols and their function in theurgy» Արխիվացված 2012-09-14 Wayback Machine, Eye of the Heart, Vol 2, 2008.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kazimieras Seibutis, «In memoriam Algis Uždavinys», Acta Orientalia Vilnensia 9.2: 185—187.
- ↑ 2,0 2,1 See his Introduction to The Golden Chain.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ See Harry Oldmeadow "In Memoriam: Algis Uždavinys (1962—2010) and his Antipodean Sojourn, " Sacred Web 27, 2011.
- ↑ http://www.isns.us/. See also the obituary by J. Finamore International Journal of the Platonic Tradition, vol. 5, no. 1, 2011 , pp. 4-5(2).
- ↑ http://www.sacredweb.com/
- ↑ http://www.sophiajournal.com/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kazimieras Seibutis, «In memoriam Algis Uždavinys», Acta Orientalia Vilnensia 9.2: 185—187.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալգիս Ուժդավինիս» հոդվածին։ |
|