Ալբերտ (Ալիկ) Պապոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ (Ալիկ) Պապոյան
Ի ծնեԱլբերտ Պավլեի Պապոյան
Ծնվել է1942
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է2001
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
 Albert Papoyan Վիքիպահեստում

Ալբերտ (Ալիկ) Պավլեի Պապոյան (1942, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2001), հայ գեղանկարիչ (գեղանկարչություն, գրաֆիկա, գոբելենագործություն)։ Ալավերդու գեղարվեստի դպրոցի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականին, Ալավերդիում, մտավորականի ընտանիքում։

1949 թվականին հաճախել է Ա.Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոց։

1961-1965 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժինը։ Ուսանողական տարիներին կատարած նկարներից պահպանվել է Զաբելա Աբելյանի դիմանկարը, որը ըստ Զաբելայի հավաստման՝ արվել էր դասամիջոցին։

Ինստիտուտն ավարտելուց հետո զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

1965-1975 թվականներին Ալավերդու տեխնիկումում աշխատել է որպես դասախոս։

1975 թվականին հիմնադրել է Ալավերդու գեղարվեստի դպրոցը` լինելով նրա ֆիզիկական կառույցի և գեղագիտական մտքի սկզբնավորողն ու առաջնորդը։ Տնօրինել է մինչև 1994 թվականը։

Մասնակցությունը Ղարաբաղյան շարժմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժմանը։ Նա Ալավերդում առաջիններից մեկն էր, որ ոտքի ելավ ի պաշտպանություն արցախցիների արդար պահանջի Իր համախոհների հետ, որոնցից շատերը կերպարվեստի դպրոցում էին դաստիարակվել` կազմակերպել է ինքնապաշտպանական խմբեր, ապա՝ հատուկ գնդի Ալավերդու վաշտը, որոնք նշանակալի դեր են խաղացել ազատամարտի ընթացքում։ Ներդրում է ունեցել նաև Բագրատաշենի և Ջիլիզայի մաքսակետերի ստեղծման գործում։

Քաղաքացիական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին մեծամասնական կարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր և ՀՀ ԱԺ պատգամավոր եղել մինչև 2000 թ․:

2004 թվականին Պապոյանի հիմնադրած Ալավերդու գեղարվեստի դպրոցը անվանակոչվել է նրա անունով։

Նկարչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Պապոյան մարդու և ստեղծագործողի մասին արտահայտվել են արվեստագետներ.

Սարսափելի լավ մարդ էր, հրաշալի ընկեր։ Բնության ծայրահեղ սիրահար։ Նկարիչ` հոգով, սրտով կպած իր ակունքներին, արմատներին
Ալբերտ Պապոյան մարդու և արվեստագետի մասին հուշեր պատմել, խոսել նրա ներաշխարհի և ստեղծագործական ներշնչանքների մասին որքան դյուրին է, նույնքան էլ ծանր ու դժվար, քանզի չես ուզում հավատալ, որ քո մտքերի հետ կռիվ չի տալու այլևս...Բոլորից շատ կյանքն էր սիրում, ապրում էր սիրով ու սիրահարված էլ մնաց, կենսախինդ էր, հյուրասեր։ Դասավանդեց դպրոցում, հետո ստեղծեց իր դպրոցը` գեղարվեստի դպրոցը, Ալիկի դպրոցը և հարյուրավոր շնորհաշատ երեխաներ դարձան նրա սաները։ Նա պաշտում ու աստվածացնում էր աշխարհն ու մարդուն։ Հասցրեց ամեն ինչ. ակտիվորեն մասնակցեց մեր անկախ պետականության ստեղծմանը, պորհրդարանի պատգամավոր էլ ընտրվեց...Սակայն, ի վերջո, համոզվեց, որ աշխարհն արվեստի ակունքներում է, որ ինքն իրավունք չունի չնկարելու և չարարելու, որ կյանքը դարձյալ ու դարձյալ գեղեցիկ է, որ ստեղծագործելն իր կոչումն է։ Չնայած ինքնաքննադատաբար խոստովանում էր. «Ախր քիչ եմ նկարում...»: Այդպես էլ քիչ նկարեվ, բայց շատ բան ստեղծեց, մնայուն արժեքներ, որ անկասկած փոխանցվելու է եկող սերունդներին։ Չհասցրեց ավարտել շատ մտահղացումներ, որոնք մնացին էսքիզներում...

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիկ Պապոյանը բացի գունանկարչական ու գրաֆիկական գործերը ստեղծել է նաև փայտի փորագրություններ ու քանդակներ։ Նրա շատ նկարների մոտիվները փոխառված են կնոջ՝ Սվետա Սարգսյանի գոբելեններից։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին նկարիչն իր երկու նկարով մասնակցել է Տալլինում կայացած ցուցահանդեսին։

2002 թվականին, նկարչի մահից մեկ տարի անց, Ալավերդու պատկերասրահում կայացել է «Հայր և դուստր» խորագրով ցուցահանդես։

2004 թվականին, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, կայացել է Ալբերտ Պապոյանի և նկարիչ Բորիս Դիլոյանի ցուցահանդեսը։

2015 թվականի հոկտեմբերի 2-ին Ալավերդու գեղարվեստի դպրոցի 40-ամյակը նշանավորվեց հոբելյանական ցուցահանդեսով, որտեղ ցուցադրվեցին Ալբերտ Պապոյանի, դստեր՝ նկարչուհի Շուշան Պապոյանի աշխատանքները, ինչպես նաև նկարչի կնոջ՝ Սվետա Սարգսյանի գոբելենները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա.Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցի 40-ամյակը նշանավորվեց հոբելյանական ցուցահանդեսով