Ալբին Կուրտի
| Ալբին Կուրտի Albin Kurti | |
| Կուսակցություն՝ | Vetëvendosje!? |
|---|---|
| Կրթություն՝ | Պրիշտինայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Ծննդյան օր | մարտի 24, 1975[1] (51 տարեկան) |
| Ծննդավայր | Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | |
Ալբին Կուրտի (ալբ․՝ Albin Kurti, մարտի 24, 1975[1], Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Կոսովոյի քաղաքական գործիչ։ Ինքնորոշում կուսակցության առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել Է Պրիշտինայի համալսարանում, Պրիշտինայի համալսարանի ուսանողների անկախ միության ղեկավարն էր և ալբանացի ուսանողների հուզումների կազմակերպիչներից մեկը, որոնք հանդես էին գալիս Հարավսլավիայի փլուզման և տեղի սերբերի վտարման օգտին։ 1997 թվականին նա միացավ Կոսովոյի ազատագրման բանակի գրոհայիններին։ 1997-1999 թվականներին նա կազմակերպել էր ուսանողների բողոքի ցույցերը Պրիշտինայում և Կոսովոյի այլ խոշոր քաղաքներում։ 1999 թվականին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, 2001 թվականին Միլոշևիչի անկումից հետո ազատ է արձակվել նոր հարավսլավական կառավարությունը։
Այդ ընթացքում նա ստացել է Կոսովոյի անջատողականների ամենահայտնի առաջնորդներից մեկի կարգավիճակը։ Կուրտին ձեռք է բերել լայն քաղաքական փորձ և աջակցություն արտասահմանում Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բրյուսելում, Կոպենհագենում և Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում։ Նա հանդիպել է նաև Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
2020 թվականի մարտի 25-ին Կոսովոյի խորհրդարանը անվստահության վոտում է հայտնել Կուրտիի կառավարությանը COVID-19 համավարակի հետ կապված արտակարգ դրություն մտցնելուց հրաժարվելու համար[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Парламент непризнанного Косова вынес вотум недоверия правительству Албина Курти». ТАСС. 2020 թ․ մարտի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Парламент Косово выразил недоверие премьеру из-за мер против COVID-19». ՌԻԱ Նովոստի. 2020 թ․ մարտի 26. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kosova Crisis Center(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբին Կուրտի» հոդվածին։ |
| ||||||