Ալբեր Մարքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ալբեր Մարքե
Albert Marquet (1875-1947), c. 1920s.jpg
Ծնվել է մարտի 27, 1875({{padleft:1875|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}})[1]
Ծննդավայր Բորդո
Վախճանվել է հունիսի 13, 1947({{padleft:1947|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:13|2|0}})[1] (72 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն նկարիչ
Ուշագրավ աշխատանքներ Q17494877? և Q17495440?
Անդամակցություն Նկարիչների իրավունքների հասարակություն
Albert Marquet Վիքիպահեստում

Ալբեր Մարքե (Marquet) (մարտի 27, 1875[1], Բորդո - հունիսի 13, 1947[1], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ։ Ֆրանսիական կոմկուսի անդամ (1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմից հետո)։ 1895-1898 թվականներին սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում, Գ. Մորոյի մոտ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905-1907 թվականներին հարել է ֆովիզմին, ստեղծել կենսահաստատ, սակայն առավել զուսպ բնանկարներ («Հուլիսի 14-ին՝ Հավրում», մասնավոր հավաքածու, Փարիզ) և դիմանկարներ։ 1907 թվականից հետո Մարքեյի աշխատանքներին բնորոշ են լակոնիկ գծանկարը, հորինվածքի պարզ կառուցվածքը, մեղմ ու գորշավուն գուներանգների նուրբ հարաբերումները («Սեն-Միշել կամուրջը Փարիզում», 1912, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))։ Մարքեն ձգտել է բնության տևական ու հանգիստ վիճակների, լուսա-օդային միջավայրի վերարտադրմանը, լայնարձակ տարածականության ստեղծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 355 CC-BY-SA-icon-80x15.png