Ալբեր Դեմանժոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբեր Դեմանժոն
ֆր.՝ Albert Demangeon
Ծնվել էհունիսի 13, 1872(1872-06-13)[1][2]
Cormeilles
Մահացել էհուլիսի 25, 1940(1940-07-25)[1][2][3] (68 տարեկան)
Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[3]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Փարիզի 4-րդ շրջան[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունաշխարհագրագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լիլի համալսարան, Փարիզի արվեստների ֆակուլտետ, Բարձրագույն նորմալ դպրոց, École normale supérieure de jeunes filles և Փարիզի համալսարան
Պաշտոն(ներ)Q111245226?, senior lecturer?, պրոֆեսոր և պրոֆեսոր
ԱնդամակցությունDépôt de la Guerre?
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի արվեստների ֆակուլտետ և Սենտ Բարբի քոլեջ
Գիտական աստիճանagregation of history and geography? (1895) և դոկտոր[4] (1905)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարMarguerite-Alice Lefèvre? և Աբել Բրիկե
ՀայրԺան Բատիստ Դեմանջոն
 Albert Demangeon Վիքիպահեստում

Ալբեր Դեմանժոն (հունիսի 13, 1872(1872-06-13)[1][2], Cormeilles - հուլիսի 25, 1940(1940-07-25)[1][2][3], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ[3], Ֆրանսիա), ֆրանսիացի աշխարհագետ։

«Մարդու աշխարհագրություն» ֆրանսիական դպրոցի ներկայացուցիչ, Լիլի (1905-1911) և Փարիզի (1911 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Աշխատությունները նվիրված են աշխարհագրության ընդհանուր հարցերին, գյուղական տարաբնակեցմանը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի տնտեսական աշխարհագրությանը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբեր Դեմանժոն ծնվել է 1872 թվականի հունիսի 13-ին Կորմեիլում փոքր ընտանիքում։ Բավականին փայլուն աշակերտ էր։ 1892 թվականին ընդունվում է «École Normale Supérieure», որտեղ դասավանդում էին Պոլ Վիդալ դը լա Բլաշը, Շառլ Սենիոբոսը և Էռնեստ Լավիսը։ Ծանոթանում է այլ ուսանողների հետ, այդ թվում՝ Էմանյուել դը Մարտոնի։ Բանակում ծառայելուց հետո որոշ ժամանակ աշխատում է «École Normale Supérieure»-ում որպես վերահսկող, այնուհետև պրոֆեսոր՝ Ամյենում։ 1905 թվականին հաջողությամբ պաշտպանում է իր հանրահայտ «La Picardie» թեզը։ Երկար տարիների ընթացքում այս թեզը համարվում էր որպես ռեգիոնալ մենագրության մոդել։ «La Picardie»-ն մուտք գործեց նաև բարձրագույն կրթական հաստատություններ՝ առաջինը՝ Լիլի համալսարան, այնուհետև՝ Սորբոնի (1911)։ 1925 թվականի դեկտեմբերին դառնում է Սորբոնի համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչը և մինչև մահ՝ 1940 թվականը զբաղեցնում է այդ պաշտոնը։

Ալբեր Դեմանժոն իր ժամանակաշրջանի աշխարհագետներից առանձնանում է իր աշխատությունների քանակով և որակով։ Թեև իր կարիերայի սկզբում իրեն նվիրել էր հատկապես ռեգիոնալ աշխարհագրությանը՝ հետագայում համակարգված մոտեցում է ցուցաբերում տնտեսական աշխարհագրությանը, քաղաքական աշխարհագրությանը և արեալի ու գյուղական տարաբնակեցման ուսումնասիրություններին։ Բազում հոդվածներ է գրել «Annales de Géographie»-ում։ Համագործակցել է նաև Annales de Historia Económica y Social ամսագրի հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել Պոլ Վիդալ դը լա Բլաշը, ումից ժառանգել է իր ինդուկտիվ և պատմական մեթոդոլոգիան, ինչպես նաև Վոբանը, ում համարում էր ժամանակակից աշխարհագրության պրեկուրսորներից մեկը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմանժոնի ամենահայտնի աշխատություններից են «La Picardie»-ն (1905), «Le déclin de l'Europe» (1920) անրջական ակնարկը, որտեղ առաջ է քաշում Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպական հեգեմոնիայի ավարտը և նոր տերությունների առաջացումը՝ դեմս ԱՄՆ-ի և Ճապոնիայի։ «L'Empire britannique: Etude de géographie coloniale»-ում (1923) վերլուծում է Բրիտանական կայսրության առաջացումը, նրա աշխարհագրական կառուցվածքը և խնդիրները։ Հայտնի է նաև նրա «Ընդհանուր աշխարհագրություն» բազմահատոր աշխատությունը (1927), որը նվիրված է Բրիտանական կղզիներին և Նիդերլանդներին։ Լյուսյեն Ֆևրի հետ գրել է «Le Rhin. Problèmes d'histoire et d'économie» գիրքը (1935)։ Վերջին գիրքը, որը հրատարակվել է հետմահու «Մարդու աշխարհագրության խնդիրներ» գիրքն է (1942), որը տարբեր հոդվածների ժողովածու է։ Գրքում ներառված է նաև հեղինակի կողմից չխմբագրված մի տեքստ, որը հետագայում բավականին ազդեցություն է թողել «Մարդու աշխարհագրության սահմանման» վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Archives de Paris — Iss. 1128.
  4. Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  5. ՀՍՀ գլխավոր խմբագրություն (հատոր 3, 1977). Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն. էջ 339.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Denis Wolff: Demangeon (Albert), in Jacques Lévy, Michel Lussault (dir.), Dictionnaire de la géographie et de l'espace des sociétés, Paris, Belin. 2003, S. 234–236.
  • Hugh Clout: Albert Demangeon, 1872–1940: Pioneer of La Géographie Humaine. In: Scottish Geographical Journal. Band 119, Nr. 1, 2003, S. 1–24
  • Jean-Louis Tissier: Demangeon (Albert), in Jacques Julliard, Michel Winock (dir.), Dictionnaire des intellectuels français, Paris, Seuil. 1996, S. 347–349.
  • Geoffrey Parker: Albert Demangeon. In: Thomas Walter Freeman (Hrsg.)։ Geographers: Biobibliographical Studies. Band 11. Mansell, London/New York 1987, S. 13–21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 339