Ալբեր Սամբի Լոկոնգա
Ալբեր Սամբի Լոկոնգա ֆրանսերեն՝ Albert Sambi Lokonga | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 22, 1999[1] (27 տարեկան) | ||
| Ծննդավայր | Բելգիա | ||
| Հասակ | 1,83 մետր | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ալբեր-Մբոյո Սամբի Լոկոնգա (ֆրանսերեն՝ Albert-Mboyo Sambi Lokonga, հոկտեմբերի 22, 1999[1], Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, «Արսենալի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան, որը վարձավճարով խաղացել է իսպանական «Սևիլյայում»:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոկոնգան «Անդերլեխտ» ակումբի սան է։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին «Էյպենի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «Էյպենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Անդերլեխտի» կազմում[3]։
2021 թվականի հուլիսի 19-ին 17,2 միլիոն ֆունտով տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»[4]։ Օգոստոսի 13-ին «Բրենտֆորդի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։
2023 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»[6]։ Փետրվարի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7].
2023 թվականի սեպտեմբերի 1-ին վարձավճարով դարձել է «Լուտոն Թաուն» ակումբի խաղացող։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերի 2-ին Էստոնիայի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտի ավագ եղբայրը՝ Պոլ-Ժոզե Մպոկուն, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FBref.com
- ↑ «Андерлехт VS. Эйпен 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Андерлехт VS. Эйпен 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Arsenal sign Albert Sambi Lokonga from Anderlecht on long-term contract» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Брентфорд VS. Арсенал Лондон 2:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Albert Sambi Lokonga joins Palace on loan». Crystal Palace FC. 2023 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Манчестер Юнайтед VS. Кристал Пэлас 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Эстония VS. Бельгия 2:5» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Սամբի Լոկոնգա» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բելգիացի ֆուտբոլիստներ
- Բրյուսել քաղաքում ծնվածներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լուտոն Թաունի ֆուտբոլիստներ
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սևիլյայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ