Ալբեր Կոեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբեր Կոեն
ֆր.՝ Albert Cohen
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1895(1895-08-16)[1][2][3][…]
ԾննդավայրԿերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան
Մահացել էհոկտեմբերի 17, 1981(1981-10-17)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ԳերեզմանJewish cemetery of Veyrier
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունՏիեր լիցեյ և Ժնևի համալսարան
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalbertcohen.gr
 Albert Cohen (writer) Վիքիպահեստում

Ալբեր Կոեն (ֆր.՝ Albert Cohen, օգոստոսի 16, 1895(1895-08-16)[1][2][3][…], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան - հոկտեմբերի 17, 1981(1981-10-17)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա), բանաստեղծ, գրող և դրամատուրգ՝ շվեցարական Ռոմանդիայից։ Առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ (Ալբերտ) Կոեն ծնվել է հրեա-ռոմանիոտների ընտանիքում՝ Կորֆու[5] կղզում։ Նրա ծնողները օճառի գործարանի սեփականատեր էին և Մարսել էին տեղափոխվել, երբ նա դեռ երեխա էր։

Կոենն ավարտել է Ժնևյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և սովորել գրականության ֆակուլտետում։ Ալեքսանդրիայում որոշ ժամանակ մնալուց հետո, որտեղ դարձել է փաստաբանական կոլեգիայի անդամ, վերադարձել է Ժնև (1921 թվականին), իսկ 1926 թվականից աշխատել է «Աշխատանքի միջազգային բյուրոյի» դիվանագիտական բաժանմունքում։ Մինչև 1947 թվականը զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ Ազգերի լիգայում, հետո՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում։

1921 թվականին նրա առաջին գիրքը՝ «Հրեական բառեր» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, գրվել է Փսալմների ազդեցության ներքո։

Նրա ստեղծագործության գագաթնակետը «Սոլալ», «Շատակերը» և «Տիրակալի սերը» (Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ վեպի համար) վեպերի եռերգությունն է (տրիոլոգիան)։

1968 թվականին հրատարակված «Տիրակալի սերը» վեպում՝ «որմնանկար, որն արտացոլում է տղամարդու և կնոջ հավերժական արկածները» (մահացու սեր, ինչպես Տրիստանի և Իզոլդայի մոտ), ներկայացվում են 1936 թվականի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ազգերի լիգայի ժամանակի Ժնևում։ Սոլալը հրեա դիվանագետ էր՝ շրջապատված ձանձրալի արևելյան ազգականներով, որը գրավում է Բովարիայի նոր տիրուհու՝ Արիանայի սիրտը․ վերջինս բելգիական պաշտոնյայի կին էր։

Առաջին անգամ ռուսերեն լեզվով «Սիրո տիրակալը» վեպը լույս է տեսել 2012 թվականին՝ «Флюид FreeFly» հրատարակությունում։ Գրքի թարգմանությունը դրամաշնորհի է արժանացել, որը տրամադրվել էր Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատան գրքերի բաժնի կողմից։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվել է Կոենի կենդանության օրոք

  • «Հրեական լիրիկա» (բանաստեղծություններ), Կունդիգ, 1921 թվական
  • «Սոլալ» (վեպ), Հալիմար, 1930 թվական
  • «Mangeclous» (վեպ), Հալիմար, 1938 թվական
  • «Իմ մայրիկի գիրքը», (ինքնակենսագրական տեղեկատու), Հալիմար, 1954 թվական
  • Եզիեկիել(թատրոն), Հալիմար, 1956 թվական(առաջին տարբերակը 1930 թվականից)
  • «Belle of the Lord» (վեպ,Ֆրանսիական ակադեմիայի գրան-պրի), Հալիմար, 1968 թվական
  • «Վալիանտներ» (վեպ), Հալիմար, 1969 թվական
  • «Օ՜,դու՛ք, մարդկային եղբայրներ», (ինքնակենսագրական տեղեկատու), Հալիմար, 1972 թվական
  • «Carnets», 1978 թվական (ինքնակենսագրական հաշվետվություն), Հալիմար, 1979 թվական

ԵՎ դիտված են հետևյալ հավաքածուները.

  • «Նամակներ Անգլիային», տեքստեր,գրված Կոենի կողմից Անգլիայում 1940-ից 1949 թվականների ընթացքում, Դանիել Ջեյկոբի նախաբանը՝ 2002 թվական
  • «Շառլոյի մահը», տեքստեր, ուսումնասիրված ակոենի կողմից 1920-ական թվականներին, Դանիել Ջեյկոբի նախաբանը՝ 2003 թվական
  • «Ռուսաստանի բարևը», տեքստեր, գրված Կոենի կողմից 1942 թվականին, ֆրանս-լոնդոնյան «La France libre» ամսագրում. Դանիել Ջեյկոբի նախաբանը՝ 2004 թվական.
  • «Թաքնված արքան», հարցազրույց Ֆրանսուազա Էստեբի և Ժան Կուտյուրյեի հետ, որն անցկացվել է 1976 թվականին ֆրանսիական մշակուիթի համար,, 2009 թվական

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր Կոեն» հոդվածին։